Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
0.09 oC

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը

16:56 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։

«Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։

Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները։

Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին»,-նշված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան յոթ ընկերությունների նկատմամբ

23:40 27.12.2024

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան յոթ ընկերությունների նկատմամբ

Չինաստանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ամերիկյան յոթ ընկերությունների նկատմամբ՝ կապված Թայվանի իշխանություններին զենք վաճառելու և ռազմական օգնության հետ, գրում է Global Times-ը։ Պատժամիջոցների ցանկը ներառում է Insitu, Inc., Hudson Technologies Co.-ը, Saronic Technologies Inc-ը.; Raytheon Canada-ն և Raytheon Australia-ն, որոնք Raytheon ռազմարդյունաբերական ընկերության ստորաբաժանումներն են, և Aerkomm Inc. և Oceaneering International Inc.-ը, ինչպես նաև ղեկավարությունը: […] ...

Թալիբները և Սիրիայի ժամանակավոր կառավարությունը ցանկություն են հայտնել ամրապնդել երկկողմ հարաբերությունները

23:35 27.12.2024

Թալիբները և Սիրիայի ժամանակավոր կառավարությունը ցանկություն են հայտնել ամրապնդել երկկողմ հարաբերությունները

Թալիբան շարժման կողմից ձևավորված Աֆղանստանի կառավարության արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին պատրաստակամություն է հայտնել դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի տնօրեն Հաֆիզ Զիա Ահմադը։ Մութաքին ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շայբանիի հետ։ […] ...

«Յամալն անպայման նոր պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ. Ժորժե Մենդեշ

23:30 27.12.2024

«Յամալն անպայման նոր պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ. Ժորժե Մենդեշ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գործակալ Ժորժե Մենդեշը խոսել է իր հաճախորդի պայմանագրի երկարաձգման հնարավորության մասին: «Յամալն անպայման նոր պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ: Նա պետք է մնա ակումբում: Չեմ կարող ասել, թե երբ, բայց գործարքն անպայման կկայանա: Նա ֆենոմենալ տարի անցկացրեց: Յամալն ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն: 17-ամյա […] ...

ԱՄՆ-ն առաջիկա օրերին օգնության նոր փաթեթ կհատկացնի Ուկրաինային

23:25 27.12.2024

ԱՄՆ-ն առաջիկա օրերին օգնության նոր փաթեթ կհատկացնի Ուկրաինային

ԱՄՆ վարչակազմը մոտ ապագայում Կիևին կտրամադրի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբիին։ «Սպիտակ տունը կհայտարարի Ուկրաինա նոր զենքի առաքման մասին առաջիկա օրերին»,- լրագրողներին ասել է Քիրբին։ Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարեց Ուկրաինային 500 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն […] ...

Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել լիբանանա-սիրիական սահմանին գտնվող թիրախներին

23:20 27.12.2024

Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել լիբանանա-սիրիական սահմանին գտնվող թիրախներին

Իսրայելական զինվորականները հարձակվել են օբյեկտների վրա, որոնք, ըստ իսրայելական կողմի, օգտագործվել են «Հըզբոլլահ» շարժման կողմից Սիրիայից Լիբանան «Ջանթայի» անցակետով զենք մատակարարելու համար, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ««Հըզբոլլահը» օգտագործում է քաղաքացիական ենթակառուցվածքը ահաբեկչական գործունեության և մաքսանենգ ճանապարհով զենքերը տեղափոխելու համար, որոնք օգտագործվում են Իսրայելի քաղաքացիների դեմ ահաբեկչական հարձակումների ժամանակ»: […] ...

IFFHS-ը կազմել է Աշխարհի խորհրդանշական հավաքականը

23:15 27.12.2024

IFFHS-ը կազմել է Աշխարհի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) պաշտոնական կայքում հրապարակել է 2024 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականը, որը հետևյալ տեսքն ունի. Դարպասապահ. Էմիլիանո Մարտինես (Արգենտինա): Պաշտպաաններ. Դանիել Կարվախալ (Իսպանիա), Ռուբեն Դիաշ (Պորտուգալիա), Անտոնիո Ռյուդիգեր (Գերմանիա), Ալֆոնսո Դևիս (Կանադա): Կիսապաշտպաններ. Ռոդրի (Իսպանիա), Ջուդ Բելինգեմ (Անգլիա), Տոնի Կրոս ( Գերմանիա): Հարձակվողներ. Լամին Յամալ (Իսպանիա), Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա), Վինիսիուս […] ...

BACK_TO_TOP