Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+1.09 oC

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը

16:11 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ելույթով ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը ԵԱՏՄ կառույցներում և նշեց կատարված աշխատանքի հիմնական ուղղությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը ներկայացրեց, որ Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները կենտրոնացած են եղել տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների վրա, ներառյալ՝ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորում, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացում, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացում, միջազգային կապերի ամրապնդում։Նա ընդգծեց նաև կոոպերացիոն ներուժի զարգացումը, թվային տեխնոլոգիաների կիրառումն ու ագրոարդյունաբերական համալիրում նորարարական լուծումների ներդրումը՝ որպես նախագահության առաջնահերթ ուղղություններ։

Վարչապետը նշեց, որ Հայաստանի նախագահության շրջանի գործողությունների ծրագիրը հիմնվել է իր հունվարյան ուղերձում նշված ուղղությունների վրա։

«Ծրագիրը հագեցած էր և արտացոլում էր արդիական հարցեր։ Վստահ եմ, որ հանձնաժողովի անդամները մանրամասնորեն կքննարկեն ծրագրի իրականացման արդյունքները»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հատուկ երախտագիտություն հայտնեց խորհրդի անդամներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բակիտժան Սագինտաևի գլխավորած հանձնաժողովին՝ Հայաստանի նախաձեռնությունների իրագործմանը աջակցելու և կատարված աշխատանքի համար։ՀՀ վարչապետը նշեց, որ այս նիստի ընթացքում քննարկվելու են մի շարք կարևոր և արդիական հարցեր, որոնք ուղղված են ԵԱՏՄ հետագա զարգացմանը։Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

22:10 27.12.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզում, Ապարանի, Արագածի, Թալինի (մառախուղ), Աշոցքի, Ամասիայի, Անիի տարածաշրջաններում, Ջերմուկ, Դիլիջան, Գյումրի քաղաքներում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ) և Տիգրանաշենի ոլորաններում […] ...

Արգենտինական թոփ ակումբը պայմանագիր է առաջարկել Ռամոսին

22:05 27.12.2024

Արգենտինական թոփ ակումբը պայմանագիր է առաջարկել Ռամոսին

«Բոկա Խունիորսի» ղեկավարությունը պայմանագիր է առաջարկել իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին: Արգենտինական թոփ ակումբը պատրաստ է 38-ամյա խաղացողի հետ մեկ տարվա պայմանագիր կնքել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ռամոսի վերջին ակումբը եղել է իսպանական «Սևիլյան»։ Պաշտպանն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։ Նախորդ մրցաշրջանում Ռամոսը անդալուզական ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 […] ...

SHANTNEWS

22:00 27.12.2024

SHANTNEWS

Այց Գավառի մանկատուն, հետո նաև ՀՕՖ՝ Ամանորի տոներին ընդառաջ

21:56 27.12.2024

Այց Գավառի մանկատուն, հետո նաև ՀՕՖ՝ Ամանորի տոներին ընդառաջ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին՝ դեկտեմբերի 26-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանն այցելել են Գավառի մանկատուն՝ շնորհավորելու երեխաներին։ Հյուրերը ներկա են գտնվել Ամանորի միջոցառմանը, որտեղ մանկատան սաները հանդես են եկել երգուպարով և ներկայացումով։ Երեխաներն ուրույն ոճով ներկայացրել են Թումանյանի […] ...

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի մասին․ վարչապետի տեսանյութը

21:44 27.12.2024

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի մասին․ վարչապետի տեսանյութը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում խոսել է Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի մասին։ ...

2024-ը՝ Շենգավիթում․ քաղաքապետարանի տեսանյութը

21:40 27.12.2024

2024-ը՝ Շենգավիթում․ քաղաքապետարանի տեսանյութը

2024թ. ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Շենգավիթ վարչական շրջանում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ընթացիկ տարում հաստատված ծրագրով վարչական շրջանում մեծ թափով շարունակվել են նոր բակերի կառուցման, նաև նախկինում շահագործման հանձնված բակերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Ավելի քան 92 ավտոտնակների ու շուրջ 200 ցանկապատված տարածքների տեղում հանգստի հարմարավետ գոտիներ են ստեղծվել։ Հիմնանորոգվել է ավելի քան 22 բակային […] ...

BACK_TO_TOP