22:45 26.12.2024
Բաքվից Գրոզնի թռչող Ադրբեջանի ավիաուղիների կործանված Embraer 190 ինքնաթիռը կարող էր խոցվել հակաօդային պաշտպանության համակարգից: Այս մասին հայտնել են մի շարք ռազմական բլոգերներ, որոնց հասանելի են դարձել Ղազախստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կադրերն ու տեսանյութերը։ Օդանավում ողջ մնացած ուղևորներից ոմանք ասել են, որ ինքնաթիռը երեք անգամ փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում, և վերջին փորձն ընդհատվել է պայթյունի ձայնից։ Հիշեցնենք՝ ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա։
Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում ինքնաթիռի խոցման մասին տեղեկությունները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Առաջինը այդ վարկածը տարածել էին ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով աղբյուրներ հետախուզական մարմիններում: Անգամ հիշատակվում է այն համակարգը, որի միջոցով հավանական է խոցվել է ինքնաթիռը: Խոսքը Панцирь-С1 տեսակի համակարգի մասին է:
Եթե պարզվի, որ ինքնաթիռն իսկապես խոցվել է, դա թաքցնել հազիվ թե հնարավոր լինի, քանի որ հետաքննությունն իրականացնում են ոչ թե ռուսաստանցի մասնագետները, այլ՝ ղազախ մասնագետները: Հետաքննությանը մասնակցում են նաև Ադրբեջանի և Բրազիլիայի ներկայացուցիչները, քանի որ ինքնաթիռը՝ Embraer 190-ը, բրազիլական արտադրության է»։
Ինչպե՞ս են Բաքվում ընդունել այն, որ Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել: Ինչո՞ւ են ընդդիմադիրները համարում, որ տեղի ունեցածը Իլհամ Ալիևվի մեղքն է:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:00 28.12.2024
Եմենի մայրաքաղաքի օդանավակայանը կրկին հարձակման է ենթարկվելԵմենի մայրաքաղաք Սանայում ուրբաթ օրը կրկին ավիահարվածների թիրախ է դարձել միջազգային օդանավակայանը, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները։ Հարվածներից հետո, ըստ լրատվամիջոցների, մի քանի պայթյուն է որոտացել Սանայում։ Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի տվյալներով՝ Սանայի վրա օդային հարվածներ են հասցվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից։ Ըստ հեռուստաալիքի՝ հարձակման թիրախը եղել է քաղաքի արևմուտքում գտնվող Մայն վարչական շրջանը։ […] ...
23:56 27.12.2024
Գուկեշն արժանի է ամենաբարձր գնահատանքի, բայց աշխարհի լավագույն շախմատիստը ես եմ. ԿարլսենՆորվեգացի նախկին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ ինքը ոչ թե հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուին, այլ իրեն է աշխարհի լավագույն շախմատիստ համարում։ Կարլսենն աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանել է 2013-ից 2023 թվականներին։ Նա հաջողությամբ պաշտպանել է չեմպիոնության տիտղոսը չորս անգամ։ Հետո Մագնուսը կամավոր հրաժարվել է հինգերորդ պաշտպանության հնարավորությունից, և 2023 թվականին տիտղոսն անցել է չինացի […] ...
23:52 27.12.2024
2024 թվականին գրեթե կիսով չափ կրճատվել է ԱՄՆ-ի նավթի արտահանումը ՉինաստանԱմերիկյան նավթի արտահանումը Չինաստան 2024 թվականին կրճատվել է գրեթե կիսով չափ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Kpler-ի տվյալները։ ԱՄՆ-ն այս տարի Չինաստան է արտահանել 81,1 մլն բարել նավթ, ինչը 46%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ (150,6 մլն բարել): Այսպիսով, Չինաստանը երկրորդից իջել է վեցերորդ տեղը ամերիկյան նավթի խոշորագույն գնորդների շարքում։ Չինաստանի նավթի պահանջարկը նվազում է երկրի […] ...
23:48 27.12.2024
Ռյուտեն Ֆինլանդիայի նախագահին խոստացել է ավելացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Բալթիկ ծովումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Բալթիկ ծովում կրիտիկական ենթակառուցվածքներին հասցված վնասը և նրան խոստացել մեծացնել ռազմական ներկայությունը Բալթիկայում, հայտնում է Yle-ն։ «Ես խոսեցի Ալեքսանդր Ստուբի հետ ստորջրյա մալուխների խափան ման հետ կապված հնարավոր դիվերսիայի վերաբերյալ՝ Ֆինլանդիայի ղեկավարությամբ իրականացվող հետաքննության մասին, ես հայտնեցի իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունը: ՆԱՏՕ-ն […] ...
23:44 27.12.2024
«Ռեալը» հետաքրքրված է «Ինտերի» աստղովՄադրիդի «Ռեալը» ծրագրում է 2025 թվականին ուժեղացնել ձախ պաշտպանի դիրքը։ «Ռեալի» առաջնահերթ թեկնածուն Մյունխնի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսն է։ Սակայն մադրիդյան ակումբը ունի նաև այլընտրանքային տարբերակներ։ Դրանցից մեկը «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն է։ Այս մասին հայտնում է FCInterNews-ը։ Պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսը: Նշվում է, որ […] ...
23:40 27.12.2024
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան յոթ ընկերությունների նկատմամբՉինաստանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ամերիկյան յոթ ընկերությունների նկատմամբ՝ կապված Թայվանի իշխանություններին զենք վաճառելու և ռազմական օգնության հետ, գրում է Global Times-ը։ Պատժամիջոցների ցանկը ներառում է Insitu, Inc., Hudson Technologies Co.-ը, Saronic Technologies Inc-ը.; Raytheon Canada-ն և Raytheon Australia-ն, որոնք Raytheon ռազմարդյունաբերական ընկերության ստորաբաժանումներն են, և Aerkomm Inc. և Oceaneering International Inc.-ը, ինչպես նաև ղեկավարությունը: […] ...