15:39 26.12.2024
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։
Ինչ փոփոխություն է լինելու
2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը չի գործի, եթե անշարժ գույքը գտնվում, կառուցվում կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում։ Փոխարենը՝ ծրագիրը կշարունակի գործել մարզերում։
Կարևոր է իմանալ
Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա Երևան քաղաքի վարչական տարածքում կառուցված կամ կառուցվող բնակարաններ ձեռք բերելու դեպքում՝ եկամտային հարկի վերադարձից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք հիփոթեքային վարկը ստացել են 2025 թվականի հունվարի 1-ից հետո։ Օրինակ, եթե 2025 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկով շահառուն ձեռք բերի բնակարան Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, եթե այդ անշարժ գույքի շինարարության թույլտվությունը ստացված լինի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։
Ինչ փոփոխություն է լինելու
Մեկ այլ փոփոխությամբ՝ եկամտային հարկի վերադարձի ծրագրի շահառուներին 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եռամսյակային պարբերականությամբ վերադարձվող եկամտային հարկի գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը։
Կարևոր է իմանալ
Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ստացված հիփոթեքային վարկերի գծով շահառուներին, եռամսյակային պարբերականությամբ, կշարունակվի վերադարձվել առավելագույնը 1,5 մլն դրամ։
ՊԵԿ-ը քաղաքացիներին նաև հիշեցնում է, որ ՀՀ մարզերում հիփոթեքային վարկով կառուցապատողից բնակարան (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն) ձեռք բերելիս կամ անհատական բնակելի տուն կառուցելիս պետք է հաշվի առնել, որ եկամտային հարկը ՉԻ վերադարձվի՝
2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում։
2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է վերը չնշված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի, մարզերի վարչական տարածքներում։
Նշված սահմանափակումները չեն վերաբերում Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքին։
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնելու վերջնաժամկետ սահմանված չէ, հետևաբար մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ստացված հիփոթեքային վարկերի մասով համապատասխան փաստաթղթերը հարկային մարմին քաղաքացիները կարող են ներկայացնել նաև 2025 թվականի հունվարի 1-ից հետո։
22:30 27.12.2024
Այց «Երևանի մանկան տուն » ՊՈԱԿ22:30 27.12.2024
Այց «Երևանի մանկան տուն » ՊՈԱԿԱմանորի նախաշեմին Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, ԱՆ Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը այցելել են ԱՍՀՆ «Երևանի մանկան տուն » ՊՈԱԿ: Նրանք ներկա են գտնվել երեխաների ամանորյա միջոցառմանը, ապա հանձնել նվերներ։ Տնօրեն Լիդա Ջուլիկյանի ուղեկցությամբ փոխնախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, շենքային պայմաններին և երեխաների առօրյային: ...
22:22 27.12.2024
Ռոնալդուն նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտինՍաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ իր նախկին թիմը` Մադրիդի «Ռեալը», կհաղթի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: «Եթե ես խաղադրույք կատարեի, թե որ թիմը կհաղթի Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում, կընտրեի Մադրիդի «Ռեալը»: «Բեռնաբեուն հատուկ ստադիոն է, որտեղ թիմերը վախենում են խաղալ»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։ Մրցաշարի […] ...
22:16 27.12.2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված Ամանորյա ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի ներկայացուցիչներ: Ընդունելության ընթացքում տարվա ամփոփիչ ելույթով հանդես է եկել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Հանրապետության նախագահն իր խոսքում շնորհավորել է ներկաներին գալիք տոների կապակցությամբ և անդրադարձել Կենտրոնական բանկի գործունեությանն ու կարևոր հավասարակշռող դերակատարությանը հայաստանյան տնտեսության […] ...
22:10 27.12.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզում, Ապարանի, Արագածի, Թալինի (մառախուղ), Աշոցքի, Ամասիայի, Անիի տարածաշրջաններում, Ջերմուկ, Դիլիջան, Գյումրի քաղաքներում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ) և Տիգրանաշենի ոլորաններում […] ...
22:05 27.12.2024
Արգենտինական թոփ ակումբը պայմանագիր է առաջարկել Ռամոսին«Բոկա Խունիորսի» ղեկավարությունը պայմանագիր է առաջարկել իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին: Արգենտինական թոփ ակումբը պատրաստ է 38-ամյա խաղացողի հետ մեկ տարվա պայմանագիր կնքել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ռամոսի վերջին ակումբը եղել է իսպանական «Սևիլյան»։ Պաշտպանն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։ Նախորդ մրցաշրջանում Ռամոսը անդալուզական ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 […] ...