«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+1.09 oC

«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

15:30 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ:

Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, մենթորներ, կրթության փորձագետներ։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը համընկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումների բուռն ընթացքին:

«Բավական բարդ էր մի կողմից բովանդակային բարեփոխումներ իրականացնել, մյուս կողմից կառուցվածքային զարգացման քաղաքականություն վարել՝ կառույցի կայացմանը նպաստելով: Այս ամենի համար մեծ ջանքեր է պահանջել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ տարին մի քանի առումներով շատ կարևոր էր ԿԶՆԱԿ-ի համար:

Նախարարի խոսքով՝ տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում:

«Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և խրախուսենք, որ ամբողջությամբ օգտագործեն նոր չափորոշչի ընձեռած հնարավորությունները: Միաժամանակ պետք է բաց լինենք՝ տեսնելու ի հայտ եկած խնդիրները, որպեսզի դրանք ստանան արձագանք և լուծում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների մեթոդական վերապատրաստումների, հերթական ատեստավորման գործընթացներին և իրականացված փոփոխություններին՝ այս համատեքստում ընդգծելով կատարված մեծ աշխատանքը:

«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը, երբ պետք է կարողանանք ամփոփիչ ատեստավորման, քննությունների ընթացակարգերում գտնել ճիշտ լուծումներ, որոնք սովորողների համար ունենալու են կարևոր նշանակություն: Սխալվելու վախը մեծ է, սակայն միասին ունենք Տավուշի առաջին փուլի արդյունքները, որը մեզ համար կողմնորոշիչ է, և այս գործընթացը կազմակերպելիս վստահություն է ներշնչում»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար և կոչ անելով բազմապատկել հետևողականությունը:

Ներկաներին ողջունել է նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում թե՛ նախադպրոցական կրթության, թե՛ հանրակրթության ոլորտներում՝ ուղղված կրթության բովանդակության փոփոխմանը, արդյունավետության բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ այս տարի փոխվել է հերթական ատեստավորման ողջ համակարգը, մշակվել է գնահատման գործիքը, և շուրջ 6000 ուսուցիչ գնահատվել է: Յուրաքանչյուր մոդուլի ատեստավորման գործընթացի կազմակերպման շուրջ աշխատանքներն են սկսվել: ԿԶՆԱԿ-ի կողմից համակարգվում է տարակարգի տրամադրման գործընթացը թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական մակարդակներում:

«ԿԶՆԱԿ-ի հետ աշխատանքները շատ բազմաշերտ են: Բազմաթիվ անելիքներ կան երեխաների ֆիզիկական և հոգեբանական անվտանգության ապահովման ուղղությամբ: Մշակվում են անվտանգության ստանդարտներ, որտեղ մեծ դերակատարում ունի նաև ԿԶՆԱԿ-ը»,- իրազեկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Այնուհետև համաժողովի մասնակիցները շրջայց են կատարել համաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյում, որտեղ առանձին տաղավարներով ներկայացվել են ԿԶՆԱԿ հիմնադրամի նպատակային ծրագրերը: Ծրագրերի համակարգողները, փորձագետներն ու մենթորները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները։ Շրջայցին մասնակցել են նաև հրավիրված կառույցների ներկայացուցիչներ և ուսուցիչներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024-ը՝ Շենգավիթում․ քաղաքապետարանի տեսանյութը

21:40 27.12.2024

2024-ը՝ Շենգավիթում․ քաղաքապետարանի տեսանյութը

2024թ. ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Շենգավիթ վարչական շրջանում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ընթացիկ տարում հաստատված ծրագրով վարչական շրջանում մեծ թափով շարունակվել են նոր բակերի կառուցման, նաև նախկինում շահագործման հանձնված բակերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Ավելի քան 92 ավտոտնակների ու շուրջ 200 ցանկապատված տարածքների տեղում հանգստի հարմարավետ գոտիներ են ստեղծվել։ Հիմնանորոգվել է ավելի քան 22 բակային […] ...

Ադրբեջանը դադարեցրել է Բաքվից դեպի Ռուսաստանի 10 քաղաք բոլոր ավիաընկերությունների թռիչքները

21:32 27.12.2024

Ադրբեջանը դադարեցրել է Բաքվից դեպի Ռուսաստանի 10 քաղաք բոլոր ավիաընկերությունների թռիչքները

Ադրբեջանի ավիացիոն իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի 10 քաղաքներ, հաղորդում է AZAL ավիաընկերությունը։ Ըստ ավիաընկերության՝ Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության որոշմամբ դեկտեմբերի 28-ից սահմանափակումներ են մտցվում Բաքվից Ռուսաստանի Դաշնության հետևյալ քաղաքներ՝ Միներալնիե Վոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Սարատով, Նիժնի Նովգորոդ, Վլադիկավկազ թռիչքների համար։ Միևնույն ժամանակ ընկերությունը նշում է, որ դեկտեմբերի 25-ից […] ...

Մայքլ Օուենը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին

21:25 27.12.2024

Մայքլ Օուենը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին: Ավելի վաղ «Սիթիի» երկրպագուներն «Էվերթոնի» դեմ հանդիպման վերջում սուլել էին ֆուտբոլիստներին: ««Մանչեսթեր Սիթիի» ֆանատները խաղի վերջում սուլում են: Տարիների անհավանական հաջողություններ և հնարավորություն տեսնելու սպորտի պատմության մեջ լավագույն ֆուտբոլը: Իսկ երբ թիմն ամենաշատը նրանց կարիքն ունի…»,- սոցցանցերում գրել է անգլիացի լեգենդար ֆուտբոլիստը: Պեպ Գվարդիոլայի […] ...

Գերմանիայի նախագահը որոշել է ցրել խորհրդարանը

21:20 27.12.2024

Գերմանիայի նախագահը որոշել է ցրել խորհրդարանը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ուրբաթ օրը որոշել է ցրել Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ), դրանով իսկ ճանապարհ բացելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, հաղորդում է Deutschlandfunk ռադիոկայանը։ Շտայնմայերը հաստատել է ընտրությունների ամսաթիվը, ինչպես և սպասվում էր՝ 2025 թվականի փետրվարի 23։ Նախագահի կողմից նման որոշման դեպքում Գերմանիայի օրենսդրությունը պահանջում է, որ ընտրություններն անցկացվեն խորհրդարանի արձակման օրվանից 60 օրվա ընթացքում: […] ...

Ավարտվել է Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների ծնողների հանդիպումը. Բաղրամյան պողոտան բացվել է

21:15 27.12.2024

Ավարտվել է Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների ծնողների հանդիպումը. Բաղրամյան պողոտան բացվել է

Ազգային ժողովում ավարտվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհետ կորած զինծարայողների ծնողների, հարազատների հանդիպումը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը՝ հանդիպումից այլ մանրամասներ չհաղորդելով։ Միայն նշել է, որ Բաղրամյան պողոտան բացվել է։ Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ պատգամավոր, […] ...

Դատարանը մերժել է Դանի Օլմոյին գրանցելու դիմումը

21:11 27.12.2024

Դատարանը մերժել է Դանի Օլմոյին գրանցելու դիմումը

Իսպանիայի դատարանը մերժել է Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին գրանցելու «Բարսելոնայի» դիմումը, հայտնում է Marca-ն: Դեկտեմբերի 30-ին կատալոնական ակումբը կրկին այդ հարցով կդիմի դատարան: Օլմոյի գրանցումն ավարտվելու է դեկտեմբերի 31-ին: 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նախատեսված կետով խաղացողն իրավունք ունի անվճար հեռանալ, եթե ակումբը չկարողանա իրեն գրանցել: Հիշեցնենք, որ Դանի Օլմոն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է […] ...

BACK_TO_TOP