Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի միջգերատեսչական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+1.09 oC

Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի միջգերատեսչական նիստը

15:15 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի նախագահությամբ կայացել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը, ինչպես նաև պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աննա Կարապետյանը ողջունել է նիստի մասնակիցներին և ընդգծել, որ Խորհուրդն ապահովում է արդյունավետ փոխգործակցություն պետական և հասարակական կառույցների միջև՝ նպատակ ունենալով վեր հանել անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, ապահովել երեխայի լավագույն շահը, բարձրացնել երեխաների համար արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև խթանել միջգերատեսչական համագործակցությունը։

Նիստի ընթացքում ներկայացվել են Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի կողմից 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, անդրադարձ է կատարվել Հայաստանում Բարնահուս մոդելի ստեղծման, լիարժեք ձևավորման և դրա կիրարկման գործընթացներին, ինչպես նաև Խորհրդի կազմում ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը: Խորհրդի ներկայացուցիչները կարևորել են նաև ոլորտի միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի ամփոփիչ դիտարկումների կատարմանն ուղղված գործուն ջանքերի ներդնումը և համագործակցությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայքլ Օուենը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին

21:25 27.12.2024

Մայքլ Օուենը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին: Ավելի վաղ «Սիթիի» երկրպագուներն «Էվերթոնի» դեմ հանդիպման վերջում սուլել էին ֆուտբոլիստներին: ««Մանչեսթեր Սիթիի» ֆանատները խաղի վերջում սուլում են: Տարիների անհավանական հաջողություններ և հնարավորություն տեսնելու սպորտի պատմության մեջ լավագույն ֆուտբոլը: Իսկ երբ թիմն ամենաշատը նրանց կարիքն ունի…»,- սոցցանցերում գրել է անգլիացի լեգենդար ֆուտբոլիստը: Պեպ Գվարդիոլայի […] ...

Գերմանիայի նախագահը որոշել է ցրել խորհրդարանը

21:20 27.12.2024

Գերմանիայի նախագահը որոշել է ցրել խորհրդարանը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ուրբաթ օրը որոշել է ցրել Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ), դրանով իսկ ճանապարհ բացելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, հաղորդում է Deutschlandfunk ռադիոկայանը։ Շտայնմայերը հաստատել է ընտրությունների ամսաթիվը, ինչպես և սպասվում էր՝ 2025 թվականի փետրվարի 23։ Նախագահի կողմից նման որոշման դեպքում Գերմանիայի օրենսդրությունը պահանջում է, որ ընտրություններն անցկացվեն խորհրդարանի արձակման օրվանից 60 օրվա ընթացքում: […] ...

Ավարտվել է Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների ծնողների հանդիպումը. Բաղրամյան պողոտան բացվել է

21:15 27.12.2024

Ավարտվել է Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների ծնողների հանդիպումը. Բաղրամյան պողոտան բացվել է

Ազգային ժողովում ավարտվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհետ կորած զինծարայողների ծնողների, հարազատների հանդիպումը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը՝ հանդիպումից այլ մանրամասներ չհաղորդելով։ Միայն նշել է, որ Բաղրամյան պողոտան բացվել է։ Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ պատգամավոր, […] ...

Դատարանը մերժել է Դանի Օլմոյին գրանցելու դիմումը

21:11 27.12.2024

Դատարանը մերժել է Դանի Օլմոյին գրանցելու դիմումը

Իսպանիայի դատարանը մերժել է Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին գրանցելու «Բարսելոնայի» դիմումը, հայտնում է Marca-ն: Դեկտեմբերի 30-ին կատալոնական ակումբը կրկին այդ հարցով կդիմի դատարան: Օլմոյի գրանցումն ավարտվելու է դեկտեմբերի 31-ին: 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նախատեսված կետով խաղացողն իրավունք ունի անվճար հեռանալ, եթե ակումբը չկարողանա իրեն գրանցել: Հիշեցնենք, որ Դանի Օլմոն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է […] ...

Ադրբեջանում հայտարարել են, որ AZAL ինքնաթիռի կործանման նախնական գնահատականը կարող է վկայել արտաքին միջամտության մասին

21:06 27.12.2024

Ադրբեջանում հայտարարել են, որ AZAL ինքնաթիռի կործանման նախնական գնահատականը կարող է վկայել արտաքին միջամտության մասին

Բեկորներն ու վկաների ցուցմունքները հիմք են տալիս կարծելու, որ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի մոտ կործանված AZAL ինքնաթիռի աշխատանքում արտաքին միջամտություն է եղել, ասել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը։ Նաբիևն ասել է, որ վիրավոր ուղևորները և ողջ մնացած բորտուղեկցորդուհիները հայտնել են, որ Գրոզնիում պայթյունի ձայն են լսել։ […] ...

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանքի» հիմնադրի նկատմամբ

21:00 27.12.2024

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանքի» հիմնադրի նկատմամբ

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Այս մասին գրավոր հայտարարության մեջ ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Իվանիշվիլիին մեղադրում է իբր «Ռուսաստանի Դաշնության շահերից ելնելով Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան խարխլելու մեջ»։ Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է սառեցնել Իվանիշվիլիի ակտիվները ԱՄՆ-ում և արգելել […] ...

BACK_TO_TOP