Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
0.09 oC

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում

14:49 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մ4 (Երևան-Սևան) միջպետական ավտոճանապարհի պարեկային ծառայության անշարժ հենակետի հարակից հատվածում։ Նշված հատվածում հետադարձը փակվել է, որի փոխարեն վարորդները կարող են օգտագործել Պտղնու տրանսպորտային հանգույցը։

«Նախկինում եթե վարորդը ցանկանում էր նշված հատվածում հետադարձ կատարել, առնվազն 15-20 րոպե էր պետք, ներկայումս նշված մանևրը կատարելու համար պահանջվում է 1,5-2 րոպե»,-ներկայացնում է ՀՈԳՎ վարչական գործունեության և բողոքների քննության վարչության ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հրանտ Ավետիսյանը:

Վարորդներին առաջարկվող հետադարձի նոր ուղղության նպատակը տվյալ հատվածում առավել հարմարավետ երթևեկության կազմակերպումն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխումն է։ Սա թույլ կտա նաև խուսափել ճանապարհի բեռնվածությունից։

Նախքան փոփոխության կիրառումը՝ ուսումնասիրությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաև հետիոտների հարմարավետությանն ու անվտանգությանը։ Հենց այդ նպատակով էլ արդեն իսկ տեղադրված հետիոտնային կանչով լուսացույցերը պահպանվել են։ Միայն այս տարի Մ4 միջպետական ավտոճանապարհի նշված հատվածում հետադարձի ժամանակ տեղի է ունեցել 15 պատահար, այդ թվում՝ մարմնական վնասվածքով։

Այս տարի ՆԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ՝ երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել նաև մայրաքաղաքում։

Մասնավորապես՝ լուսացույցերով են կահավորվել Նալբանդյան-Իսահակյան, Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկները։
Միակողմանի երթևեկության են անցել Մոսկովյան փողոցը՝ Մոսկովյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկից մինչև Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Ավետիք Իսահակյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Բաղրամյան պողոտա։

Փոփոխություններ են կատարվել նաև Գրիգոր Լուսավորիչ– Ագաթանգեղոսի փողոցներ-Արշակունյաց պողոտա խաչմերուկում։
Տրանսպորտային միջոցների թողունակությունն ավելացնելու նպատակով մասնավորապես Ագաթանգեղոսի փողոցի կողմից արգելվել է հետադարձը,ավելացվել է ևս մեկ գոտի՝ դեպի աջ։ Նույն խաչմերուկում Գրիգոր Լուսավորչի փողոցի կողմից ավելացել է ևս մեկ գոտի դեպի Ագաթանգեղոսի փողոց իսկ աջ՝ դեպի Արշակունյաց պողոտա թույլատրվում է երթևեկել միայն 1-ին գոտուց։
Արգիշտի-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում հետիոտային անցումը տեղափոխվել է Մյասնիկյանի արձանի հարակից հատված։

Փոփոխություն է կատարվել նաև Հաղթանակի կամուրջ-Աթենքի փողոց-Իսակովի պողոտա խաչմերուկում։

Հաղթանակի կամրջի կողմից առանձնացվել է ևս մեկ գոտի Աթենքի փողոցի ուղղությամբ, իսկ մյուս 2 գոտին՝ դեպի Իսակովի պողոտա։
Լուսացույցերով են կահավորվել նաև Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան, Բագրևանդի-Թևոսյան, Գարեգին Հովսեփյան-Դավիթ Բեկի, ինչպես նաև Եղբայրության-Մանթաշյան խաչմերուկներում։
Նախկինում չկարգավորվող հետիոտնային անցմանը Առնո Բաբաջանյան փողոցում փոխարինել է հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույց։

Այսպիսով, ի նպաստ վարորդների և հետիոտների իրականացված փոփոխությունները երաշխավորում են առավել համակարգված ու անվտանգ միջավայր՝ ապահովելով հարմարավետ և անվտանգ երթևեկություն բոլորի համար։

ՆԳ նախարարությունը մշտադիտարկում է երթևեկությունը մայրաքաղաքում և մարզերում՝ ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ՝ երթևեկության կարգի ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանքի» հիմնադրի նկատմամբ

21:00 27.12.2024

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանքի» հիմնադրի նկատմամբ

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Այս մասին գրավոր հայտարարության մեջ ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Իվանիշվիլիին մեղադրում է իբր «Ռուսաստանի Դաշնության շահերից ելնելով Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան խարխլելու մեջ»։ Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է սառեցնել Իվանիշվիլիի ակտիվները ԱՄՆ-ում և արգելել […] ...

Ամորիմը թարմացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հակառեկորդը

20:55 27.12.2024

Ամորիմը թարմացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հակառեկորդը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը թարմացրել է նախկին մարզիչ Էրիկ տեն Հագի օրոք գրանցված հակառեկորդը, հայտնում է Opta-ն: «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում կրած պարտությունը 4-րդ անընդմեջն էր պորտուգալացի մասնագետի համար: Էրիկ տեն Հագի օրոք «Մանչեսթեր Յունայթեդը» 4 անընդմեջ պարտություն կրել էր մեկնարկային խաղերում: ...

Դեկտեմբերի 30-ին հոսանքանջատումներ Կոտայքի մարզի որոշ հասցեներում

20:49 27.12.2024

Դեկտեմբերի 30-ին հոսանքանջատումներ Կոտայքի մարզի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Կոտայքի մարզ` 11։00-17։00 Կապուտան, Հատիս և Զովաշեն գյուղեր։ ...

Առաջիկա ամիսներին կատարվելու է Դեբեդ գետի ջրաբանական բնութագրերի հետազոտություն և երկարաժամկետ կտրվածքով մոդելավորում

20:43 27.12.2024

Առաջիկա ամիսներին կատարվելու է Դեբեդ գետի ջրաբանական բնութագրերի հետազոտություն և երկարաժամկետ կտրվածքով մոդելավորում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում «Գեոինֆո» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։ Ասիական զարգացման բանկը, որպես տեխնիկական աջակցություն, դրամաշնորհ է հատկացրել, որի շրջանակներում հայաստանյան «Գեոինֆո» ՍՊ ընկերությունն առաջիկա ամիսներին կատարելու է Դեբեդ գետի ջրաբանական բնութագրերի հետազոտություն և երկարաժամկետ կտրվածքով մոդելավորում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված շրջակա միջավայրում կատարվող փոփոխությունները։ Ուսումնասիրության արդյունքում կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը, […] ...

«Չելսին» պատմության մեջ առաջին անգամ Պրեմիեր լիգայում տանը պարտվեց «Ֆուլհեմին»

20:37 27.12.2024

«Չելսին» պատմության մեջ առաջին անգամ Պրեմիեր լիգայում տանը պարտվեց «Ֆուլհեմին»

«Չելսին» պատմության մեջ առաջին անգամ Անգլիայի Պրեմիեր լիգայում սեփական հարկի տակ լոնդոնյան դերբիում պարտվել է «Ֆուլհեմին», հայտնում է Squawka-ն: Իսկ «Ֆուլհեմի» համար սա 45 տարվա մեջ պատմության առաջին հաղթանակն է «Չելսիի» նկատմամբ արտագնա խաղում: «Ֆուլհեմը» Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում 2:1 հաշվո հաղթանակ է կորզել ավելացված ժամանակի 5-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ: ...

Ազգային ժողովում ընթանում է Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը

20:29 27.12.2024

Ազգային ժողովում ընթանում է Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը

Ազգային ժողովում ընթանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանք հայտնել են, […] ...

BACK_TO_TOP