14:32 26.12.2024
Ֆրանսիան փակ խողովակներով մի քանի անգամ դիմել է Ռուսաստանին՝ առանց Կիևի մասնակցության ուկրաինական հարցի շուրջ երկխոսություն հաստատելու առաջարկով։ Այս մասին ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր ֆրանսիացի գործընկերները նման ցանկություն ունեն նախաձեռնող դեր խաղալու տարբեր հարցերի շուրջ, և մենք ողջունում ենք դա, բայց թե ինչպիսին է նման նախաձեռնությունների արդյունքը, և որքանով է դրական դեր խաղալու ցանկությունը անկեղծ, ես չգիտեմ։ Օրինակ, ես չեմ խորանա, որպեսզի ոչ ոքի չհիասթափեցնեմ, բայց մի քանի անգամ մեր ֆրանսիացի գործընկերների կողմից փակ խողովակներով խնդրանքներ են եղել՝ օգնենք, երկխոսություն հաստատենք ուկրաինական հարցի շուրջ, ի դեպ, առանց Ուկրաինայի, ուղղակի երկխոսություն ուկրաինական հարցի շուրջ, կարծես խախտելով այն սկզբունքը, որ Արևմուտքն անընդհատ կրկնում է՝ «Ուկրաինայի մասին ոչ մի խոսք առանց Ուկրաինայի»»,- ասել է Լավրովը:
20:06 27.12.2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն»։ ...
19:55 27.12.2024
«Ռեալի» ղեկավարությունը որոշել է փոխել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի անվանումը«Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել փոխել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի անվանումը, հայտնում է Marca-ն: «Սանտյագոն» կկրճատվի և կմնա ուղղակի «Բերնաբեու» անունը: Այս որոշումը կոմերցիոն նպատակ է հետապնդում: «Ռեալի» տնային արենայի վերակառուցումը սկսվել էր 2019 թվականին, ղեկավարությունը խոստացել էր այն ավարտել 2023-ի վերջին, սակայն ժամկետը հետաձգվել էր: Նոր «Բերնաբեուն» վերակառուցելու համար իսպանական ակումբը ծախսել էր 1.76 միլիարդ […] ...
19:50 27.12.2024
Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլըԱրդարադատության նախարարության կողմից ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի շահառուների վերապատրաստումների 1-ին փուլը, որին մասնակցել են վարչական մասնագիտացմամբ դատարանների գրասենյակների աշխատակիցները, Վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների օգնականներ, գործավարներ և նիստերի քարտուղարներ: Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը համակարգի վերապատրաստման մասնակիցներին ներկայացնելով էլեկտրոնային համակարգը՝ հայտնել է, որ 2023 թ. հունիսին […] ...
19:46 27.12.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարանի, Արագածի (բուք), Աշոցքի, Ամասիայի, Անիի տարածաշրջաններում, Ջերմուկ, Գավառ, Սևան, Չարենցավան, Հրազդան, Գյումրի քաղաքներում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ) և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։ Թալին քաղաքում մառախուղ է: […] ...
19:42 27.12.2024
Ուժային միջոցի գործադրման ստանդարտին ընդառաջ վերապատրաստվում են համայնքային և հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներըԱյս տարի ՆԳ նախարարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթ, որով կներդրվի ուժի կիրառման հստակ ստանդարտ։ Ստանդարտի ուժի մեջ մտնելուն ընդառաջ ՆԳՆ սկսել է վերապատրաստումներ իրականացնել և կատարելագործվում են ծառայողների մասնագիտական հմտությունները։ ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել «Ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը» խորագրով եռօրյա դասընթաց։ Երկու մասից բաղկացած դասընթացի […] ...