13:59 26.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ: 🔻
Մարմաշենի «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազամակերպությունում Անահիտ Մանասյանը հանդիպել է երիտասարդների և համայնքային ակտիվ գործունեություն իրականացնող անձանց հետ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:
Քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են Պաշտպանի գործունեության ուղղություններն ու լիազորությունները: Հանդիպմանը մասնակցել է նաև Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը:
Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է իրավահավասարարության և հանդուրժող միջավայրի ձևավորման կարևորությունը. «Ինձ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր անձի իրավունքների պաշտպանությունը։ Այդ համատեքստում կարևորում եմ առկա խնդիրների մասին անձամբ ձեզանից լսելը։ Ես իմ լիազորությունների շրջանակում պատրաստ եմ ցանկացած հարցում աջակից լինել Ձեզ»։
Հանդիպումը կրել է հարց ու պատասխանի ձևաչափ. հարցեր են բարձրացվել երիտասարդների զբաղվածության, հասարակական տրանսպորտի հասանելիության, երեխաների, ազգային փոքրամասնությունների հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց իրավունքների, կրթական հաստատությունների հասանելիության առնչությամբ: Բռնի տեղահանված անձինք բարձրաձայնել են մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը:
Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով:
20:17 27.12.2024
Անդրեյ Մովսեսյանը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-իցՀայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Մովսեսյանը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզական տնօրենի պաշտոնից, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։ 49-ամյա մասնագետը 2012 թվականից էր այս ակումբի համակարգում։ Սկզբում նա աշխատում էր սկաուտական բաժնում, որը գլխավորել էր 2020-ին։ 2022-ին Մովսեսյանը նշանակվել էր ԲԿՄԱ-ի մարզական տնօրեն։ Անդրեյ Մովսեսյանը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2000-2003թթ., մասնակցել է 18 խաղի ու […] ...
20:12 27.12.2024
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մառախուղ էԴեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելությունը՝ 10 […] ...
20:06 27.12.2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն»։ ...
19:55 27.12.2024
«Ռեալի» ղեկավարությունը որոշել է փոխել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի անվանումը«Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել փոխել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի անվանումը, հայտնում է Marca-ն: «Սանտյագոն» կկրճատվի և կմնա ուղղակի «Բերնաբեու» անունը: Այս որոշումը կոմերցիոն նպատակ է հետապնդում: «Ռեալի» տնային արենայի վերակառուցումը սկսվել էր 2019 թվականին, ղեկավարությունը խոստացել էր այն ավարտել 2023-ի վերջին, սակայն ժամկետը հետաձգվել էր: Նոր «Բերնաբեուն» վերակառուցելու համար իսպանական ակումբը ծախսել էր 1.76 միլիարդ […] ...
19:50 27.12.2024
Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլըԱրդարադատության նախարարության կողմից ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի շահառուների վերապատրաստումների 1-ին փուլը, որին մասնակցել են վարչական մասնագիտացմամբ դատարանների գրասենյակների աշխատակիցները, Վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների օգնականներ, գործավարներ և նիստերի քարտուղարներ: Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը համակարգի վերապատրաստման մասնակիցներին ներկայացնելով էլեկտրոնային համակարգը՝ հայտնել է, որ 2023 թ. հունիսին […] ...