«ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք»․ Արթուր Մարտիրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+1.09 oC

«ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք»․ Արթուր Մարտիրոսյան

13:23 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումը՝ մարզաբնակ համայնքներում երիտասարդական միջավայրի ձևավորման տեսանկյունից: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության գործունեության հիմքում կարևորվում է որակյալ սոցիալական ծառայությունների համընդհանուր հասանելիությունը հանրապետության ողջ տարածքում․ այդ մոտեցումն է որդեգրված նաև երիտասարդական քաղաքականության մեջ։ Այդ քաղաքականության կիրառումը նախատեսվում է սոցիալական գործընկերության միջոցով, և ի մասնավորի՝ երիտասարդական կենտրոնների հիմնումն ու արդյունավետ գործունեությունը ենթադրում են ակտիվ համագործակցություն պետություն, ՏԻՄ, մասնավոր ոլորտ, քաղաքացիական հասարակություն ջանքերի համադրմամբ։

Արթուր Մարտիրոսյանը նաև նշել է՝ ՀՀ կառավարության թիրախներից է մինչև 2026 թվականը մարզերում ունենալ 25 երիտասարդական կենտրոններ: Ընդ որում՝ նախարարի տեղակալը կարևորել է, որ կենտրոններն ունենան որակի և բովանդակության նվազագույն շրջանակ, լինեն համապարփակ և համընդգրկուն, որոնցում կբացահայտվեն երիտասարդների կարողություններն ու ներուժը, կծառայեն որպես ակտիվ քաղաքացիության հարթակ, ինչպես նաև կզարգանան երիտասարդների բանավիճելու և բանակցելու հմտությունները: Նրա խոսքով՝ պետությունը նպատակ ունի համայնքային մակարդակներում ապահովել երիտասարդների ներուժի բացահայտման, կարողությունների զարգացման և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման անհրաժեշտ միջավայր։ Կենտրոնները կծառայեն նաև որպես տեղեկատվական հարթակ, որոնց միջոցով երիտասարդները կիրազեկվեն պետության կողմից իրականացվող տարատեսակ ծրագրերի մասին՝ դառնալով ակտիվ շահառուներ:

«Ուրախ եմ, որ ներկայում շրջանառվող «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին զուգահեռ, որում նախատեսվում են կարգավորումներ ՏԻՄ-երում երիտասարդական կենտրոնների ստեղծման և երիտասարդական աշխատողների հաստիքների ներդրման ուղղությամբ, ականատես ենք լինում ՏԻՄ-երի կողմից աճող հետաքրքրության ու մոտիվացիայի՝ իրենց համայնքներում երիտասարդական աշխատանքի կազմակերպման, երիտասարդների խնդիրների և նախասիրությունների բավարարման ու ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման առումով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ-ի և գործընկեր կառույցների կողմից կներդրվեն բոլոր ջանքերը երիտասարդական աշխատողների շարունակական վերապատրաստումների համար:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ երիտասարդական կենտրոնների ստեղծմանը զուգահեռ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորման նոր պիլոտային ծրագիր, ըստ որի` նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների, որոնցում մեկտեղված կլինեն տվյալ բնակավայրի երիտասարդական կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու միջավայրը, այդ թվում՝ համայնքային գրադարան:

«Պետություն-ՏԻՄ-ՔՀԿ և մասնավոր ոլորտ համագործակցությունը, կարծում եմ, մեծ հաջողություն պետք է ունենա: Երիտասարդական միջավայր ասելիս չհասկանանք միայն տարածք, այլ առաջին հերթին միջավայր՝ համապատասխան բովանադակությամբ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու շնորհակալություն հայտնել գործընկեր կազմակերպություններին և վերապատրաստման մասնակիցներին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

«ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման դասընթացն իրականացվել է «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, որին մասնակցել են ՏԻՄ և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներ՝ 50/50 ձևաչափով:

Միջոցառման արդյունքներով 4-օրյա վերապատրաստման մասնակիցներին հանձնվել են ԿԳՄՍ նախարարության հավաստագրեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 27.12.2024

SHANTNEWS

ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

17:53 27.12.2024

ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետերի և ՏԿԵ նախարարության ֆինանսական և այլ ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ ...

Արթուր Դավթյանն ու Հակոբ Սերոբյանն ամփոփել են տարին

17:46 27.12.2024

Արթուր Դավթյանն ու Հակոբ Սերոբյանն ամփոփել են տարին

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են ավարտվող տարվա արդյունքները: «Տարին լավ անցավ մեզ համար, բայց կարող էր ավելի լավը լինել: Լավ էր, որովհետև դեռ տեղ ունենք ավելացնելու: Մենք բարձրացրել ենք նշաձողը, ի […] ...

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ԿԲ-ի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ

17:39 27.12.2024

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ԿԲ-ի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կենտրոնական բանկի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է բնակարանային ֆոնդի պահպանման, շահագործման և կառավարման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումներում ապահովագրության մեխանիզմների ներդրման նպատակահարմարությունը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ կոմիտեն մշակում է բազմաբնակարան շենքերի կառավարմանը, անձնագրավորմանը, բնակարանային ֆոնդի ռենովացիային վերաբերող նախագծեր։ Նախատեսվում է ձևավորել շենքերի վերաբերյալ տեղեկատվական համակարգ։ […] ...

Գործատուների ներգրավումը կրթական ծրագրի մշակման գործընթացում շատ կարևոր է․ Ժաննա Անդրեասյան

17:30 27.12.2024

Գործատուների ներգրավումը կրթական ծրագրի մշակման գործընթացում շատ կարևոր է․ Ժաննա Անդրեասյան

Գործատուների հետ աշխատանքն ամենակարևոր խնդիրն է, որովհետև կրթական համակարգն ինքնուրույն չի կարող որոշել կրթական ծրագրի բովանդակությունը։ Գործատուների ակտիվ ներգրավվածությունը, նրանց կողմից կատարվող ուղղորդումը, թե աշխատաշուկայում ինչպիսի հմտությունների ու գիտելիքի կարիք կա, շատ կարևոր են ՄԿՈՒ ոլորտի կրթական ծրագրերի մշակման ժամանակ։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով փոխվարչապետ Մհեր […] ...

Գողության մասին հաղորդումը կեղծ էր․ 17 գլուխ խոշոր եղջերավոր անասունները գտնվել են

17:18 27.12.2024

Գողության մասին հաղորդումը կեղծ էր․ 17 գլուխ խոշոր եղջերավոր անասունները գտնվել են

Դեկտեմբերի 22-ին Ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Լուսակն գյուղի 50-ամյա բնակիչը հայտնել էր թե, վարչական տարածքում գտնվող գոմի դուռը կոտրելու միջոցով գողացել են խոշոր եղջերավոր անասուններ: Հաղորդումը փոխանցվել էր Համայնքային ոստիկանության Թալինի բաժին: Մեկնած ոստիկաններին ահազանգողը հայտնել է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 17.10-ից մինչև 18.15-ն ընկած ժամանակահատվածում, Լուսակն գյուղի վարչական տարածքում գտնվող գոմի […] ...

BACK_TO_TOP