Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյա պատերազմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+1.09 oC

Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյա պատերազմում

12:41 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական ռազմական աջակցությունը վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Թեև հաղորդվում էր, որ ոչ մի թուրք զինվոր մարտական գործողություններին ուղղակիորեն չի մասնակցել, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է միայն ժամանակակից սպառազինություն, հատկապես՝ Bayraktar TB2 անօդաչու սարքեր, իրականացրել ռազմական ուսուցում, սակայն, ի հայտ եկան փաստեր, որ թուրք զինվորականներ նույնպես մասնակցել են մարտական գործողություներին: Միջազգային հեղինակավոր “The Guardian” պարբերականն անգամ տեղեկություն տարածեց այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվում են վարձկաններ՝ Ադրբեջանին օժանդակելու համար: Այդ փաստերը, սակայն, հերքվում էին թուրքերի և ադրբեջանցիների կողմից։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։

«Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզեում ելույթի ժամանակ նշել էր, որ Թուրքիան կմտնի Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ, Լիբիա, ու այդպիսով կաջակցի Պաղեստինին: Էրդողանն այս հայտարարությունն արել էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության (Իսրայելի և «Համաս»-ի միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ Գազայի հատվածում և Իսրայելի հարավում) համատեքստում, որը զայրույթի ալիք էր բարձրացրել Ադրբեջանում, քանի որ այն փաստացի վիճարկում է պատերազմում Ադրբեջանի «հաղթանակի մենաշնորհը»։ Այդ հայտարարությանը հետևեց Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը, որտեղ նշվում էր, թե Արցախյան պատերազմում ադրբեջանական բանակի հաղթանակն իրենց զինվորների շնորհիվ է եղել։ Շեշտվում էր, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ցուցաբերած ռազմական և քաղաքական աջակցության համար, սակայն որևէ այլ երկրի զինվոր չի մասնակցել պատերազմին: Էրդողանի հայտարարությունից երկու օր անց՝ ադրբեջանական պաշտոնական «Ադրբեջան» թերթը ևս արձագանքել էր Անկարային։ «Ղարաբաղյան հաղթանակի հեղինակը հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատարն է և ադրբեջանական բանակը» հոդվածում, անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, նշվում է, որ այն «ջուր է լցնում հայկական ջրաղացին», կամ «եղբայրը եղբորը ցուցաբերած օգնությունը երեսով չի տա», «ձախ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում աջ ձեռքը» և այլն: Ըստ հոդվածագրի՝ «օգտագործված ամեն մի փամփուշտի գինը վճարված է եղել»: Հոդվածում Թուրքիային հիշեցրել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգտին արված քայլերի մասին, ինչպիսիք են՝ Ադրբեջանի աջակցությունը Թուրքիային դիվանագիտական տարբեր հարթակներում, թյուրքական պետությունների համագործակցության համար Իլհամ Ալիևի թափած ջանքերի, բռնազավթված Արցախում թուրքական շինարարական կազմակերպությունների ներգրավվածության և այլնի մասին, ապա ընդգծել, որ «եղբայրությունը պահանջում է փոխադարձ պարտավորություններ»:

Սկզբում թուրքական կողմը փորձում էր անտեսել ադրբեջանական դժգոհությունները, սակայն այս հրապարակումից կարճ ժամանակ անցած՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիայի շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ Էրդողանը հերթական անգամ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ հայտարարելով, որ «Ղարաբաղում մեր ադրբեջանցի եղբայրների հետ ամբողջությամբ ոչնչացրել ենք թշնամու ուժերը»՝ կրկին շեշտելով Թուրքիայի մեծ դերն այդ հաղթանակում:

Այսպիսով՝ Էրդողանի հայտարարությունը բացահայտել է այն հակասությունները, որոնք առկա են թուրք-ադրբեջանական հարաբերություններում՝ կապված Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի հետ՝ ընդգծելով «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի հիմքում ընկած որոշակի բարդությունները»,-նշված է հոդվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում կհիմնվեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր

19:09 27.12.2024

Արարատի մարզում կհիմնվեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր

Գործադիրն ընդունել է «Հողամասեր հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել Սիմոնյան կրթական հիմնադրամը՝ Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ և Վեդի քաղաքի Գագիկ Մարգարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցներին ամրացված անշարժ գույքից հողամասեր առանձնացնելու և անհատույց օգտագործման […] ...

Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը

19:03 27.12.2024

Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը

Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 17-ին ստացել էին տեղեկություն, որ 24-ամյա մի երիտասարդ ապօրինի պահում է մարտական ատրճանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Դեկտեմբերի 20-ին համայնքային ոստիկանները, Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների հետ, դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 24-ամյա երիտասարդի փաստացի բնակության վայրում։ Հայտնաբերվել են ներարկիչներ՝ կիսով չափ լցված հերոինի […] ...

Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիային մասնակցելու հնարավորություն. ԿԳՄՍՆ

18:55 27.12.2024

Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիային մասնակցելու հնարավորություն. ԿԳՄՍՆ

Մալթայի կառավարությունը, Եվրոպայի Խորհրդում Մալթայի նախագահությամբ և ԵՄ-Եվրոպայի խորհուրդ երիտասարդական գործընկերության աջակցությամբ՝ 2025 թվականի մայիսի 27-30-ը Մալթայի Վալետա քաղաքում հյուրընկալելու է Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիան (EYWC): Միջոցառմանը կարող են մասնակցել՝ երիտասարդության ոլորտի հետազոտողներ կամ դասավանդողներ, երիտասարդական աշխատանքի ծառայություն մատուցող կառույցի ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների հովանոց կառույցի ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակցության բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: […] ...

Վինիսիուսը՝ ESPN-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

18:48 27.12.2024

Վինիսիուսը՝ ESPN-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

ESPN սպորտային պորտալը հրապարակել է ֆուտբոլում 2024 թվականի լավագույնների ցուցակը: Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Վինիսիուս Ժունիորը: «Տարվա առաջընթաց» անվանակարգում հաղթող է դարձել «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալը: Լավագույն մարզիչ է ճանաչվել Կառլո Անչելոտին: Լավագույն թիմն Իսպանիայի հավաքականն է, իսկ տարվա լավագույն հանդիպումը Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի քառորդ եզրափակչի՝ «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը: ...

Իլան Շորը հայտարարել է, որ Մոլդովան վերածվում է ՆԱՏՕ-ի բազայի

18:44 27.12.2024

Իլան Շորը հայտարարել է, որ Մոլդովան վերածվում է ՆԱՏՕ-ի բազայի

Քիշնևի իշխանությունները Մոլդովան վերածում են ՆԱՏՕ-ի բազայի. այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Իլան Շորը՝ մեկնաբանելով մինչև 2034 թվականը երկրի ազգային պաշտպանության նոր ռազմավարության ընդունումը: Նախօրեին երկրի բարձրագույն օրենսդրական մարմինը հաստատել է 2024-2034 թվականների պաշտպանության ռազմավարությունը: Այն նախատեսում է սերտ համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ և Մոլդովայի ռազմական ծախսերի աճ մինչև ՀՆԱ-ի 1%-ը՝ 2030 թվականին: […] ...

Տնտեսավարողների համար կստեղծվի արտադրական հնարավորություններն արդիականացնելու մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն

18:40 27.12.2024

Տնտեսավարողների համար կստեղծվի արտադրական հնարավորություններն արդիականացնելու մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է, մասնավորապես՝ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի իրականացման վերջնաժամկետը երկարաձգել 1 տարով՝ սահմանելով 2025թ․ դեկտեմբերի 31-ը: Ծրագրի շրջանակում խորհրդատվական/աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող 500 մլն դրամ և ավելի շրջանառության պահանջը նվազեցնել մինչև 400 մլն դրամ՝ ընդլայնելով ավելի շատ խորհրդատվական/աուդիտորական կազմակերպությունների ներգրավելու հնարավորությունները, Փոփոխություններ են նախատեսվում նաև Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային […] ...

BACK_TO_TOP