11:48 26.12.2024
Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը վարում է Ղազախստանի ազգային հանձնաժողովը։ Հետաքննությանը նաև կմասնակցեն Ադրբեջանի և Բրազիլիայի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել են Ղազախստանի տրանսպորտի նախարարությունում։
«Ղազախստան են ժամանել Ադրբեջանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության պատվիրակությունը, ինչպես նաև Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերության ներկայացուցիչները: Տեղում աշխատանքները տարվում են Ադրբեջանի ավիացիոն իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: Ղազախստան են ժամանել նաև օդանավի արտադրող Embraer-ի և CENIPA-ի (Ավիացիոն պատահարների հետաքննության և կանխման կենտրոն, Բրազիլիա) ներկայացուցիչները», – ասված է հաղորդագրության մեջ։
Այս պահին հանձնաժողովի աշխատակիցները գտնվում են արտակարգ պատահարի վայրում և տեղում կատարում են հետազոտություն:
16:10 27.12.2024
Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024 թ․ լավագույն ֆուտզալիստՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։ 38 միավորով Հայաստանի 2024 թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Նորիլսկի Նիկելի» ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը: Երկրորդ հորիզոնականում է ֆուտզալի Հայաստանի ազգայն հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերը (27 միավոր)։ Լավագույն եռյակը 22 միավորով եզրափակել է ֆուտզալի Հայաստանի ազգային […] ...
16:02 27.12.2024
2025 թ. ավանդի փոխհատուցում կտրամադրվի նաև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանցԿառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց կարգավորելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական […] ...
15:54 27.12.2024
Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցՀՀ քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կործանարար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, «Տրանս Ալյանս» ՍՊԸ մաքսային հսկողության գոտում զննման են […] ...
15:45 27.12.2024
Երիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվելԴեկտեմբերի 26-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ մայրաքաղաքի քրեական ոստիկանները, Երևանի պարեկների հետ համատեղ, ապօրինի զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխվել Հաղթանակ թաղամասի 29 և 30-ամյա բնակիչներին։ Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով։ 30-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ ևս հայտնաբերվել է առանցգործարանային […] ...
15:37 27.12.2024
Ռուբեն Ամորիմին փոխարինած մարզիչը «Սպորտինգում» աշխատեց ընդամենը 1,5 ամիսԼիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ժոաու Պերեյրան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պորտուգալացի մասնագետը նոյեմբերին էր գլխավորել «Սպորտինգը»՝ փոխարինելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ռուբեն Ամորիմին։ Պերեյրայի գլխավորությամբ պորտուգալական ակումբը 8 խաղում կրել է 4 պարտություն։ «Սպորտինգի» նոր գլխավոր մարզիչը լինելու է Ռույ Բորխեսը։ Կողմերն արդեն հստակեցրել են պայմանագրի բոլոր կետերը։ ...
15:28 27.12.2024
Դատախազությունն իր լիազորությունների շրջանակում 2023-2024 թթ․ պետությանն է վերադարձրել 30 միլիոն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա ՎարդապետյանՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերին և ընդգծել, որ դրանց շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը: Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Հակակոռուպցիոն […] ...