ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
+2.09 oC

ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ

11:15 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԴԾ-ին հաջողվել է խափանել հատուկ գործողությանը մասնակցող ռուս բարձրաստիճան զինվորականների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ծրագրված մի շարք մահափորձեր։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԴԾ-ից։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են այդ սպանությունների նախապատրաստման մեջ ներգրավված ՌԴ չորս քաղաքացիներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ենթադրվում էր, որ բարձրաստիճան զինվորականի սպանության համար պետք է օգտագործվեր պայթուցիկ սարք։ Նշվում է, որ  ահաբեկչությունն իրականացնելու համար նոյեմբերին Մոսկվա էր ժամանել ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ, ՌԴ քաղաքացի, ով մշտապես բնակվում էր Ուկրաինայում 2020 թվականից։ Նա տարանցիկ ճանապարհով ժամանել էր Մոլդովա՝ արտաքսման անվան տակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբեն Ամորիմին փոխարինած մարզիչը «Սպորտինգում» աշխատեց ընդամենը 1,5 ամիս

15:37 27.12.2024

Ռուբեն Ամորիմին փոխարինած մարզիչը «Սպորտինգում» աշխատեց ընդամենը 1,5 ամիս

Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ժոաու Պերեյրան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պորտուգալացի մասնագետը նոյեմբերին էր գլխավորել «Սպորտինգը»՝ փոխարինելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ռուբեն Ամորիմին։ Պերեյրայի գլխավորությամբ պորտուգալական ակումբը 8 խաղում կրել է 4 պարտություն։ «Սպորտինգի» նոր գլխավոր մարզիչը լինելու է Ռույ Բորխեսը։ Կողմերն արդեն հստակեցրել են պայմանագրի բոլոր կետերը։ ...

Դատախազությունն իր լիազորությունների շրջանակում 2023-2024 թթ․ պետությանն է վերադարձրել 30 միլիոն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան

15:28 27.12.2024

Դատախազությունն իր լիազորությունների շրջանակում 2023-2024 թթ․ պետությանն է վերադարձրել 30 միլիոն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերին և ընդգծել, որ դրանց շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը: Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Հակակոռուպցիոն […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է

15:17 27.12.2024

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է

Կառավարության որոշմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվեց մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։ Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝ • տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, • […] ...

Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ

15:08 27.12.2024

Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 58 միավոր՝ Ֆուտզալի Հայաստանի 2024թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (29 միավոր)։ 20 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Յունիսպորտի» գլխավոր մարզիչ Նիկիտա […] ...

SHANTNEWS

15:00 27.12.2024

SHANTNEWS

Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստը

14:58 27.12.2024

Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստը

Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նոր կազմով առաջին նիստը: Ողջունելով փորձագիտական խորհրդի անդամներին՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի պատրաստակամության համար՝ նշելով, որ ջանքերի համատեղմամբ կարող ենք նպաստել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, ճիշտ հասցեավորմանը և բոլոր շահագրգիռ մարմինների ներգրավմամբ` առկա խնդիրներին լուծման մեխանիզմներ գտնելուն: […] ...

BACK_TO_TOP