Հարավային Կորեան պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի ՏՏ մասնագետների դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
+1.09 oC

Հարավային Կորեան պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի ՏՏ մասնագետների դեմ

08:30 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կորեայի Հանրապետությունը պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ ՏՏ ոլորտի հետ կապված 15 անձի և 1 կազմակերպության նկատմամբ։ Այս մասին հայտնում է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Փհենյանի «ապօրինի գործունեությունը» կիբերտարածությունում «ներկայացնում է ոչ միայն հանցագործություններ, որոնք սպառնում են կիբերտարածության էկոհամակարգի անվտանգությանը, այլ նաև օգտագործվում են որպես հրթիռների և միջուկային զարգացման ֆինանսավորման միջոց», հետևաբար, վտանգ են ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու դեկտեմբերի 30-ից։ Այդ անձանց հետ արտարժույթի և ֆինանսական գործարքների համար կպահանջվի նախօրոք հաստատում Հարավային Կորեայի իշխանությունների կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում

10:59 27.12.2024

Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին հյուրընկալվել է ԱՍՀՆ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Պաշտպանը հանդիպել է երեխաների հետ, ծանոթացել զարգացման ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով: Տարածքում իրականացվել է շրջայց` մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրած խնդիրների լուծումները դիտարկելու նպատակով: Պաշտպանի նախորդիվ արձանագրած մի շարք խնդիրներ լուծում […] ...

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները սուրբծննդյան գիշերն անցկացրել են ակումբի մարզաբազայում

10:52 27.12.2024

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները սուրբծննդյան գիշերն անցկացրել են ակումբի մարզաբազայում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն «Էվերթոնի» դեմ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղից առաջ գիշերել են ակումբի մարզաբազայում, հաղորդում է The Mirror-ը։ Թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այս որոշումը կայացրել է խաղացողներին տոնուսի մեջ պահելու համար։ Սովորաբար սուրբծննդյան գիշերը ֆուտբոլիստներն անցկացնում են ընտանքիների հետ, սակայն այս անգամ ավանդույթը խախտվել է։ Հիշեցնենք, որ բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթին» […] ...

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 27-ին

10:44 27.12.2024

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 27-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:   ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու օգնություն ցուցաբերել

10:23 27.12.2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու օգնություն ցուցաբերել

Դեկտեմբերի 26-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքների ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...

Հենրիխ Մխիթարյանի և «Ինտերի» մյուս ֆուտբոլիստների շնորհավորանքը

10:16 27.12.2024

Հենրիխ Մխիթարյանի և «Ինտերի» մյուս ֆուտբոլիստների շնորհավորանքը

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» սոցցանցերում հրապարակել է շնորհավորական տեսանյութ։ Ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով երկրպագուներին շնորհավորել են Ամանորի ու Սուրբ Ծննդի առթիվ։ Շնորհավորանքի խոսքեր է ասել նաև Հենրիխ Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը «Ինտերի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։   View this post on Instagram   […] ...

Հյուսիսային Կորեայի հարյուրամյա բնակչուհին «տոնական սեղան» է նվեր ստացել Կիմ Չեն Ընից

10:00 27.12.2024

Հյուսիսային Կորեայի հարյուրամյա բնակչուհին «տոնական սեղան» է նվեր ստացել Կիմ Չեն Ընից

Ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ Հյուսիսային Կորեայի բնակչուհի Օհ Գում Սունը նվեր է ստացել «տոնական սեղան», որն իրեն ուղարկել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA): Կինը ապրում է Հարավային Համգյոն նահանգի Գեումյա շրջանի Չոին գյուղում։ «Շրջկուսակցական կոմիտեի ղեկավարները և համագյուղացիները շնորհավորել են կնոջը և իրենց ուրախությունը կիսել նրա ընտանիքի անդամների […] ...

BACK_TO_TOP