Բայդենը Պենտագոնին հանձնարարել է շարունակել մեծացնել ռազմական օգնությունը Կիևին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
+2.09 oC

Բայդենը Պենտագոնին հանձնարարել է շարունակել մեծացնել ռազմական օգնությունը Կիևին

10:00 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է ԱՄՆ ռազմական գերատեսչությանը շարունակել մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, որը չորեքշաբթի օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Վերջին ամիսներին Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է հարյուրավոր կալանիչ հրթիռներ և առաքում է ավելին: Ես ԱՄՆ պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ շարունակել մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները, իսկ Միացյալ Նահանգները կշարունակի անխոնջ աշխատել Ուկրաինային ուժեղացնելու ուղղությամբ»,- ասել է Բայդենը։

Երեքշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օդանավակայաններին, զինամթերքի պահեստներին և անօդաչու սարքերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել է  32 լողամիջոց, 695կգ ձուկ. ԲԸՏՄ

13:49 27.12.2024

Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել է 32 լողամիջոց, 695կգ ձուկ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված որսի և վաճառքի արգելքի ընթացքում դեկտեմբերի 9-26-ի խստացված շուրջօրյա միջոցառումների ժամանակ մայրաքաղաքի ու ՀՀ մարզերի շուկաներում և բացօթյա վաճառակետերում, մայրուղիներում, Սևանա լճի ջրային ավազանում ու ափամերձ տարածքներում հայտնաբերել և առգրավել են. 32 լողամիջոց 695 կգ ձուկ 1 ապօրինի վաճառք 3 ապօրինի […] ...

Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ

13:40 27.12.2024

Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով հավաքել է 92 միավոր: Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան: 23 միավորով երրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: ...

Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

13:32 27.12.2024

Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1209-Ա որոշմամբ Վրեժ Մխիթարյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վրեժ Մխիթարյանին նշանակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...

Դդմաշենի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ

13:24 27.12.2024

Դդմաշենի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ

ՆԳՆ փրկարար ծառայությունը թարմացված տվյալներ է հրապարակել Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից։ Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում․ կա մեկ զոհ։ Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային […] ...

«Ինտերին» սկսել է հետաքրքրել «Բոլոնիայի» արգենտինացի հարձակվողը

13:16 27.12.2024

«Ինտերին» սկսել է հետաքրքրել «Բոլոնիայի» արգենտինացի հարձակվողը

Իտալական «Բոլոնիայի» արգենտինացի հարձակվող Սանտիագո Կաստրոն հայտնվել է Միլանի «Ինտերի» հետաքրքրության տիրույթում։ Իտալիայի չեմպիոնն ուշադրությամբ հետևում է 20-ամյա ֆուտբոլիստի կարիերայի զարգացումներին։ «Ինտերը» ծրագրում է Կաստրոյին ձեռք բերել 2025թ․ ամռանը։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 25 միլիոն եվրո։ Արգենտինացու պայմանագիրը «Բոլոնիայի» հետ նախատեսված է մինչև 2028թ․ ամառ։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 22 խաղի, դարձել 5 […] ...

Հայաստանը կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար

12:58 27.12.2024

Հայաստանը կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար

Հայաստանի Հանրապետությունը կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար. ծրագիրը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում։ Այն հնարավորություն կտա նպաստել Հայաստանում զբաղվածության ոլորտի հիմնախնդիրների հասցեագրմանն ու բարելավմանը` հանգեցնելով այնպիսի կարևորագույն արդյունքների, ինչպիսիք են՝ մարդկային կապիտալի զարգացումը, տնտեսական կայուն և ներառական աճը, տարածքային համաչափ զարգացումն ու աղքատության մակարդակի նվազումը, կյանքի որակի բարձրացումը, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների […] ...

BACK_TO_TOP