Մոսկվան առաջարկում է լուծարել ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
0.09 oC

Մոսկվան առաջարկում է լուծարել ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները

20:26 25.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 25-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մինսկի համաժողովի բոլոր կառույցները, այսինքն ՝ Մինսկի խումբը և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գծով ԵԱՀԿ գործող ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։Կարծում ենք, որ համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ ճանապարհը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է ՝ վերացնել նշված ինստիտուտները»,-նշել  է նա։

Զախարովան ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատը կորցրել է իր արդիականությունը այն բանից հետո, երբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի անբաժանելի մաս։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ՄԽ համանախագահներ Ֆրանսիան և ԱՄՆ-ը 2022 թվականի փետրվարին դադարեցրել են շփումները ռուս գործընկերների հետ։ Նրա խոսքով ՝ ամեն ինչ սկսվել է արևմտյան երկրների կողմից այդ ձևաչափի աշխատանքի արգելափակումից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինհրապարակներում

19:22 26.12.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինհրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Գեղարքունիքի մարզում նա հետևել է Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքին։ Մանկապարտեզն ունենալու է խաղահրապարակներ, կանաչապատ տարածք, ապաստարան։ Հաջորդ կանգառը Ջիլի միջնակարգ դպրոցում էր, որը ներառում է նաև նախակրթարան։ Դպրոցն ունենալու է արևային ֆոտովոլտային կայան, բացօթյա […] ...

Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է Սպիտակի խնամքի փոքր տուն

19:14 26.12.2024

Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է Սպիտակի խնամքի փոքր տուն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է Սպիտակի խնամքի փոքր տուն, որտեղ շուրջօրյա խնամքի ծառայություններ են տրամադրվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։ Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, զրուցել հաստատության բնակիչների հետ: Կենտրոնի տնօրեն Վահագն Մաժինյանի հետ զրույցի ընթացքում նախարար Մկրտչյանը քննարկել է շահառուներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև զբաղվածության ապահովման գործընթացը։ […] ...

Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին

19:07 26.12.2024

Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Հանդիպման մեկնարկին պաշտպանը շնորհավորել է մարզպետին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք և վստահություն հայտնել, որ արդեն ձևավորված գործակցությունը առավել կսերտանա առաջիկայում։ Շիրակի մարզպետը ողջունելով Անահիտ Մանասյանին՝ հավաստիացրել է, որ կարվի հնարավորը գործակցված աշխատանքով տարբեր […] ...

Վարչապետ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

19:01 26.12.2024

Վարչապետ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում: Նեղ կազմով նիստին վարչապետ Փաշինյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը։ «Մեր նախագահության հիմնական առաջնահերթությունները, ինչպես հայտնի է, ընդգրկում էին տնտեսական համագործակցության առանցքային ոլորտները՝ էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, […] ...

Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ

18:52 26.12.2024

Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ Ամանորին ընդառաջ այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ։ Նախարարը ներկա է գտնվել ամանորյա նախատոնական միջոցառմանը, շփվել երեխաների հետ, հաձնել նվերներ՝ նրանց մաղթելով խաղաղ մանկություն։ Այցի ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդիա Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախարարները շրջայց են կատարել, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, […] ...

Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ

18:45 26.12.2024

Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ...

BACK_TO_TOP