20:18 25.12.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
11։00-17:00 Թբիլիսյան փ. 5 շենք, Կոմիտասի պող. 55 շենք, Տիգրանյան փ. 11-13 շենքեր, Կոմիտասի շուկա, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արարատի մարզ՝
10:30-12։30 Արտաշատ քաղաք` Ա. Խաչատրյան, Մյասնիկյան, Գոլեցյան, Անդրանիկի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
11:00-15:00 Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա գյուղեր, Արգավանդ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի,
Վայոց Ձորի մարզ`
13:00-14:00 Եղեգնաձոր քաղաք` Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի, Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Մյասնիկյան, Նալբանդյան, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան և Բաղրամյան փողոցներ մասնակի, Գնիշիկ, Արփի, Մոզրով գյուղեր, Ագարակաձոր գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:00-15:30 Եղեգնաձոր քաղաք` Միկոյան, Մոմիկի և Անդրանիկի փողոցներ մասնակի, Ագարակաձոր գյուղ մասնակի,
14:30-15:30 Եղեգնաձոր քաղաք` Խորենացի, Գլաձորյան, Ալավերդյան, Զորավար Վարդանի, Կամոյի, Կիրովի, Չալաբյան, Սևակի և Թելավի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Կոտայքի մարզ`
11։00-17։00 Աբովյան քաղաք՝ Զոնալ կայան թաղամաս, Առինջ գյուղ մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի:
Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, Նոր Ամանոս և Արագածոտն բնակավայրերի անխափան և հուսալի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով իրականացվում են վերակառուցման աշխատանքներ, որոնք ավարտին կհասցվեն ս.թ. դեկտեմբերի 26-ին։ Վերակառուցման աշխատանքների իրականացման ժամանակահատվածում նշված տարածքներում հնարավոր են էլեկտրամատակարարման ժամանակավոր ընդհատումներ, որոնց համար հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
19:14 26.12.2024
Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է Սպիտակի խնամքի փոքր տուն18:52 26.12.2024
Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ18:27 26.12.2024
Մի՛ չարաշահեք աղը նաև տոնական օրերին. ԱՆ18:10 26.12.2024
Լոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ16:51 26.12.2024
Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները16:44 26.12.2024
ԱՄՆ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հետագա ծրագրերը16:11 26.12.2024
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը15:39 26.12.2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում15:22 26.12.2024
Ֆիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցել14:57 26.12.2024
Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը14:40 26.12.2024
Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է19:22 26.12.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինհրապարակներումՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Գեղարքունիքի մարզում նա հետևել է Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքին։ Մանկապարտեզն ունենալու է խաղահրապարակներ, կանաչապատ տարածք, ապաստարան։ Հաջորդ կանգառը Ջիլի միջնակարգ դպրոցում էր, որը ներառում է նաև նախակրթարան։ Դպրոցն ունենալու է արևային ֆոտովոլտային կայան, բացօթյա […] ...
19:14 26.12.2024
Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է Սպիտակի խնամքի փոքր տունԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է Սպիտակի խնամքի փոքր տուն, որտեղ շուրջօրյա խնամքի ծառայություններ են տրամադրվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։ Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, զրուցել հաստատության բնակիչների հետ: Կենտրոնի տնօրեն Վահագն Մաժինյանի հետ զրույցի ընթացքում նախարար Մկրտչյանը քննարկել է շահառուներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև զբաղվածության ապահովման գործընթացը։ […] ...
19:07 26.12.2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ ՄանասյանինՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Հանդիպման մեկնարկին պաշտպանը շնորհավորել է մարզպետին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք և վստահություն հայտնել, որ արդեն ձևավորված գործակցությունը առավել կսերտանա առաջիկայում։ Շիրակի մարզպետը ողջունելով Անահիտ Մանասյանին՝ հավաստիացրել է, որ կարվի հնարավորը գործակցված աշխատանքով տարբեր […] ...
19:01 26.12.2024
Վարչապետ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում: Նեղ կազմով նիստին վարչապետ Փաշինյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը։ «Մեր նախագահության հիմնական առաջնահերթությունները, ինչպես հայտնի է, ընդգրկում էին տնտեսական համագործակցության առանցքային ոլորտները՝ էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, […] ...
18:52 26.12.2024
Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ Ամանորին ընդառաջ այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ։ Նախարարը ներկա է գտնվել ամանորյա նախատոնական միջոցառմանը, շփվել երեխաների հետ, հաձնել նվերներ՝ նրանց մաղթելով խաղաղ մանկություն։ Այցի ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդիա Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախարարները շրջայց են կատարել, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, […] ...
18:45 26.12.2024
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետՀիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ...