19:05 25.12.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության ներկայացուցիչներին: Շնորհավորելով ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանին և նախագահության անդամներին վերընտրվելու կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել միության հետ նախորդ տարիների ընթացքում ձևավորված կառուցողական երկխոսությունը՝ գործարար համայնքին մտահոգող խնդիրների վերհանման և դրանց արդյունավետ հասցեագրման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել բիզնես միջավայրին առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ մասնավոր ընկերությունների գործունեության ընթացքում ի հայտ եկող ոլորտային խնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված համակարգային լուծումների, ինչպես նաև մասնավոր հատվածի գործունեությանն առնչվող ընթացիկ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ձևավորել 2025թ. աշխատանքային օրակարգը՝ պետություն-մասնավոր փոխգործակցության շարունակականությունն ապահովելու և արձանագրված խնդիրների ուղղությամբ մասնակցային եղանակով արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:
18:27 26.12.2024
Մի՛ չարաշահեք աղը նաև տոնական օրերին. ԱՆ18:10 26.12.2024
Լոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ16:51 26.12.2024
Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները16:44 26.12.2024
ԱՄՆ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հետագա ծրագրերը16:11 26.12.2024
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը15:39 26.12.2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում15:22 26.12.2024
Ֆիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցել14:57 26.12.2024
Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը14:40 26.12.2024
Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է18:45 26.12.2024
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետՀիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ։ ...
18:38 26.12.2024
ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստումԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը։ Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը նախարարության համար կարևոր և առաջնահերթ ռազմավարական ուղղություններից է։ Նա շեշտել է ռազմավարության ներառականության կարևորությունը։ Դիմելով նիստի մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ նախարարը հատուկ ընդգծել է յուրաքանչյուր […] ...
18:27 26.12.2024
Մի՛ չարաշահեք աղը նաև տոնական օրերին. ԱՆՆոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ այն հաճախ գերազանցում է օրական թույլատրելի չափաբաժինը և կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների։ ԱՀԿ-ի տվյալներով՝ աղի օգտագործումն օրական չպետք է գերազանցի 5 գրամը, սակայն մեր երկրում աղի միջին օգտագործումը գերազանցում է այդ չափը […] ...
18:17 26.12.2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանըԴեկտեմբերի 26-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, մասնակցել Ամանորի միջոցառմանը։ Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։ Մանկատան սաները ներկայացրել են երաժշտական և պարային համարներ՝ տոնական տրամադրություն պարգևելով ներկաներին։ Միջոցառման ավարտից հետո Ալենը, ում երազանքն է […] ...
18:10 26.12.2024
Լոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վանաձորում հանդիպել է տնտեսավարողների Լոռու մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների, ֆերմերների ու սպանդանոցների ներկայացուցիչների հետ, որը միտված էր վեր հանելու մարզում սննդամթերքի անվտանգության ու, մասնավորապես, կենդանու սպանդի, մսի իրացման հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծման փոխշահավետ և բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակները: «Մեր կողմից դեկտեմբերին իրականացված մշտադիտարկման […] ...
17:58 26.12.2024
Հայկական պատվիրակությունը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական պատվիրակությունը 2025 թվականին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով։ «Նախապես ուզում եմ ասել, որ մեր պատվիրակությունը հանդիպմանը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով»,- հինգշաբթի օրը կայացած ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ ասել է Փաշինյանը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցրել է, թե ինչն է խնդիրը։ «Ալեքսանդր Գրիգորևիչ, ես այս մասին հրապարակային […] ...