Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով թվային հարթակից օգտվողների հետ քննարկումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
+5.09 oC

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով թվային հարթակից օգտվողների հետ քննարկումները

18:46 25.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով urban.e-gov.am թվային հարթակից օգտվողների հետ քննարկումները՝ բարելավելու համակարգի միջոցով գործընթացի կազմակերպումը։

Այդ նպատակով կոմիտեում կայացել են հանդիպումներ նախագծային մի խումբ ընկերությունների ներկայացուցիչների և համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների հետ։

Քննարկվել են համակարգի կիրառման ընթացքում ի հայտ եկած հարցերը, ներկայացվել հարթակի արդիականացմանն ուղղված առաջարկներ։

Նախագծողները կարևորել են, որ բոլոր համայնքներում թույլտվությունների տրամադրման գործընթացներն իրականացվեն միասնական մոտեցմամբ, ինչի հնարավորությունը ստեղծվում է թվային հարթակի գործարկմամբ։ Նրանք ներկայացրել են իրենց առաջարկները՝ համակարգից օգտվելու քայլերի դյուրացման, նաև հունվարի 1-ից էլեկտրոնային հայտերի ծավալի ավելացման պարագայում աշխատանքների արդյունավետ իրականացման վերաբերյալ։

Համայնքապետարանների ներկայացուցիչները ներկայացրել են համակարգի աշխատանքի վերաբերյալ իրենց դիտարկումները, և հարթակը մշակած «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ տնօրենը տեղում կարգավորել է ի հայտ եկած տեխնիկական խնդիրները։

2025 թվականի հունվարից Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ

17:55 26.12.2024

Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ

Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած մասնագիտական հմտությունների միջազգային առաջնության եզրափակիչ փուլում նվաճել է բրոնզե մեդալ՝ գրավելով 3-րդ տեղը: Մրցույթին մասնակցել են տարբեր երկրների 1000-ից ավելի ուսանողներ՝ 55 հմտություններով։ Արարատի պետական քոլեջը ներկայացել է «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային պահովում» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտություններով։ Մրցույթի մեկնարկը տրվել է մասնակից մասնագետների վերապատրաստմամբ և թեստավորմամբ, […] ...

Ստորագրվել է «ՀՀ-ի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիա

17:44 26.12.2024

Ստորագրվել է «ՀՀ-ի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիա

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիա: Կոնվենցիան հնարավորություն կտա խրախուսել ձեռ­նար­­կա­­­տի­րա­կան գործու­նեությունը երկու պե­­տու­թ­յուններում` ստեղծելով նպաստավոր մրցակ­ցա­յին պայմաններ, ներդրումային բարենպաստ միջավայր և ներդրողների համար կայուն հարկային դաշտ: […] ...

Իրաքի հետախուզության ղեկավարը մեկնել է Դամասկոս՝ բանակցություններ վարելու Սիրիայի նոր իշխանությունների հետ

17:27 26.12.2024

Իրաքի հետախուզության ղեկավարը մեկնել է Դամասկոս՝ բանակցություններ վարելու Սիրիայի նոր իշխանությունների հետ

Իրաքի հետախուզության ղեկավար Համիդ ալ-Շաթրին այցելել է Դամասկոս՝ բանակցություններ վարելու սիրիական նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ, հայտարարել է Իրաքի կառավարության խոսնակ Բասեմ ալ-Ավադին։ «Իրաքի պատվիրակությունը՝ հետախուզական ծառայության ղեկավար Համիդ ալ-Շաթրիի գլխավորությամբ, հանդիպել է սիրիական նոր վարչակազմի հետ։ Նրանք քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, երկու երկրների ընդհանուր սահմանին անվտանգության և կայունության ապահովման պահանջները»նրա խոսքերն են մեջբերել […] ...

Ապօրինի ձեռնարկատիրություն. Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել

17:17 26.12.2024

Ապօրինի ձեռնարկատիրություն. Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գյումրիի բնակիչ 63-ամյա տղամարդը 31-ամյա համաքաղաքացու հետ Ռասկատլյան փողոցի հասցեներից մեկում, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունները ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են նշված հասցե: 63-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է: Նա ոստիկաններին ցույց է […] ...

Լիբանանի ԱԳ նախարարը Դամասկոսի հետ բարիդրացիական հարաբերությունների հույս է հայտնել

17:03 26.12.2024

Լիբանանի ԱԳ նախարարը Դամասկոսի հետ բարիդրացիական հարաբերությունների հույս է հայտնել

Լիբանանի արտգործնախարար Աբդուլլահ Բու Հաբիբը իր սիրիացի գործընկեր Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ հեռախոսազրույցում հայտնել է Բեյրութի և Դամասկոսի միջև բարիդրացիական հարաբերություններ կառուցելու իր ցանկությունը, որը կծառայի երկու երկրների ժողովուրդների շահերին: Հայտնում է LBCI-ն։ Երկու նախարարներն էլ ընդունել են հաջորդ տարվա սկզբին հանդիպելու և երկու երկրներին առնչվող հարցերը քննարկելու անհրաժեշտությունը: Դեկտեմբերի 8-ին սիրիական զինված ընդդիմությունը հայտարարեց […] ...

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը

16:56 26.12.2024

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։ «Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը […] ...

BACK_TO_TOP