ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
+6.09 oC

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

17:06 25.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Լևոն Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն) այն բանի համար, որ նա, մասնակցելով ՀՀ երկու քաղաքացիների ստեղծած հանցավոր համագործակցությանը, պատվիրել և ղեկավարել է 2008 թվականի հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առանձնատան վրա կազմակերպված խմբի կողմից ավազակային հարձակումը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից 2022 թվականի հունիսի 30-ին կայացված դատավճռով Լևոն Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել 9 տարի ժամկետով ազատազրկման:

Նշված դատավճռի դեմ Լևոն Սարգսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մերժվել էր, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Վճռաբեկ դատարանը մերժել էր վարույթ ընդունել պաշտպանների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապօրինի ձեռնարկատիրություն. Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել

17:17 26.12.2024

Ապօրինի ձեռնարկատիրություն. Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գյումրիի բնակիչ 63-ամյա տղամարդը 31-ամյա համաքաղաքացու հետ Ռասկատլյան փողոցի հասցեներից մեկում, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունները ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են նշված հասցե: 63-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է: Նա ոստիկաններին ցույց է […] ...

Լիբանանի ԱԳ նախարարը Դամասկոսի հետ բարիդրացիական հարաբերությունների հույս է հայտնել

17:03 26.12.2024

Լիբանանի ԱԳ նախարարը Դամասկոսի հետ բարիդրացիական հարաբերությունների հույս է հայտնել

Լիբանանի արտգործնախարար Աբդուլլահ Բու Հաբիբը իր սիրիացի գործընկեր Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ հեռախոսազրույցում հայտնել է Բեյրութի և Դամասկոսի միջև բարիդրացիական հարաբերություններ կառուցելու իր ցանկությունը, որը կծառայի երկու երկրների ժողովուրդների շահերին: Հայտնում է LBCI-ն։ Երկու նախարարներն էլ ընդունել են հաջորդ տարվա սկզբին հանդիպելու և երկու երկրներին առնչվող հարցերը քննարկելու անհրաժեշտությունը: Դեկտեմբերի 8-ին սիրիական զինված ընդդիմությունը հայտարարեց […] ...

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը

16:56 26.12.2024

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։ «Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը […] ...

Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

16:51 26.12.2024

Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում ավարտվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը, որին շուրջ 100 մարզիկ է մասնակցել՝ պայքարելով 10 քաշային կարգերում: Առաջնության արդյունքներով երկրի չեմպիոնի կոչմանն արժանացել են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), […] ...

ԱՄՆ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հետագա ծրագրերը

16:44 26.12.2024

ԱՄՆ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հետագա ծրագրերը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Նախարարը կարևորել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը: Քննարկվել են նախարարության բարեփոխումային առաջնահերթությունները, մասնավորապես՝ անդրադարձ է արվել Սահմանադրական բարեփոխումներին և օրենսդրական մի շարք նախաձեռնություններին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ դեսպանության և համապատասխան ԱՄՆ գործակալությունների միջոցով շարունակել […] ...

ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն օգնում է ապահովել անդամ երկրների տնտեսությունների կայուն աճը և քաղաքացիների բարեկեցությունը․ Պուտին

16:39 26.12.2024

ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն օգնում է ապահովել անդամ երկրների տնտեսությունների կայուն աճը և քաղաքացիների բարեկեցությունը․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միության գործունեությունը նպաստում է գործարար կապերի ընդլայնմանը, համագործակցության խորացմանն, իսկ ինտեգրումն իրական օգուտներ է բերում միության յուրաքանչյուր մասնակցի։ Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՌԴ նախագահի հայտարարության մեջ։ «Եվրասիական տնտեսական միության գործունեությունը նպաստում է առևտրի և ներդրումային փոխանակումների ընդլայնմանը, գործարար կապերի, համագործակցության խորացմանը, և, ամենակարևորը, […] ...

BACK_TO_TOP