«Ինտերի» նախագահը խոսել է ակումբի տրանսֆերային նպատակների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
+3.09 oC

«Ինտերի» նախագահը խոսել է ակումբի տրանսֆերային նպատակների մասին

19:40 25.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան խոսել է ակումբի տրանսֆերային նպատակների մասին։

«Չեմ կարծում, որ հունվարին որևէ տրանսֆեր կիրականացնենք։ Ունենք մրցունակ կազմ, որը համապատասխանում է մեր նպատակներին։ «Ինտերը» խաղամակարդակի որոշակի աստիճան ունի։ Ըստ իս` ոչինչ չենք փոխի թիմում, քանի որ այն ապագայի համար մեծ հույս է տալիս»,- Մարոտայի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

«Ինտերը» Իտալիայի ընթացիկ առաջնությունում 37 միավորով երրորդ տեղում է։ Գործող չեմպիոնն առաջատար «Ատալանտային» զիջում է 3 միավոր, բայց մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ

18:52 26.12.2024

Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ Ամանորին ընդառաջ այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ։ Նախարարը ներկա է գտնվել ամանորյա նախատոնական միջոցառմանը, շփվել երեխաների հետ, հաձնել նվերներ՝ նրանց մաղթելով խաղաղ մանկություն։ Այցի ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդիա Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախարարները շրջայց են կատարել, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, […] ...

Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ

18:45 26.12.2024

Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ...

ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում

18:38 26.12.2024

ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը։ Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը նախարարության համար կարևոր և առաջնահերթ ռազմավարական ուղղություններից է։ Նա շեշտել է ռազմավարության ներառականության կարևորությունը։ Դիմելով նիստի մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ նախարարը հատուկ ընդգծել է յուրաքանչյուր […] ...

Մի՛ չարաշահեք աղը նաև տոնական օրերին. ԱՆ

18:27 26.12.2024

Մի՛ չարաշահեք աղը նաև տոնական օրերին. ԱՆ

Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ այն հաճախ գերազանցում է օրական թույլատրելի չափաբաժինը և կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների։ ԱՀԿ-ի տվյալներով՝ աղի օգտագործումն օրական չպետք է գերազանցի 5 գրամը, սակայն մեր երկրում աղի միջին օգտագործումը գերազանցում է այդ չափը […] ...

ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը

18:17 26.12.2024

ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը

Դեկտեմբերի 26-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, մասնակցել Ամանորի միջոցառմանը։ Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։ Մանկատան սաները ներկայացրել են երաժշտական և պարային համարներ՝ տոնական տրամադրություն պարգևելով ներկաներին։ Միջոցառման ավարտից հետո Ալենը, ում երազանքն է […] ...

Լոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ

18:10 26.12.2024

Լոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վանաձորում հանդիպել է տնտեսավարողների Լոռու մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների, ֆերմերների ու սպանդանոցների ներկայացուցիչների հետ, որը միտված էր վեր հանելու մարզում սննդամթերքի անվտանգության ու, մասնավորապես, կենդանու սպանդի, մսի իրացման հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծման փոխշահավետ և բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակները: «Մեր կողմից դեկտեմբերին իրականացված մշտադիտարկման […] ...

BACK_TO_TOP