Ֆյուրին պետք է հաղթեր մենամարտում և ամրապնդեր իր ժառանգությունը համաշխարհային սպորտում․ Նասիմ Համեդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
+4.09 oC

Ֆյուրին պետք է հաղթեր մենամարտում և ամրապնդեր իր ժառանգությունը համաշխարհային սպորտում․ Նասիմ Համեդ

19:16 25.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կիսաթեթև քաշային կարգում WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Նասիմ Համեդը դժգոհել է Ալեքսանդր Ուսիկ – Թայսոն Ֆյուրի ռևանշ մենամարտի մրցավարությունից։

«Անկեղծ` հիասթափված եմ մրցավարների որոշումից։ Ըստ իս` հաշիվը շատ խոշոր էր։ Կարծում եմ, որ հավասար մենամարտ էր։ Թայսոնը շատ լավ մենամարտ անցկացրեց` ավելի լավ, քան նախորդ անգամ։ Ցավում եմ Ֆյուրիի ու նրա ընտանիքի համար։ Նա պետք է հաղթեր մենամարտում և ամրապնդեր իր ժառանգությունը համաշխարհային սպորտում»,- Համեդի խոսքերը մեջբերում է The Stomping Ground-ը։

Դեկտեմբերի 21-ին կայացած ռևանշ մենամարտում գերծանր քաշային կարգում բացարձակ չեմպիոն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը, մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 116-112), պարտության էր մատնել բրիտանացի Թայսոն Ֆյուրիին։ Ուսիկը պաշտպանել էր WBA, WBO և IBO վարկածներով չեմպիոնական գոտիները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը

18:17 26.12.2024

ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը

Դեկտեմբերի 26-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, մասնակցել Ամանորի միջոցառմանը։ Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։ Մանկատան սաները ներկայացրել են երաժշտական և պարային համարներ՝ տոնական տրամադրություն պարգևելով ներկաներին։ Միջոցառման ավարտից հետո Ալենը, ում երազանքն է […] ...

Հայկական պատվիրակությունը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով․ Փաշինյան

17:58 26.12.2024

Հայկական պատվիրակությունը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական պատվիրակությունը 2025 թվականին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով։ «Նախապես ուզում եմ ասել, որ մեր պատվիրակությունը հանդիպմանը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով»,- հինգշաբթի օրը կայացած ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ ասել է Փաշինյանը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցրել է, թե ինչն է խնդիրը։ «Ալեքսանդր Գրիգորևիչ, ես այս մասին հրապարակային […] ...

Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ

17:55 26.12.2024

Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ

Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած մասնագիտական հմտությունների միջազգային առաջնության եզրափակիչ փուլում նվաճել է բրոնզե մեդալ՝ գրավելով 3-րդ տեղը: Մրցույթին մասնակցել են տարբեր երկրների 1000-ից ավելի ուսանողներ՝ 55 հմտություններով։ Արարատի պետական քոլեջը ներկայացել է «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային պահովում» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտություններով։ Մրցույթի մեկնարկը տրվել է մասնակից մասնագետների վերապատրաստմամբ և թեստավորմամբ, […] ...

Ստորագրվել է «ՀՀ-ի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիա

17:44 26.12.2024

Ստորագրվել է «ՀՀ-ի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիա

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիա: Կոնվենցիան հնարավորություն կտա խրախուսել ձեռ­նար­­կա­­­տի­րա­կան գործու­նեությունը երկու պե­­տու­թ­յուններում` ստեղծելով նպաստավոր մրցակ­ցա­յին պայմաններ, ներդրումային բարենպաստ միջավայր և ներդրողների համար կայուն հարկային դաշտ: […] ...

Իրաքի հետախուզության ղեկավարը մեկնել է Դամասկոս՝ բանակցություններ վարելու Սիրիայի նոր իշխանությունների հետ

17:27 26.12.2024

Իրաքի հետախուզության ղեկավարը մեկնել է Դամասկոս՝ բանակցություններ վարելու Սիրիայի նոր իշխանությունների հետ

Իրաքի հետախուզության ղեկավար Համիդ ալ-Շաթրին այցելել է Դամասկոս՝ բանակցություններ վարելու սիրիական նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ, հայտարարել է Իրաքի կառավարության խոսնակ Բասեմ ալ-Ավադին։ «Իրաքի պատվիրակությունը՝ հետախուզական ծառայության ղեկավար Համիդ ալ-Շաթրիի գլխավորությամբ, հանդիպել է սիրիական նոր վարչակազմի հետ։ Նրանք քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, երկու երկրների ընդհանուր սահմանին անվտանգության և կայունության ապահովման պահանջները»նրա խոսքերն են մեջբերել […] ...

Ապօրինի ձեռնարկատիրություն. Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել

17:17 26.12.2024

Ապօրինի ձեռնարկատիրություն. Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գյումրիի բնակիչ 63-ամյա տղամարդը 31-ամյա համաքաղաքացու հետ Ռասկատլյան փողոցի հասցեներից մեկում, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունները ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են նշված հասցե: 63-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է: Նա ոստիկաններին ցույց է […] ...

BACK_TO_TOP