Դրամանենգության դեպք Արթիկում. կեղծ թղթադրամները հայտնաբերվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
+6.09 oC

Դրամանենգության դեպք Արթիկում. կեղծ թղթադրամները հայտնաբերվել են

15:05 25.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու, որոնք էլ դրանցով տարատեսակ ապրանք են գնել Ամանորի նվերների վաճառքով զբաղվող երիտասարդից և մի խանութի աշխատակցից:

Կեղծ թղթադրամները վերցվել են:

17-ամյա արթիկցին ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փեզեշքիանն իր ելույթի ժամանակ պահանջել է անջատել լույսերը՝ էլեկտրաէներգիա խնայելու համար

16:20 26.12.2024

Փեզեշքիանն իր ելույթի ժամանակ պահանջել է անջատել լույսերը՝ էլեկտրաէներգիա խնայելու համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հյուսիսային Խորասան նահանգի Բոջնորդ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն իր ելույթի ժամանակ պահանջել է անջատել լույսերը՝ էլեկտրաէներգիայի խնայողության համար։ «Մենք սպառում ենք այնքան գազ և էլեկտրաէներգիա, որքան ամբողջ Եվրոպան, ինչո՞ւ են մեր լույսերը վառվում, երբ արևը շողում է»,-ասել է Փեզեշքիանը։ Նույն պահին, ինչպես երեւում է IRIB հեռուստաալիքով հեռարձակված կադրերում, սենյակի լույսերն անջատվել […] ...

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը

16:11 26.12.2024

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ելույթով ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը ԵԱՏՄ կառույցներում և նշեց կատարված աշխատանքի հիմնական ուղղությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը ներկայացրեց, որ Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները կենտրոնացած են եղել տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների վրա, ներառյալ՝ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորում, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացում, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների […] ...

ԵԽ կոնգրեսի 2025 թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության հնարավորություն

15:55 26.12.2024

ԵԽ կոնգրեսի 2025 թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության հնարավորություն

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը 2025 թ. երկու նստաշրջաններին մասնակցելու համար ներգրավում է ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակների: Գործընթացն իրականացվում է «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակում: Նշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու կոնգրեսի աշխատանքներին, փաստաթղթեր մշակմանը և օրակարգային հարցերի […] ...

Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել

15:45 26.12.2024

Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել

Վաղարշապատի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 19-ին տեղեկություն էին ստացել, որ Աղավնատուն գյուղի 57-ամյա բնակիչը թմրանյութ է պահում։ Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տանը կատարված զննության ընթացքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել շուրջ 19 գրամ կանեփանման զանգված։ Հանգամանքները պարզվում են։ ...

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում

15:39 26.12.2024

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։ Ինչ փոփոխություն է լինելու 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային […] ...

«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

15:30 26.12.2024

«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ: Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական […] ...

BACK_TO_TOP