15:25 25.12.2024
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը։
Գյումրեցի մարզիկը քվեարկության արդյունքում ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը (1567), իսկ լավագույն եռյակը եզրափակել է հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (489):
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվել է այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում. 5 օրում քվեարկությանն ավելի քան 6100 օգտատեր է մասնակցել:
25-ամյա Լալայանը հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի և մարմնամարզիկ Արթուր Դավթյանի հետ ճանաչվել է 2024 թ. Հայաստանի լավագույն մարզիկ, իսկ օրեր առաջ արժանացել էր ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման։
16:11 26.12.2024
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը15:39 26.12.2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում15:22 26.12.2024
Ֆիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցել14:57 26.12.2024
Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը14:40 26.12.2024
Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է16:20 26.12.2024
Փեզեշքիանն իր ելույթի ժամանակ պահանջել է անջատել լույսերը՝ էլեկտրաէներգիա խնայելու համարԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հյուսիսային Խորասան նահանգի Բոջնորդ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն իր ելույթի ժամանակ պահանջել է անջատել լույսերը՝ էլեկտրաէներգիայի խնայողության համար։ «Մենք սպառում ենք այնքան գազ և էլեկտրաէներգիա, որքան ամբողջ Եվրոպան, ինչո՞ւ են մեր լույսերը վառվում, երբ արևը շողում է»,-ասել է Փեզեշքիանը։ Նույն պահին, ինչպես երեւում է IRIB հեռուստաալիքով հեռարձակված կադրերում, սենյակի լույսերն անջատվել […] ...
16:11 26.12.2024
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանըԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ելույթով ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը ԵԱՏՄ կառույցներում և նշեց կատարված աշխատանքի հիմնական ուղղությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը ներկայացրեց, որ Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները կենտրոնացած են եղել տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների վրա, ներառյալ՝ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորում, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացում, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների […] ...
15:55 26.12.2024
ԵԽ կոնգրեսի 2025 թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության հնարավորությունԵվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը 2025 թ. երկու նստաշրջաններին մասնակցելու համար ներգրավում է ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակների: Գործընթացն իրականացվում է «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակում: Նշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու կոնգրեսի աշխատանքներին, փաստաթղթեր մշակմանը և օրակարգային հարցերի […] ...
15:45 26.12.2024
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտելՎաղարշապատի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 19-ին տեղեկություն էին ստացել, որ Աղավնատուն գյուղի 57-ամյա բնակիչը թմրանյութ է պահում։ Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տանը կատարված զննության ընթացքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել շուրջ 19 գրամ կանեփանման զանգված։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:39 26.12.2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքումՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։ Ինչ փոփոխություն է լինելու 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային […] ...
15:30 26.12.2024
«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ: Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական […] ...