14:52 25.12.2024
Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի պարեկներին փոխանցվել է տեղեկություն, որ «Նիսան» մակնիշի մի մեքենա գտնվում է Կոտայքի մարզում, և կասկած կա, որ այն կապված է մարդու առևանգման հետ: Հայտնել էին նաև մեքենայի հաշվառման համարանիշը:
Ժամը 13.50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 31-րդ կիլոմետրում մարզի պարեկները կանգնեցրել են «Նիսանը» և մայրաքաղաքի բնակիչ 18-ամյա վարորդ աղջկա հետ տեղափոխել Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին:
Չարենցավանի համայնքային և Երևանի քրեական ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 18-ամյա աղջիկը, նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, ծնողների ննջասենյակի պահարանից գողացել է մոտ 250 գրամ ոսկյա զարդեր, 1600 դոլար և 130 հազար դրամ, որոնք Սևանի ափին պետք է փոխանցեր ընկերոջը:
Գողանալուց հետո աղջիկը զանգահարել էր մորը և հայտնել, թե իբր երկու հոգի իրեն և մեքենան առևանգել են, ինչից հետո էլ մայրն ահազանգել էր ոստիկանություն:
Ի դեպ, աղջիկն արդեն հասցրել էր Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկում 1600 դոլարը փոխարինել է 630 հազար դրամով:
Գողությամբ պատճառված վնասը մոտ 8 միլիոն 700 հազար դրամ էր:
Աղջիկը ողջ գողոնը ներկայացրել է իր վարած ավտոմեքենայից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:
15:39 26.12.2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում15:22 26.12.2024
Ֆիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցել14:57 26.12.2024
Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը14:40 26.12.2024
Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է15:45 26.12.2024
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտելՎաղարշապատի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 19-ին տեղեկություն էին ստացել, որ Աղավնատուն գյուղի 57-ամյա բնակիչը թմրանյութ է պահում։ Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տանը կատարված զննության ընթացքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել շուրջ 19 գրամ կանեփանման զանգված։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:39 26.12.2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքումՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։ Ինչ փոփոխություն է լինելու 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային […] ...
15:30 26.12.2024
«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ: Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական […] ...
15:22 26.12.2024
Ֆիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցելՖիլիպիններում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամը 10.26-ին Մինդանաո կղզու Բուտուան քաղաքից 79 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 309 հազար մարդ: Օջախն ընկել է 31 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
15:15 26.12.2024
Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի միջգերատեսչական նիստըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի նախագահությամբ կայացել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը, ինչպես նաև պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աննա Կարապետյանը ողջունել է նիստի մասնակիցներին և ընդգծել, որ Խորհուրդն ապահովում է արդյունավետ փոխգործակցություն […] ...
15:07 26.12.2024
Քննարկվել են Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), Միջազգային առևտրի կենտրոնի, Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատի ներկայացուցիչներ։ Քննարկվել են Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ […] ...