Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
+6.09 oC

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին

13:59 25.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին։ Այս մասին վարչապետը գրել է «X»-ի իր էջում։

«Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- գրել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԽ կոնգրեսի 2025 թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության հնարավորություն

15:55 26.12.2024

ԵԽ կոնգրեսի 2025 թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության հնարավորություն

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը 2025 թ. երկու նստաշրջաններին մասնակցելու համար ներգրավում է ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակների: Գործընթացն իրականացվում է «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակում: Նշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու կոնգրեսի աշխատանքներին, փաստաթղթեր մշակմանը և օրակարգային հարցերի […] ...

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում

15:39 26.12.2024

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։ Ինչ փոփոխություն է լինելու 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային […] ...

«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

15:30 26.12.2024

«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ: Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական […] ...

Ֆիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցել

15:22 26.12.2024

Ֆիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպիններում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամը 10.26-ին Մինդանաո կղզու Բուտուան ​​քաղաքից 79 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 309 հազար մարդ: Օջախն ընկել է 31 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի միջգերատեսչական նիստը

15:15 26.12.2024

Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի միջգերատեսչական նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի նախագահությամբ կայացել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը, ինչպես նաև պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աննա Կարապետյանը ողջունել է նիստի մասնակիցներին և ընդգծել, որ Խորհուրդն ապահովում է արդյունավետ փոխգործակցություն […] ...

Քննարկվել են Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը

15:07 26.12.2024

Քննարկվել են Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), Միջազգային առևտրի կենտրոնի, Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատի ներկայացուցիչներ։ Քննարկվել են Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ […] ...

BACK_TO_TOP