13:20 25.12.2024
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) մասնագետների կողմից 2024 թվականի նոյեմբերի 25-ին իրականացվել էր հրդեհատեխնիկական հետազոտություն Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի Սեդրակ Գրիգորյան փողոց 45 հասցեում շահագործվող դիզելային վառելիքի վաճառքի կետում:
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրվել էին հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք էին ստեղծում մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի նոյեմբերի 29-ի որոշմամբ դիզելային վառելիքի կետի շահագործումը դադարեցվել էր, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում օբյեկտը կապարակնքվել էր՝ մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։
Դադարեցման որոշումից և կապարակնքումից հետո դիզելային վառելիքի վաճառքի կետն ապամոնտաժվել է՝ օբյեկտը շահագործող տնտեսվարողի սեփական նախաձեռնությամբ։
16:11 26.12.2024
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը15:39 26.12.2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում15:22 26.12.2024
Ֆիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցել14:57 26.12.2024
Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը14:40 26.12.2024
Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է16:11 26.12.2024
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանըԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ելույթով ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը ԵԱՏՄ կառույցներում և նշեց կատարված աշխատանքի հիմնական ուղղությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը ներկայացրեց, որ Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները կենտրոնացած են եղել տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների վրա, ներառյալ՝ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորում, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացում, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների […] ...
15:55 26.12.2024
ԵԽ կոնգրեսի 2025 թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության հնարավորությունԵվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը 2025 թ. երկու նստաշրջաններին մասնակցելու համար ներգրավում է ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակների: Գործընթացն իրականացվում է «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակում: Նշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու կոնգրեսի աշխատանքներին, փաստաթղթեր մշակմանը և օրակարգային հարցերի […] ...
15:45 26.12.2024
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտելՎաղարշապատի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 19-ին տեղեկություն էին ստացել, որ Աղավնատուն գյուղի 57-ամյա բնակիչը թմրանյութ է պահում։ Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տանը կատարված զննության ընթացքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել շուրջ 19 գրամ կանեփանման զանգված։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:39 26.12.2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքումՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։ Ինչ փոփոխություն է լինելու 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային […] ...
15:30 26.12.2024
«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ: Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական […] ...
15:22 26.12.2024
Ֆիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցելՖիլիպիններում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամը 10.26-ին Մինդանաո կղզու Բուտուան քաղաքից 79 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 309 հազար մարդ: Օջախն ընկել է 31 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...