11:56 25.12.2024
Շուկան կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր բնակչին հնարավոր ռիսկերից զերծ պահելու նպատակով` ՊԵԿ ներքին անվտանգության վարչությանը տրամադրած տվյալներով բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 6 դեպք:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է ավելի քան 560 շիշ ալկոհոլային խմիչք և 2010 տուփ ծխախոտ: Այդ արտադրանքի մի մասը դրոշմավորված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով, մի մասն էլ վաճառվել է առանց ակցիզային դրոշմանիշերի։
Դեպքերից մի քանիսի մասին առավել մանրամասն:
Այսպես, օրերս Ներքին անվտանգության վարչության օպերատիվ-հետախուզական միջոցառումների բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Է․Բ-ն սպիրտը շշալցնում է կոնյակի համար նախատեսված տարբեր չափերի շշերի մեջ ու այդ եղանակով պատրաստում է կոնյակներ: Վերջինս շշերի վրա փակցնում է կրկնակի օգտագործված ակցիզային դրոշմապիտակներ և վաճառում տարբեր անձանց։ Ներքին անվտանգության, Հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հսկիչ գնմամբ ձեռք են բերել 4 շիշ կոնյակ: Իսկ նշված հասցեում հայտնաբերել են 45 շիշ տարբեր տեսակի ալկոհոլային խմիչք, 28 կեղծ ակցիզային դրոշմապիտակ և 164 հատ կրկնվող QR-ով պիտակներ: Հայտնաբերվել է նաև տարբեր տարողության 25 տարա, որոնցում առկա են եղել կոնյակի բուրմունքով սպիրտային հեղուկներ։
Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում, ՀՀ Հարկային օրենսգրքի և ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով կազմվել է արձանագրություն: Հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում ալկոհոլային խմիչքների վաճառքով զբաղվող անձի նկատմամբ առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ։ Ձեռքբերված ալկոհոլային խմիչքներն ուղարկվել են համապատասխան փորձաքննության: Հաստատվել է, որ ալկոհոլային խմիչքները և դրոշմապիտակները եղել են կեղծ:
Քանի որ արարքը պարունակել է հանցագործության հատկանիշներ, ուստի հանցանքի մասին հաղորդումն ուղարկվել է Քննչական կոմիտե: ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ և 409-րդ հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մեկ այլ դեպքով ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել, որ «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում իրացվում է «ԱՐՏԱՇԱՏ-ՎԻՆԿՈՆ» ընկերության արտադրանքը` «Գուբերնատոր» գրառմամբ, առանց ակցիզային դրոշմանիշի օղիներ։ Ռեստորանային համալիրում Ներքին անվտանգության, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 372 շիշ առանց ակցիզային դրոշմանիշի ալկոհոլային խմիչք: Կանխվել է նաև մաքսային հսկողությունից թաքցված, առանց ակցիզային դրոշմավորման ծխախոտի խմբաքանակի տեղափոխման դեպք: Օրերս Վրաստանից «Բագրատաշեն» սահմանային անցման կետ է ժամանել մարդատար ավտոմեքենա: ՊԵԿ ներքին անվտանգության, ինչպես նաև Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների կողմից ավտոմեքենան ենթարկվել է զննության: Արդյունքում քաղաքացու մեքենայի հատակից հայտնաբերվել է 2010 տուփ ծխախոտ։ Նշենք, որ հայտնաբերված ծխախոտները Ս.Ս.-ն ձեռք է բերել Վրաստանում գործող անմաքս առևտրի կետերից:
Դեպքի առնչությամբ կազմվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման արձանագրություն։
11:25 26.12.2024
Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել է11:00 26.12.2024
Կոլումբիայում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել10:44 26.12.2024
Ուսիկը լեգենդ է, բախտավոր ենք, որ նրա նման մարզիկ ունենք․ Կլիչկո10:36 26.12.2024
Մետրոպոլիտենի աշխատանքը՝ Ամանորի գիշերը10:20 26.12.2024
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 26-ին09:47 26.12.2024
Թրամփը խոստացել է Կանադային նվազեցնել հարկերը, եթե այն միանա ԱՄՆ-ին09:29 26.12.2024
«Բավարիայի» թանգարանում Հարի Քեյնին նվիրված անկյուն է բացվել09:11 26.12.2024
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է հինգ լրագրող08:55 26.12.2024
Շրի Լանկայի ղեկավարը ցանկություն է հայտնել միանալ BRICS-ին08:45 26.12.2024
Հիմնանորոգվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցը. Նիկոլ Փաշինյան08:40 26.12.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:35 26.12.2024
«Մոնցան» հեռացրել է Նեստային և նոր գլխավոր մարզիչ նշանակել08:20 26.12.2024
ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ08:15 26.12.2024
Զախարյանը պետք է պատրաստ լինի առաջիկա խաղին08:10 26.12.2024
Այրվել է մոտ 400 հակ անասնակեր08:05 26.12.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ00:00 26.12.2024
Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել․ Christmas Cup23:24 25.12.2024
Արթուր Ալեքսանյանի անհավանական ուժը․ UWW-ի տեսանյութը12:27 26.12.2024
Մեկ օրում գրանցվել է 12 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 10, համակարգչային հափշտակության` 9, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, մարմնական […] ...
12:15 26.12.2024
Ադրբեջանի իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. Արտակ ԲեգլարյանԱդրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Բաքվում պահվող ռազմագերիների թիվը, որքան հասկանում եմ, […] ...
11:48 26.12.2024
Ինքնաթիռի կործանումը ղազախական կողմի հետ հետաքննում են Ադրբեջանը և ԲրազիլիանԱկտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը վարում է Ղազախստանի ազգային հանձնաժողովը։ Հետաքննությանը նաև կմասնակցեն Ադրբեջանի և Բրազիլիայի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել են Ղազախստանի տրանսպորտի նախարարությունում։ «Ղազախստան են ժամանել Ադրբեջանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության պատվիրակությունը, ինչպես նաև Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերության ներկայացուցիչները: Տեղում աշխատանքները տարվում են Ադրբեջանի ավիացիոն իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: […] ...
11:35 26.12.2024
Ինչո՞ւ է «Միլանի» սեփականատերը Զլատան Իբրահիմովիչին նշանակել խորհրդականի պաշտոնումԻտալական «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեն բացատրել է, թե ինչու է որոշել ակումբի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչին նշանակել խորհրդականի պաշտոնում։ «Հանաբար, մարդկանց մեծ մասը կարծում են, թե այդ քայլը ցուցադրական էր, կամ մտածում են, թե ես հայտնի մարդկանց սիրող սեփականատեր եմ։ Ամեն ինչ հակառակն է։ Ես, պարզապես, փնտրում եմ այնպիսի մարդկանց, որոնք կարող են միայն օգուտ […] ...
11:25 26.12.2024
Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էՆոյեմբերի 9-ին հաղորդվել էր 1985 թ. ծնված Ավագ Մանուկյանի անհետ կորելու մասին: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Արարատի մարզային քննչական վարչություն: ...