Համերգային երեկո՝ նվիրված Լևոն Մալխասյանի 80-ամյակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
+3.09 oC

Համերգային երեկո՝ նվիրված Լևոն Մալխասյանի 80-ամյակին

11:50 25.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մաեստրոյին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և նրան հանձնել ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ:

«Սա այն օրն է, երբ մաեստրոյին շնորհավորելուց առաջ պետք է միմյանց շնորհավորենք, որովհետև հնարավորություն ունենք միասին ներկա լինելու մեր քաղաքին գույն տվող, այն անձնավորող ու նոր մշակույթ բերող անհատականության ծննդյան միջոցառմանը: Ձեր ստեղծագործությունները յուրաքանչյուրիս նոր էներգիա, ոգևորություն և լավատեսություն են պարգևում: Մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, իսկ մեզ՝ Ձեր ներկայությունը և համերգային երեկոները վայելելու նոր հնարավորություններ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հոբելյանական համերգի շրջանակում արտերկրից Հայաստան էին հրավիրվել ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Սաթյանը (Լիբանան), ջազ երաժիշտ Ադամ Տերացույանը (ՌԴ), ջազմեն, դաշնակահար Սամվել Գասպարյանը (ԱՄԷ): Համերգին իրենց կատարումներով հանդես են եկել նաև այլ արտիստներ և երաժիշտներ, այդ թվում՝ «Լևոն Մալխասյան», «Գարիկ Սարիբեկյան» և «Արեգ Առուստամյան» տրիոները, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը։ Համերգային երեկոն տեղի է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան) և Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան) մասնակցությամբ:

Համերգը կայացել է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

12:50 26.12.2024

Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

Տոներին ընդառաջ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն։ Նախարար Մկրտչյանը շրջել է հաստատությունում, ապա ներկա եղել կենտրոնի սաների պատրաստած ամանորյա միջոցառմանը։ Նախարարը շփվել է երեխաների հետ, շնորհավորել առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով անհոգ ու խաղաղ մանկություն։ ...

Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյա պատերազմում

12:41 26.12.2024

Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյա պատերազմում

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական ռազմական աջակցությունը վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Թեև հաղորդվում էր, որ ոչ մի թուրք զինվոր մարտական գործողություններին ուղղակիորեն չի մասնակցել, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է միայն ժամանակակից սպառազինություն, հատկապես՝ Bayraktar TB2 անօդաչու սարքեր, իրականացրել ռազմական ուսուցում, սակայն, ի հայտ եկան փաստեր, որ թուրք զինվորականներ նույնպես մասնակցել […] ...

Լավրովը խոսել է Ուկրաինայում հրադադարի մասին

12:34 26.12.2024

Լավրովը խոսել է Ուկրաինայում հրադադարի մասին

Ուկրաինայում հրադադարը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, Մոսկվային փուչ խոսակցություններ պետք չեն։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք չենք կարող բավարարվել դատարկ խոսակցություններով, այն ամենը, ինչ մենք լսում ենք, խոսակցություններ են ինչ-որ հրադադարի անհրաժեշտության մասին։ Հրադադարը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, մեզ անհրաժեշտ են վերջնական իրավական համաձայնագրեր, որոնք կստեղծեն […] ...

Մեկ օրում գրանցվել է 12 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:27 26.12.2024

Մեկ օրում գրանցվել է 12 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 10, համակարգչային հափշտակության` 9, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, մարմնական […] ...

Ադրբեջանի իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. Արտակ Բեգլարյան

12:15 26.12.2024

Ադրբեջանի իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Բաքվում պահվող ռազմագերիների թիվը, որքան հասկանում եմ, […] ...

SHANTNEWS

12:00 26.12.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP