ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփում է 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
--1.91 oC

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփում է 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները

11:13 25.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփում է 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:

2024 թվականի ընթացքում ռազմական ոստիկանության աշխատակիցները զորամասերում և մարտական հենակետերում անցկացրել են 6842 կանխարգելիչ բնույթի միջոցառումներ և անակնկալ ստուգայցեր, որոնց արդյունքում հայտնաբերվել են սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ և արգելված այլ իրեր ու պարագաներ։

ՌՈ համապատասխան ստորաբաժանումների կողմից ստացված օպերատիվ տվյալների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են դեպքեր, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

ՀՀ ՊՆ ՌՈ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք-զինամթերք, մասնավորապես՝ գնդացիրներ, ինքնաձիգներ, ատրճանակներ։

Ընթացիկ տարում ռազմական ոստիկանության ծառայողները պարբերաբար այցելել են մարտական դիրքեր։ Բացի այդ՝ ՌՈ կենտրոնական մարմնի, ինչպես նաև սահմանային զորամասեր չսպասարկող ՌՈ տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը ևս այցելել է մարտական դիրքեր, ընդ որում՝ գիշերակացով, նպատակ ունենալով ոչ միայն հսկողություն սահմանել ծառայության պատշաճ կազմակերպման նկատմամբ, այլև վեր հանել առկա խնդիրներն ու հնարավորին չափ օժանդակել դրանց լուծմանը։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը կայազորների տարածքում իրականացրել է «Կարգազանց-2024» նշանաբանով 298 միջոցառում, որի ընթացքում ի հայտ են բերվել տարբեր տեսակի կարգապահական խախտումներ։ Բացի այդ՝ ռազմական ոստիկանության զինավտոտեսչության իրականացրած շուրջօրյա ծառայության արդյունքում հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է պահպանել զինվորական բարեվարքության նորմերը և առաջնորդվել համապատասխան օրենքներով, կանոնագրքերով ու հրամաններով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 26-ին

10:20 26.12.2024

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:   ...

Բայդենը Պենտագոնին հանձնարարել է շարունակել մեծացնել ռազմական օգնությունը Կիևին

10:00 26.12.2024

Բայդենը Պենտագոնին հանձնարարել է շարունակել մեծացնել ռազմական օգնությունը Կիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է ԱՄՆ ռազմական գերատեսչությանը շարունակել մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, որը չորեքշաբթի օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Վերջին ամիսներին Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է հարյուրավոր կալանիչ հրթիռներ և առաքում է ավելին: Ես ԱՄՆ պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ շարունակել մեծացնել Ուկրաինային զենքի […] ...

Մենք ինքներս ենք մեղավոր․ Ռաֆինյան` «Բարսելոնայի» խաղային անկման մասին

09:55 26.12.2024

Մենք ինքներս ենք մեղավոր․ Ռաֆինյան` «Բարսելոնայի» խաղային անկման մասին

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է ակումբի խաղային անկման մասին։ «Մենք ինքներս ենք մեղավոր, քանի որ վատ ենք խաղում։ Հնարավոր է` ինչ-որ պահ մեզ չի հերիքում կենտրոնացումը, իսկ դա թանկ է արժենում։ Իհարկե, խնդիրը նաև հոգնածությունն է։ Կխաբեմ, եթե ասեմ, որ որոշ խաղերում, որտեղ միավորներ ենք կորցրել, մենք հոգնած չէինք։ Դա գլխավոր գործոնն է։ Նաև մեր […] ...

Սիրիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել Լաթաքիայում և Հոմսում

09:50 26.12.2024

Սիրիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել Լաթաքիայում և Հոմսում

Սիրիայի Անցումային կառավարության ռազմական գործողությունների վարչությունը հայտարարել է Լաթաքիա քաղաքում (Դամասկոսից 320 կմ հեռավորության վրա) և նրա արվարձան Ջեբլա քաղաքում պարետային ժամ մտցնելու մասին՝ ալավիական համայնքի անդամների փողոցային բողոքի ցույցերից հետո: Այս մասին հայտնում է Janoubia լրատվական պորտալը։ Ավելի վաղ պարետային ժամ էր մտցվել Հոմսում (Դամասկոսից 165 կմ հեռավորության վրա), որտեղ նույնպես անկարգություններ էին տեղի […] ...

Թրամփը խոստացել է Կանադային նվազեցնել հարկերը, եթե այն միանա ԱՄՆ-ին

09:47 26.12.2024

Թրամփը խոստացել է Կանադային նվազեցնել հարկերը, եթե այն միանա ԱՄՆ-ին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և ասել, որ եթե կանադական տարածքները դառնան ԱՄՆ 51-րդ նահանգը, կանադացիների համար հարկերը կկրճատվեն ավելի քան 60%-ով։ «Կանադայի քաղաքացիների հարկերը չափազանց բարձր են, բայց եթե Կանադան դառնա 51-րդ նահանգը, նրանց հարկերը կկրճատվեն ավելի քան 60 տոկոսով, նրանց բիզնեսները կկրկնապատկվեն, կլինեն պաշտպանված, ինչպես աշխարհի ոչ […] ...

Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

09:45 26.12.2024

Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

2024 թվականի դեկտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի 2 փողոցի 1/1 հասցեի 0.07 հա մակերեսով հողամասի աճուրդը, հայտնում են Գլխավոր դատախազությունից։ «Որպես գործարքի անվավերության հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Ջրաշեն համայնքի և Գ.Ե.-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն ու պարտավորեցրել Գ.Ե.-ին Ջրաշեն համայնքին վերադարձնել վերոնշյալ հողամասը: […] ...

BACK_TO_TOP