ՄՊՀ-ն տուգանել է Երևանում և 3 մարզերում գործող բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
--1.91 oC

ՄՊՀ-ն տուգանել է Երևանում և 3 մարզերում գործող բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար

10:38 25.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՄՊՀ-ն տուգանել է Երևանում և Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում գործող բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար։

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ», «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ», «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ», «ԷԴԳԱՐ ՕԻԼ», «ՏԻԳ ԳՐՈՒՊ ՕԻԼ» ՍՊԸ-ների և ԱՁ Կարեն Ֆամբուկյանի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 60 077 000 դրամ, 36 774 000 դրամ, 49 326 000 դրամ, 1 344 000 դրամ, 66 242 000 դրամ և 6 659 000 դրամ տուգանք ավտոմոբիլային բենզինին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ապրանքի վաճառք իրականացնելու համար։

Հարուցված վարույթների շրջանակում մասնավորապես պարզվել է, որ «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» ընկերությանը պատկանող՝ Կոտայքի մարզ, Զովունի 1, 239 և Արարատի մարզ, Ավշար, Մ․Խորենացու 94, «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ» ընկերությանը պատկանող՝ Կոտայքի մարզ, Ջրաբեր, Երևան-Սևան մայրուղի թիվ 25 հող, «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ընկերությանը պատկանող՝ ք. Երևան, Հասրաթյան 29/2, Շահումյան 16 փող., 162/2 և Թբիլիսյան խճ. 13/1, «ԷԴԳԱՐ ՕԻԼ» ընկերությանը պատկանող՝ Կոտայքի մարզ, Պռոշյան, Գևորգ Չաուշ 13, «ՏԻԳ ԳՐՈՒՊ ՕԻԼ» ընկերությանը պատկանող՝ Վայոց Ձորի մարզ, Արենի, գ. Արփի, Երևանյան խճ. 21/4 և ԱՁ Կարեն Ֆամբուկյանին պատկանող ք․ Երևան, Աջափնյակ Թաղամաս, Հասրաթյան 9, 2 և Չաուշի 2 հասցեներում գտնվող բենզալցակայաններում վաճառվում է տվյալ մակնիշի ավտոմոբիլային բենզինին ներակայացվող պահանջներին չհամապատասխանող ապրանք։ Միաժամանակ հանձնաժողովը նշանակել է 100 266 000 դրամ, 36 774 000 դրամ, 15 019 000 դրամ և 4 461 000 դրամ տուգանք համապատասխանաբար «ՎԻՈԼԵՏԱ», «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ», «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» և «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ՍՊԸ-ների նկատմամբ բենզինի իրացման առնչությամբ հարուցված վարույթի շրջանակներում պահանջված տեղեկատվությունը չներկայացնելու համար։ Բացի այդ, 15 019 000 դրամ տուգանք է նշանակվել «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ի նկատմամբ բենզինի իրացման առնչությամբ հարուցված վարույթի շրջանակներում հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը և հանձնաժողովի աշխատակցի՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների և պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար»,- հայտնում են ՄՊՀ-ից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մետրոպոլիտենի աշխատանքը՝ Ամանորի գիշերը

10:36 26.12.2024

Մետրոպոլիտենի աշխատանքը՝ Ամանորի գիշերը

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ աշխատանքային ժամերում կլինեն որոշակի փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։ Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ի ժամը 02:00: ...

Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե

10:29 26.12.2024

Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե

Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ վարորդը սթափ չէ: Իր սթափությունը չստուգելու և իրավախախտումը չարձանագրելու համար ուղևորը բացել է պարեկային մեքենայի դուռը և փոխանցման տուփի մոտ, որպես կաշառք, նետել 20 հազարանոց թղթադրամ: 35-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության […] ...

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 26-ին

10:20 26.12.2024

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:   ...

Բայդենը Պենտագոնին հանձնարարել է շարունակել մեծացնել ռազմական օգնությունը Կիևին

10:00 26.12.2024

Բայդենը Պենտագոնին հանձնարարել է շարունակել մեծացնել ռազմական օգնությունը Կիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է ԱՄՆ ռազմական գերատեսչությանը շարունակել մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, որը չորեքշաբթի օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Վերջին ամիսներին Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է հարյուրավոր կալանիչ հրթիռներ և առաքում է ավելին: Ես ԱՄՆ պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ շարունակել մեծացնել Ուկրաինային զենքի […] ...

Մենք ինքներս ենք մեղավոր․ Ռաֆինյան` «Բարսելոնայի» խաղային անկման մասին

09:55 26.12.2024

Մենք ինքներս ենք մեղավոր․ Ռաֆինյան` «Բարսելոնայի» խաղային անկման մասին

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է ակումբի խաղային անկման մասին։ «Մենք ինքներս ենք մեղավոր, քանի որ վատ ենք խաղում։ Հնարավոր է` ինչ-որ պահ մեզ չի հերիքում կենտրոնացումը, իսկ դա թանկ է արժենում։ Իհարկե, խնդիրը նաև հոգնածությունն է։ Կխաբեմ, եթե ասեմ, որ որոշ խաղերում, որտեղ միավորներ ենք կորցրել, մենք հոգնած չէինք։ Դա գլխավոր գործոնն է։ Նաև մեր […] ...

Սիրիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել Լաթաքիայում և Հոմսում

09:50 26.12.2024

Սիրիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել Լաթաքիայում և Հոմսում

Սիրիայի Անցումային կառավարության ռազմական գործողությունների վարչությունը հայտարարել է Լաթաքիա քաղաքում (Դամասկոսից 320 կմ հեռավորության վրա) և նրա արվարձան Ջեբլա քաղաքում պարետային ժամ մտցնելու մասին՝ ալավիական համայնքի անդամների փողոցային բողոքի ցույցերից հետո: Այս մասին հայտնում է Janoubia լրատվական պորտալը։ Ավելի վաղ պարետային ժամ էր մտցվել Հոմսում (Դամասկոսից 165 կմ հեռավորության վրա), որտեղ նույնպես անկարգություններ էին տեղի […] ...

BACK_TO_TOP