Կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման. ԿԳՄՍՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
-0.91 oC

Կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման. ԿԳՄՍՆ

20:50 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման։ Կազմակերպվող հաջորդ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու կամ սահմանված ժամկետում ատեստավորմանը չմասնակցելու դեպքում ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ նույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերոգրյալ կարգավորումը ընդունվել է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին, և այն չի կարող ունենալ վատթարացնող նշանակություն և հետադարձ ուժ, այն չի տարածվում նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների վրա, ուստի նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը հանրակրթական դպրոցներում:

Վերոնշյալ կարգավորումը կսկսի գործել հաջորդ տարվանից, եթե այս կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները հաջորդ տարվա կամավոր ատեստավորման ընթացքում չհաղթահարեն անցողիկ շեմը:

Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով մասնակից ուսուցիչների ավելի քան 70 տոկոսը հաղթահարում է շեմը, հույս ունենք, որ այս տարում հաջողություն չգրանցած ուսուցիչները մեծ հավանականությամբ բարձր արդյունքներ կգրանցեն եկող տարվա գործընթացում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղազախստանի իշխանությունները հայտնել են ավիավթարի հետևանքով 38 մարդու մահվան մասին

21:38 25.12.2024

Ղազախստանի իշխանությունները հայտնել են ավիավթարի հետևանքով 38 մարդու մահվան մասին

Ղազախստանի Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել, հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ, արտակարգ իրավիճակի պատճառները հետաքննող պետական ​​հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը։ «Իրավիճակը այնքան էլ լավ չէ, 38 զոհ կա»,- ասել է Բոզումբաևը Ակտաուում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նա պարզաբանել է, որ դիակների ինքնությունը պարզելու համար կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։   ...

Ռուբեն Ամորիմը մամուլի ասուլիսի ժամանակ անհարմար վիճակում է հայտնվել

21:29 25.12.2024

Ռուբեն Ամորիմը մամուլի ասուլիսի ժամանակ անհարմար վիճակում է հայտնվել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն անհարմար իրավիճակում է հայտնվել: Նրա ասուլիսն ընդհատել են «Օլդ Թրաֆորդի» տանիքից ջուր հոսելու պատճառով: Ամորիմն աննկատ չի թողել փաստը: «Եթե իմանայի, թե որտեղից են ծագում ակումբի բոլոր խնդիրները, ապա կլուծեի դրանք, խոսքը վերաբերում է նաև տանիքին»,- 39-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Eurosport-ը: Նախորդ տուրում մանչեսթերյան ակումբը տանը 0-3 հաշվով […] ...

Ղազախստանում ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է սև արկղը

21:20 25.12.2024

Ղազախստանում ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է սև արկղը

Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել սև արկղը, հայտնել է Ղազախստանի գլխավոր տրանսպորտային դատախազ Թիմուր Սուլեյմենովը։ «Սև արկղը հայտնաբերվել և ներգրավվել է որպես ապացույց», – չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Սուլեյմենովը։ Արտակարգ իրավիճակների օպերատիվ շտաբից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ վթարի վայրում հայտնաբերվել է ձայնագրիչ: «Վիզուալ առումով այն գտնվում է նորմալ վիճակում և հնարավոր […] ...

Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում

21:12 25.12.2024

Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, Ռուսթավելի պողոտան արգելափակված է, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրվա ընթացքում Թբիլիսիում տարբեր երթեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցներն ի վերջո հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ։ Մասնավորապես, տեղի է ունեցել կանանց երթ, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դուրս է եկել ողջունելու նրանց։ Բողոքի ակցիան խաղաղ է ընթանում։ ...

Բարսեղյանը` աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականում

21:04 25.12.2024

Բարսեղյանը` աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականում։ 31-ամյա ֆուտբոլիստն աշնանային հատվածում 17 խաղում խփել է 14 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նա այժմ ապաքինվում է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում ստացած մկանային վնասվածքից հետո […] ...

Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

20:55 25.12.2024

Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի […] ...

BACK_TO_TOP