Իրենց նպատակը ֆան-ակումբների միջոցով Փաշինյանին մեղադրելն ու պիտակելն է. Ռուբեն Ռուբինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
-0.91 oC

Իրենց նպատակը ֆան-ակումբների միջոցով Փաշինյանին մեղադրելն ու պիտակելն է. Ռուբեն Ռուբինյան

19:08 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վարչապետ Փաշինյանն արեց պնդում առ այն, որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Հետո եղան երեք նախկին նախագահների ճամբարների կոշտ հերքումները, հետո Փաշինյանի բանավեճի հրավերը, հետո մերժումը:
Իսկ իրականում պատճառը, որ սուրբ եռանախագահությունը մերժել է վարչապետ Փաշինյանի բանավեճի հրավերն այն է, որ այդ բանավեճին գալով` Քոչարյանն ու Սարգսյանը մի կողմից, Տեր-Պետրոսյանը` մյուս կողմից, անխուսափելիորեն ստիպված էին լինելու միաժամանակ հերքել Փաշինյանի պնդումը, բայց նաև հաստատել այն:

Օրինակ, Տեր-Պետրոսյանը ստիպված էր լինելու հիմնավորել, որ պնդումը ճիշտ է Քոչարյան-Սարգսյան զույգի մասով:
Չէ՞ որ ինքը` Տեր-Պետրոսյանը, արդեն դա հիմնավորել է 2012 թվականին, երբ, քննադատելով Քոչարյանի ու Սարգսյանի օրոք որպես բանակցային հիմք ընդունված ու հրապարակված Մադրիդյան սկզբունքները, ասել է.

«Սա մի բան է նշանակում`երբ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները դրվում են իրար կողք, դա նշանակում է Ղարաբաղի ինքնորոշումը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` այսինքն, ոչ ավել, ոչ պակաս, ինքնավարություն` ավտոնոմիա Ադրբեջանի կազմում: Թող չխաբեն ոչ մեկին, ուրիշ բան չկա:

Սա է, ուրիշ բան չի նշանակում: Ու սրանով, հիմա ասում են հրաշք է, առաջին անգամ է, էդպես չի, էլի սուտ են խոսում: Առաջին անգամ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք նշված է Լիսաբոնի բանաձևում: Այդքան որ խոսում են, ասում են և այլն, Լիսաբոնի բանաձևը նույնն էր ինչ այս Մադրիդյան սկզբունքները»

Ու թեև Լիսաբոնի բանաձևի վրա Տեր-Պետրոսյանը վետո էր դրել(թե ինչու ու ինչ էր սա նշանակում, ևս քննարկման առարկա է), 2012-ին էլ հիմնավորել էր, որ Մադրիդյան սկզբունքները նշանակում են Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, 2016 թվականին արդեն նա ասում էր.

«Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին:»
Այսինքն, ըստ Տեր-Պետրոսյանի, Մադրիդյան սկզբունքների ներքո 2016 թվականին սեղանին դրված առաջարկն ըստ էության նույնն էր, ինչ 1997 թվականին`մի քիչ վատը, բայց էությամբ նույնը: Այն Մադրիդյան սկզբունքների որոնք, ըստ նույն Տեր-Պետրոսյանի, Լիսաբոնի վետոյված բանաձևի տրամաբանության կրկնությունն էին ու ենթադրում էին Ղարաբաղ` Ադրբեջանի կազմում:

Իսկ Քոչարյանն ու Սարգսյանը, իրենց հերթին, պիտի ստիպված լինեին բացատրել թե ինչով էր, ըստ իրենց, 1997 թվականի փուլային տարբերակն այդքան վատը: Նրանք պիտի բացատրություն տային, թե ինչպես Լիսաբոնի տրամաբանությունը արտահայտվեց որպես Մադրիդյան սկզբունքներ: Նաև պիտի հակադարձեին, որ հենց Տեր-Պետրոսյանն է 2016-ին ասել, որ 1997-ին ու 2016-ին սեղանին եղած առաջարկներն, ըստ էության, նույն են եղել, ու, հետևաբար, եթե Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ուրեմն նույնը ենթադրում էր 1997-ի տարբերակը:

Ու, ընդհանրապես, պիտի բացատրեին, թե ինչու էր Քոչարյանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը 2008 թվականին ասում, որ Տեր-Պետրոսյանի` 3 տարով նախագահ դառնալու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ վերջինս «Երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար»:

Ինչու՞ էր Սարգսյանը նման բան ասում, եթե հիմա` 2024 թվականին իրենք իրենց սուրբ երրորդությամբ ու տարատեսակ առաքյալներով պնդում են, որ մինչև Փաշինյանն ամեն ինչ ճիշտ էր գնում, ու բանակցությունները չեն եղել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին:
Բայց իրենք միմյանց մասին ասված այս ամենն արդեն մոռացել են, չեն ուզում հիշել, որովհետև իրենց նպատակը ոչ թե ճշմարտության վերհանումն է ու ապագայի մասին մտորելը, այլ իրենց ֆան-ակումբների ու ավատարների միջոցով միասնաբար Փաշինյանին առանց բովանդակության մեջ մտնելու մեղադրելն ու պիտակելն է` առանց տեղում ու անձամբ հակադարձում ստանալու ռիսկի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարսեղյանը` աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականում

21:04 25.12.2024

Բարսեղյանը` աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականում։ 31-ամյա ֆուտբոլիստն աշնանային հատվածում 17 խաղում խփել է 14 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նա այժմ ապաքինվում է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում ստացած մկանային վնասվածքից հետո […] ...

Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

20:55 25.12.2024

Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի […] ...

Շրջայց Աբովյան քրեակատարողական հիմնարկում

20:46 25.12.2024

Շրջայց Աբովյան քրեակատարողական հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի և ՀՀ ԱՆ ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Հեղինե Մարտիրոսյանի հետ շրջայց է իրականացրել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նա ծանոթացել է ազատազրկվածների պահման պայմաններին, զրուցել անազատության մեջ գտնվող կանանց հետ: Այս պահին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է գտնվում 76 կին: ...

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը 16 միավոր է վաստակել «Ռեալի» դեմ խաղում

20:37 25.12.2024

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը 16 միավոր է վաստակել «Ռեալի» դեմ խաղում

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի ամերիկացի խաղացող Քրիս Ջոնսը «Վալենսիայի» կազմում մասնակցել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության հանդիպմանը։ Տնային խաղում «Վալենսիան» հաղթել է 85-84 հաշվով։ Ջոնսն ամենաարդյունավետն է եղել իր թիմի կազմում և վաստակել է 16 միավոր։ «Վալենսիան» առաջնության առաջատարն է, «Ռեալը»՝ երրորդը։ ...

Մոսկվան առաջարկում է  լուծարել ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները

20:26 25.12.2024

Մոսկվան առաջարկում է լուծարել ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 25-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մինսկի համաժողովի բոլոր կառույցները, այսինքն ՝ Մինսկի խումբը և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գծով ԵԱՀԿ գործող ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։Կարծում ենք, որ […] ...

Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում

20:18 25.12.2024

Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Թբիլիսյան փ. 5 շենք, Կոմիտասի պող. 55 շենք, Տիգրանյան փ. 11-13 շենքեր, Կոմիտասի շուկա, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:30-12։30 Արտաշատ քաղաք` […] ...

BACK_TO_TOP