Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
+3.09 oC

Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը

17:58 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում Լեզվի կոմիտեի, մասնագիտական հանրության և շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը։

Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը: Մասնակիցներին ներկայացվել են հայերենի ուսուցման չափորոշիչների հիմնական սկզբունքները։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ծրագիրը կարևոր նախաձեռնություն է, որը միտված է չափելի դարձնելու հայերենը՝ ոչ հայախոսներին հնարավորություն տալով սովորելու, թափանցիկորեն ստուգելու և գնահատելու իրենց հայերենի իմացության մակարդակը։

«ԿԳՄՍ նախարարությունը ձեռնամուխ է եղել «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» ծրագրի կատարմանը, որի իրականացմամբ մեր լեզուն ևս կլինի չափելի, համակարգը հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվական իմացությունը և ստանալ իմացության մակարդակը նշող վկայական: Այն հնարավորություն կտա ունենալ էլեկտրոնային հարթակ, որտեղ ստուգման արդյունքները կլինեն թափանցիկ: Ծրագրի միջոցով և՛ հայազգիները, որոնց առաջին լեզուն հայերենը չէ, և՛ օտարները մեր երկրում կրթության իրավունքն իրացնելիս, աշխատանքային հարաբերություններում, հանրային կյանքի այլ ոլորտներում կկարողանան ստուգել լեզվի մակարդակը: Այս նախաձեռնությունը կարևոր է միգրացիոն քաղաքականության և բուհերի ընդունելության առումով, քանի որ այս գործիքի բացակայությունը մեծ խոչընդոտ է նշված գործընթացներում»,- հավելել է նախարարի տեղակալը։

Անդրադառնալով ծրագրի ընդգրկվածությանը՝ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն ընդգծել է, որ ծրագիրը չի սահմանափակվում միայն համակարգի մշակմամբ, այն թվային աշխարհում հայերենի նկարագրվածության և կենսունակության բարձրացմանն ուղղված մեծ ծրագրի մաս է, որը մեկնարկելու է 2025 թվականին. «Ծրագիրը հնարավորություն կտա ավելի զարգացած տեխնոլոգիաներով թեստավորման և ստուգման համակարգ ունենալ ապագայում»։

Կոմիտեի նախագահը հավելել է, որ ծրագրի շրջանակում մշակվում է նաև տեքստի հեշտ ընթեռնելիության սանդակ, որն առաջին անգամ կփորձարկվի 2025 թվականին։ Տեխնիկական այս գործիքը գնահատում է տեքստերի ընկալելիությունը՝ հիմնված բառերի երկարության, նախադասությունների բարդության և բառապաշարի պարզության վրա։ Այն արդեն իսկ լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում տարբեր ոլորտներում և կկիրառվի նաև «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի առաջադրանքների փորձարկման փուլում, այնուհետև կմշակվեն մեխանիզմներ՝ գործիքը դպրոցական դասագրքերում և այլ ոլորտներում նույնպես կիրառելու համար։

«Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի նշմամբ՝ հիմնադրամի ծրագրերը համահունչ են ՀՀ պետական ծրագրին և նպատակ ունեն մեծացնելու իրենց ներդրումների ազդեցությունը երկրի համար։

«Եթե չհաջողենք դիմակայել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին, հայերենը կարող է դառնալ միայն սիմվոլիկ հաղորդակցության միջոց, այլ ոչ թե տեխնոլոգիաները կառավարող լեզու, ուստի մենք կհամաֆինանսավորենք նաև տեխնոլոգիական աշխարհում հայերենի կենսունակության բարձրացման ծրագիրը՝ նպատակ ունենալով նպաստելու հայերենի զարգացմանը և կիրառելիության ընդլայմանը»,- ասել է նա։

Չափորոշիչները մշակած մասնագիտական խմբի ղեկավար, լեզվաբան, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը ներկաներին ներկայացրել է կազմված չափորոշիչների հիմնական սկզբունքները։

Հիմք ընդունելով Եվրոպական խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակը (CEFR) և հայաստանյան նախընթաց փորձը՝ մշակվել են հայերենի իմացության (Ա1 (A1), Ա2 (A2), Բ1 (B1), Բ2 (B2), Գ1 (C1), Գ2 (C2) մակարդակների չափորոշիչները, որոնք ուրվագծում են հայերեն կարդալու, գրելու, լսելու և խոսելու իմացության անհրաժեշտ շրջանակը:

Կազմվել են Ա1-Ա2, Բ1 և Բ2 ենթամակարդակների թեմատիկ նվազագույն բառապաշարի ցանկերը՝ ըստ լեզվի կիրառության հիմնական ոլորտների և ենթաոլորտների: Բառացանկերում տեղ են գտել ինչպես համընդհանուր գործածություն ունեցող բառեր, այնպես էլ ժողովրդական և խոսակցական բառաշերտ (բառամիավորներ), որոնք հայերեն սովորողն առօրյա հաղորդակցության մեջ՝ հեռուստատեսությունից, ռադիոյից, զանգվածային լրատվության այլ միջոցներից, կարող է հաճախ լսել հայախոսների բանավոր խոսքում։ Ակադեմիական Գ1, Գ2 ենթամակարդակների համար տրված են միայն ընդհանուր բնութագրիչներ, քանի որ այս մակարդակը հմուտ օգտագործողի, այսինքն՝ լեզվին ազատ տիրապետողի մակարդակն է:

Մշակվել է նաև հայերենի ուսուցող, ստուգող և գնահատող առաջադրանքներում հմտությունների գնահատման սանդղակը. սահմանվել է ընդհանուր ստուգման (ու գնահատման) մեջ յուրաքանչյուր՝ կարդալու, գրելու, խոսելու, լսելու հմտությանը հատկացվող կշիռը՝ ըստ հայերենի իմացության մակարդակների չափորոշիչների:

ՀՀ բուհերի և հայերենի ուսուցում իրականացնող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ բարձրացվել են հարցեր՝ կապված լեզվի իմացության մակարդակների և ենթամակարդակների տարանջատումների, բառապաշարային տարբերությունների և առանձնահատկությունների, ծրագրի հետագա զարգացման ու ներդրման, կառույցների հետ համագործակցության հնարավորությունների և այլնի վերաբերյալ։

«Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրն իրականացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ն և Լեզվի կոմիտեն` «Իզմիրլյան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները

19:12 25.12.2024

«Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները

«Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները մինչև Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետաքննության ավարտը։ «Ադրբեջանական ավիաուղիների թռիչքները Բաքու-Գրոզնի-Բաքու և Բաքու-Մախաչկալա-Բաքու երթուղիներով դադարեցվել են մինչև հետաքննության ավարտը»,- ասվում է AZAL-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ավիաընկերությունից պարզաբանել են, որ այլ ուղղություններով չվերթներն իրականացվում են ըստ կանոնավոր չվացուցակի։ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԱԳՄ նախագահության անդամներին

19:05 25.12.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԱԳՄ նախագահության անդամներին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության ներկայացուցիչներին: Շնորհավորելով ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանին և նախագահության անդամներին վերընտրվելու կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել միության հետ նախորդ տարիների ընթացքում ձևավորված կառուցողական երկխոսությունը՝ գործարար համայնքին մտահոգող խնդիրների վերհանման և դրանց արդյունավետ հասցեագրման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել բիզնես միջավայրին առնչվող հարցերի լայն […] ...

Ռեշֆորդը պատրաստ է հունվարին հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

18:55 25.12.2024

Ռեշֆորդը պատրաստ է հունվարին հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատրաստ է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան: 27-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է իր կարգավիճակից և չի փոխել ծրագրերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը պատրաստ է արդեն հունվարին ազատվել Ռեշֆորդից և տրանսֆերի է հանել նրան: Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ անգլիացին այլևս ոչինչ չի կարող տալ թիմին: Այդ […] ...

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով թվային հարթակից օգտվողների հետ քննարկումները

18:46 25.12.2024

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով թվային հարթակից օգտվողների հետ քննարկումները

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով urban.e-gov.am թվային հարթակից օգտվողների հետ քննարկումները՝ բարելավելու համակարգի միջոցով գործընթացի կազմակերպումը։ Այդ նպատակով կոմիտեում կայացել են հանդիպումներ նախագծային մի խումբ ընկերությունների ներկայացուցիչների և համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների հետ։ Քննարկվել են համակարգի կիրառման ընթացքում ի հայտ եկած հարցերը, ներկայացվել հարթակի արդիականացմանն ուղղված առաջարկներ։ Նախագծողները կարևորել են, որ բոլոր […] ...

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան պատարագին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում

18:38 25.12.2024

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան պատարագին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում

Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան պատարագին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, որը 18-րդ դարից ի վեր հայկական մշակույթի և գիտության պատմական կենտրոններից է։ «Շնորհավորում ենք բոլորին, ովքեր ասօր են նշում Սուրբ Ծնունդը»,-ասվում է հաղորդագրությունում: ...

«Վալենսիան» նոր գլխավոր մարզիչ ունի

18:33 25.12.2024

«Վալենսիան» նոր գլխավոր մարզիչ ունի

Իսպանական «Վալենսիան» նոր գլխավոր մարզիչ է նշանակել Կառլոս Կորբերանին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացին 2022-ից գլխավորում էր անգլիական «Վեսթ Բրոմվիչը»: «Վալենսիան» արդեն վճարել է 41-ամյա մասնագետի հրաժարագինը (2,4 միլիոն եվրո): Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2027 թվականը: «Վալենսիան» Լա լիգայի 19-րդ տեղում է: Ավելի վաղ ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ էր արել Ռուբեն Բարախային: ...

BACK_TO_TOP