22:35 24.12.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը: Նախարարների կաբինետը, ինչպես և նախորդը, կոալիցիոն է լինելու:
Մեզ համար լա՞վ կազմ է, հայեր, կամ հայամետ գործիչներ կա՞ն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Սա արդեն 4-րդ կաբինետն է՝ վերջին տարվա ընթացքում և հեռացող կաբինետը, որին ես արդեն մի քանի անգամ անվանել եմ Ֆրանսիայի պատմության մեջ ամենահայամետ կաբինետը:
Բավական է նշել, որ երկրի արդեն նախկին վարչապետը Ադրբեջանում պերսոնա նոն գրատա էր՝ իր հայամետ դիրքորոշման համար:
Ցավոք, ազգությամբ հայ այն երեք նախարարները, որոնք աշխատում էին Միշել Բարնիեի կաբինետում, նոր կազմում չեն աշխատելու. և՛ Գիյոմ Կասբարյանը, և՛ Աստրիտ Փանոսյանը և՛ Անտուան Արմանն իրենց նոր աշխատանք են փնտրելու:
Բայց կառավարության կազմում կա հայկական արմատներ ունեցող գործիչ. խոսքը Ժերալդ Դարմանենի մասին է: Նա հայկական ծագում ունի հոր կողմից: Բանն այն է, որ նրա նախնիները եղել են Կիլիկիո թագավորներ և տեղափոխվել են Կիլիկիայից Մալթա, այնուհետ՝ Ֆրանսիա:
Բայց, կարևորն այն է, որ Դարմանենն իսկապես հայամետ քաղաքական գործիչ է, ինչը բազմիցս ապացուցել է»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Նախորդ կաբինետից շա՞տ մարդ է մնացել: Հայաստանի ղեկավարները ինչպիսի՞ սպասելիքներ ունեն իրենց ֆրանսիացի նոր գործընկերների հետ ապագա համագործակցությունից:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
17:54 08.04.2025
Վերացվել է կաթի ընդունման կետի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ«Դուստր Մարիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ կաթի ընդունման կետի արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Գորհայք) անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...
17:50 08.04.2025
Պարեկի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հետևանքով ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած անձը չի տուգանվել. վարույթի նյութերը դատարանում ենՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում ծառայություն իրականացնող պարեկը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող անձին և առաջարկել սահմանված կարգով անցնել սթափության […] ...
17:45 08.04.2025
Վիզաների ազատականացման հեռանկարները` օրակարգում․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանըԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԳ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ, ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ անդրադառնալով Ոստիկանության գործառույթների կենտրոնացման, ֆունկցիոնալ նոր մոդելի ներդրման, քաղաքացիական […] ...
17:38 08.04.2025
Քննարկվել է ՀՌՀ 2024 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումըՀեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Զեկուցողն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք առկա են տեսալսողական մեդիայում եւ ընդգծել, որ մեդիաոլորտը […] ...
17:27 08.04.2025
«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. ««Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում»,-գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...