Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
+5.09 oC

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

17:33 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Արդյունավետ էր հատկապես Համայնքային ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը. արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, թմբուկավոր ատրճանակներ, որսորդական հրացաններ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպքեր։

Դրական արդյունք են գրանցել նաև Կումայրիի բաժնի ծառայողները. արձանագրվել է թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

Ինքնաշեն ատրճանակ, հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Տավուշի ոստիկանները, ինչի արդյունքում Մովսես բնակավայրի մի բնակիչ բաժին է ներկայացրել հրացան և ռազմամթերք։

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է նաև որսորդական հրացաններ, ատրճանակներ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։

Ոստիկանությունից կրկին հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով թվային հարթակից օգտվողների հետ քննարկումները

18:46 25.12.2024

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով թվային հարթակից օգտվողների հետ քննարկումները

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով urban.e-gov.am թվային հարթակից օգտվողների հետ քննարկումները՝ բարելավելու համակարգի միջոցով գործընթացի կազմակերպումը։ Այդ նպատակով կոմիտեում կայացել են հանդիպումներ նախագծային մի խումբ ընկերությունների ներկայացուցիչների և համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների հետ։ Քննարկվել են համակարգի կիրառման ընթացքում ի հայտ եկած հարցերը, ներկայացվել հարթակի արդիականացմանն ուղղված առաջարկներ։ Նախագծողները կարևորել են, որ բոլոր […] ...

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան պատարագին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում

18:38 25.12.2024

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան պատարագին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում

Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան պատարագին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, որը 18-րդ դարից ի վեր հայկական մշակույթի և գիտության պատմական կենտրոններից է։ «Շնորհավորում ենք բոլորին, ովքեր ասօր են նշում Սուրբ Ծնունդը»,-ասվում է հաղորդագրությունում: ...

«Վալենսիան» նոր գլխավոր մարզիչ ունի

18:33 25.12.2024

«Վալենսիան» նոր գլխավոր մարզիչ ունի

Իսպանական «Վալենսիան» նոր գլխավոր մարզիչ է նշանակել Կառլոս Կորբերանին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացին 2022-ից գլխավորում էր անգլիական «Վեսթ Բրոմվիչը»: «Վալենսիան» արդեն վճարել է 41-ամյա մասնագետի հրաժարագինը (2,4 միլիոն եվրո): Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2027 թվականը: «Վալենսիան» Լա լիգայի 19-րդ տեղում է: Ավելի վաղ ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ էր արել Ռուբեն Բարախային: ...

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում-քննարկմանը

18:23 25.12.2024

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում-քննարկմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 25-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մասնակցել է Համաշխարհային Բանկի հետ համատեղ իրականացվող «Մարզային ենթակառուցվածքների և զբոսաշրջության բարելավման» ծրագրի շրջանակում Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում-քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, շահագրգիռ այլ մարմինների […] ...

Արդարադատության նախարարն ու ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ի տարեմուտի տոնական միջոցառմանը

18:16 25.12.2024

Արդարադատության նախարարն ու ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ի տարեմուտի տոնական միջոցառմանը

Արդարադատության նախարարն ու ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ի տարեմուտի տոնական միջոցառմանը: «Ես լիահույս եմ, որ բոլորդ կգտնեք այն ուժը, որը մեկ-երկու, գուցե որոշների դեպքում ավելի կարճ ժամանակահատվածում հնարավորություն կտա խոսել ազատության մեջ լիարժեք իրավական վարքագիծ դրսևորելու մասին և պատրաստ կլինեք դրան, իսկ մեր խնդիրն, իհարկե, դրան աջակցելն է»,-ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքերով […] ...

Գերծանր քաշային կարգում 21-րդ դարի լավագույն բռնցքամարտիկները

18:11 25.12.2024

Գերծանր քաշային կարգում 21-րդ դարի լավագույն բռնցքամարտիկները

BoxingScene պորտալը ներկայացրել է իր վարկածով գերծանր քաշային կարգում 21-րդ դարի լավագույն բռնցքամարտիկներին։ Ցանկը գլխավորել է Ալեքսանդր Ուսիկը (23-0, 14 նոկաուտ), որին հաջորդում են նրա հայրենակիցներ Վլադիմիր Կլիչկոն (64-5, 54 նուկաուտ) և Վիտալի Կլիչկոն (45-2, 41 նոկաուտ)։ Գերծանր քաշային կարգում 21-րդ դարի լավագույն բռնցքամարտիկները 1. Ալեքսանդր Ուսիկ (WBO, WBC, WBA, IBO վարկածներով գործող չեմպիոն), 2. […] ...

BACK_TO_TOP