16:07 24.12.2024
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի և ԱԱԾ Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 23-ին հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Ստեփանավանի բնակիչ 50-ամյա տղամարդը Բաղրամյան փողոցում գտնվող իր ավտոտնակում ապօրինի շշալցնում է օղիներ և իրացնում Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերում:
Դեպքի վայրում պահպանություն իրականացնող ոստիկանները նկատել են, որ 50-ամյա տղամարդու որդին փորձում է շշալցված օղիները ավտոտնակի պատուհանից դուրս հանել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից:
Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ ավտոտնակում հայտնաբերվել են 0,5 լիտր տարողությամբ 162 օղու շշեր՝ լցված թափանցիկ հեղուկով, 10 լիտր տարողությամբ 19 պլաստմասե տարա՝ լցված հեղուկով, օղու շշեր և խցաններ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:16 25.12.2024
Մախաչևի մարզիչը նշել է 2024 թ. լավագույն մարտիկին16:52 25.12.2024
Ինչպե՞ս է Ռոնալդուն Սուրբ Ծնունդն անցկացրել ընտանիքի հետ16:39 25.12.2024
Ալբանիան պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը 2028 թվականին16:18 25.12.2024
Ադրբեջանում մեկօրյա սուգ է հայտարարվել16:12 25.12.2024
Անհայտ ծագման փայտանյութի գողություն16:04 25.12.2024
Լա լիգայի տարվա թիմը15:57 25.12.2024
Քովիդ թեսթս կրկին դրական է․ Փաշինյան15:47 25.12.2024
NHL-ի ամենաթանկարժեք ակումբները՝ ըստ Forbes-ի15:32 25.12.2024
Ուկրաինան մեկ տարով արգելել է գազի, ոսկու և աղի արտահանումը15:25 25.12.2024
Վարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող15:05 25.12.2024
Դրամանենգության դեպք Արթիկում. կեղծ թղթադրամները հայտնաբերվել են14:25 25.12.2024
Թուրքիան հյուպատոսություն կբացի Հալեպում13:54 25.12.2024
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է13:31 25.12.2024
Հրապարակվել են Ղազախստանում ինքնաթիռի կործանման նոր կադրեր17:31 25.12.2024
Ռուսաստանի թիմը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի հավաքականի հետՌուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովը հայտարարել է, որ 2025 թվականի առաջին հատվածում ազգային թիմը հնարավոր է՝ ընկերական հանդիպումներ անցկացնի եվրոպական թիմերի հետ: Մարտ ամսին Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղերի համար նախատեսված ժամանակահատվածում ծրագրվում է մրցել մի քանի թիմի հետ: Կարճ ցուցակում են Բելառուսի, Հայաստանի, Հունգարիայի, Թուրքիայի, Վրաստանի, Բուլղարիայի և Ադրբեջանի հավաքականները: ...
17:27 25.12.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Ողջունելով կուրսանտներին՝ Հանրապետության նախագահը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Մեծ պատիվ է ինձ համար այսօր ձեզ հետ հանդիպել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Այս հաստատությունը ոչ միայն կրթական օջախ է, այլև հայրենասիրության և պետականության դարբնոց։ Դուք ընտրել եք առանձնահատուկ ուղի և […] ...
17:22 25.12.2024
Փաստ, որ ապացուցեց հակառակը. վարչապետի տեսանյութըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև տեսանյութ. «Փաստ, որ ապացուցեց հակառակը նրա, ինչ ոմանք փորձում էին հիմնավորել. ի շարունակություն իմ ու Աննայի այն տեսանյութի, որ վերաբերվում էր «Իմ քայլը» հիմնադրամին»: ...
17:16 25.12.2024
Մախաչևի մարզիչը նշել է 2024 թ. լավագույն մարտիկինUFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի մարզիչ Խավիեր Մենդեսը նշել է 2024 թ. լավագույն մարտիկին։ «Ես պարտավոր եմ նշել Ալեքս Պերեյրային` այն ամենի համար, ինչ նա արել է անցնող տարում, իսկ լավագույն մարզիչը Խաբիբ Նուրմագոմեդովն է։ Ոչ ոք չի հարցնում լավագույն մարզչի մասին, այդ պատճառով ինքս որոշեցի ասել, իսկ Պերեյրան հիացրել է 2024-ին»,- ամերիկացի […] ...
17:10 25.12.2024
Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումըՄարդկանց թրաֆիքինգի ոլորտում գործունեություն իրականացնող շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումը․ ամփոփվել են 2024 թ․ իրականացված աշխատանքները։ Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը և Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև […] ...
17:06 25.12.2024
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԱռանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Լևոն Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ […] ...