Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
+8.09 oC

Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները

14:58 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։

Փաստացի 2024 թվականին պետական բյուջեից համաֆինանսավորվել է շուրջ 31.8 մլրդ դրամ`421 ծրագրերի և ենթածրագրերի համար։

2025 թվականի համար ներկայացվել է 135 ամբողջական փաթեթ` 51.89 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 28.2 մլրդ դրամը պետական բյուջեի համաֆինանսավորումն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանի թիմը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի հավաքականի հետ

17:31 25.12.2024

Ռուսաստանի թիմը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի հավաքականի հետ

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովը հայտարարել է, որ 2025 թվականի առաջին հատվածում ազգային թիմը հնարավոր է՝ ընկերական հանդիպումներ անցկացնի եվրոպական թիմերի հետ: Մարտ ամսին Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղերի համար նախատեսված ժամանակահատվածում ծրագրվում է մրցել մի քանի թիմի հետ: Կարճ ցուցակում են Բելառուսի, Հայաստանի, Հունգարիայի, Թուրքիայի, Վրաստանի, Բուլղարիայի և Ադրբեջանի հավաքականները: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

17:27 25.12.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Ողջունելով կուրսանտներին՝ Հանրապետության նախագահը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Մեծ պատիվ է ինձ համար այսօր ձեզ հետ հանդիպել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Այս հաստատությունը ոչ միայն կրթական օջախ է, այլև հայրենասիրության և պետականության դարբնոց։ Դուք ընտրել եք առանձնահատուկ ուղի և […] ...

Փաստ, որ ապացուցեց հակառակը. վարչապետի տեսանյութը

17:22 25.12.2024

Փաստ, որ ապացուցեց հակառակը. վարչապետի տեսանյութը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև տեսանյութ. «Փաստ, որ ապացուցեց հակառակը նրա, ինչ ոմանք փորձում էին հիմնավորել. ի շարունակություն իմ ու Աննայի այն տեսանյութի, որ վերաբերվում էր «Իմ քայլը» հիմնադրամին»: ...

Մախաչևի մարզիչը նշել է 2024 թ. լավագույն մարտիկին

17:16 25.12.2024

Մախաչևի մարզիչը նշել է 2024 թ. լավագույն մարտիկին

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի մարզիչ Խավիեր Մենդեսը նշել է 2024 թ. լավագույն մարտիկին։ «Ես պարտավոր եմ նշել Ալեքս Պերեյրային` այն ամենի համար, ինչ նա արել է անցնող տարում, իսկ լավագույն մարզիչը Խաբիբ Նուրմագոմեդովն է։ Ոչ ոք չի հարցնում լավագույն մարզչի մասին, այդ պատճառով ինքս որոշեցի ասել, իսկ Պերեյրան հիացրել է 2024-ին»,- ամերիկացի […] ...

Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումը

17:10 25.12.2024

Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումը

Մարդկանց թրաֆիքինգի ոլորտում գործունեություն իրականացնող շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումը․ ամփոփվել են 2024 թ․ իրականացված աշխատանքները։ Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը և Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև […] ...

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

17:06 25.12.2024

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Լևոն Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ […] ...

BACK_TO_TOP