Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
+8.09 oC

Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից

15:18 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը հասանելի չի լինի Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։ Այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։

Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական հաշվի քարտի նոր համակարգի ներդրման ընթացքում ժամանակավորապես հասանելի չեն լինի նաև ՊԵԿ տեղեկատվական որոշ համակարգեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանի թիմը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի հավաքականի հետ

17:31 25.12.2024

Ռուսաստանի թիմը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի հավաքականի հետ

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովը հայտարարել է, որ 2025 թվականի առաջին հատվածում ազգային թիմը հնարավոր է՝ ընկերական հանդիպումներ անցկացնի եվրոպական թիմերի հետ: Մարտ ամսին Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղերի համար նախատեսված ժամանակահատվածում ծրագրվում է մրցել մի քանի թիմի հետ: Կարճ ցուցակում են Բելառուսի, Հայաստանի, Հունգարիայի, Թուրքիայի, Վրաստանի, Բուլղարիայի և Ադրբեջանի հավաքականները: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

17:27 25.12.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Ողջունելով կուրսանտներին՝ Հանրապետության նախագահը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Մեծ պատիվ է ինձ համար այսօր ձեզ հետ հանդիպել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Այս հաստատությունը ոչ միայն կրթական օջախ է, այլև հայրենասիրության և պետականության դարբնոց։ Դուք ընտրել եք առանձնահատուկ ուղի և […] ...

Փաստ, որ ապացուցեց հակառակը. վարչապետի տեսանյութը

17:22 25.12.2024

Փաստ, որ ապացուցեց հակառակը. վարչապետի տեսանյութը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև տեսանյութ. «Փաստ, որ ապացուցեց հակառակը նրա, ինչ ոմանք փորձում էին հիմնավորել. ի շարունակություն իմ ու Աննայի այն տեսանյութի, որ վերաբերվում էր «Իմ քայլը» հիմնադրամին»: ...

Մախաչևի մարզիչը նշել է 2024 թ. լավագույն մարտիկին

17:16 25.12.2024

Մախաչևի մարզիչը նշել է 2024 թ. լավագույն մարտիկին

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի մարզիչ Խավիեր Մենդեսը նշել է 2024 թ. լավագույն մարտիկին։ «Ես պարտավոր եմ նշել Ալեքս Պերեյրային` այն ամենի համար, ինչ նա արել է անցնող տարում, իսկ լավագույն մարզիչը Խաբիբ Նուրմագոմեդովն է։ Ոչ ոք չի հարցնում լավագույն մարզչի մասին, այդ պատճառով ինքս որոշեցի ասել, իսկ Պերեյրան հիացրել է 2024-ին»,- ամերիկացի […] ...

Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումը

17:10 25.12.2024

Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումը

Մարդկանց թրաֆիքինգի ոլորտում գործունեություն իրականացնող շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումը․ ամփոփվել են 2024 թ․ իրականացված աշխատանքները։ Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը և Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև […] ...

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

17:06 25.12.2024

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Լևոն Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ […] ...

BACK_TO_TOP