Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
+8.09 oC

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

11:40 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող 15 պատմամշակութային կառույցներ։

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտա 50 հասցեի շենքը (նախկին «Նաիրի» կինոթատրոնի շենք, 1952-1954 թթ.), Մ․ Բաղրամյան պողոտա 16 հասցեում գտնվող Ա. Չեխովի անվան հմ․ 55 հիմնական դպրոցի շենքը (1947-1951 թթ.), Մ․ Բաղրամյան պողոտա 18 հասցեի ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի շենքը (1948 թ.) ստացել են տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ։ Տեղական հուշարձանների կարգավիճակ են ստացել նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 7 հասցեում գտնվող բնակելի շենքը («Չինական գրախանութի շենք», 1954 թ.) և Զորավար Անդրանիկի փողոց 2 հասցեի «Փալանդուզանց» բնակելի տունը (XIX դ. II կես), Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի վիմափոր ջրաղացը (Ամբարի ջրաղաց, 13-14-րդ դդ․)։

Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի դամբարանադաշտը (Ք.ա. III-I հազ.), XV-XVII դդ. տապանաքարը (խոյատապան), Կոտայքի մարզի Նոր Գեղիի Նոր Գեղի-1 (ստորին պալեոլիթ) բացօթյա կայանը, Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող (10-12-րդ դդ․) երկու խաչքարերը, Առաջաձոր գյուղում գտնվող խաչքարը և Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի գյուղատեղի «Վարդանես»-ը (10-15-րդ դդ.), դրա տարածքում գտնվող գերեզմանոցը (7-14-րդ դդ․), խաչքարը (10-11-րդ դդ.) և կոթողը (7-րդ դ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ։

Քննարկվել են նաև Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի գյուղատեղի «Ծաղկավանքի», VII-XVII դդ. (պետ. ցուցիչ՝ 6.32.3), Կարենիս գյուղի Կարենիսի վանական համալիրի (Մաթևոս և Անդրեաս առաքյալների վանք, 6-7-րդ դդ., պետ. ցուցիչ՝ 6.37.4), Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի զանգակատուն-մատուռի, 1989 թ. (պետ. ցուցիչ՝ 8.54.3), Վանական համալիր Հարանց անապատ (Սյունյաց Մեծ անապատ), 1608-1613 թթ. (պետ. ցուցիչ՝ 8.54.7), Տաթև գյուղի Վանական համալիր Տաթևի Մեծ անապատի (XVII դ. 2-րդ կես- XVIII դ., պետ. ցուցիչ՝ 8.97.8), ևս 30 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալբանիան պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը 2028 թվականին

16:39 25.12.2024

Ալբանիան պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը 2028 թվականին

Ալբանիան պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը 2028 թվականին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Էդի Ռաման։ «Տեխնիկապես մենք պատրաստ կլինենք միանալ ԵՄ-ին 2028 թվականին»,- ասել է նա ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում։ Միաժամանակ նա ասել է, որ չգիտի՝ Եվրոպական խորհուրդը կասի՞ այո, թե՞ ոչ։ Հոկտեմբերին Եվրամիությունը բանակցություններ սկսեց Ալբանիայի հետ համայնքին նրա անդամակցության հետ կապված հարցերի […] ...

Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարի մի քանի դրվագ

16:24 25.12.2024

Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարի մի քանի դրվագ

Արմավիրի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունները, այցելել են Ակնալիճ գյուղի մի բնակչի տուն։ 68-ամյա տղամարդը բակում կայանած անսարք ավտոմեքենայի հետնամասից ներկայացրել է չորացրած կանեփանման զանգվածով ապակյա տարա։ Նա հայտնել է, որ կանեփն ինքն է մշակել և թմրանյութ պատրաստել` անձնական օգտագործման համար։ Նույն նպատակով Արմավիրի համայնքային ոստիկաններն այցելել են Մրգաշատ գյուղի 35-ամյա մի բնակչի տուն։ Տղամարդը […] ...

Ադրբեջանում մեկօրյա սուգ է հայտարարվել

16:18 25.12.2024

Ադրբեջանում մեկօրյա սուգ է հայտարարվել

Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին մեկօրյա սուգ է հայտարարվել՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհերի հետ։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Ստեղծվել է նաև պետական ​​հանձնաժողով՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի գլխավորությամբ, ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ ...

Անհայտ ծագման փայտանյութի գողություն

16:12 25.12.2024

Անհայտ ծագման փայտանյութի գողություն

Դեկտեմբերի 24-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Սունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի բեռնախցիկում առկա էր եղել մոտ 1,5 խմ փայտանյութ: 36-ամյա վարորդը փայտանյութի ձեռքբերման և տեղափոխման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Ըստ նրա` փայտանյութը գաղտնի, առանց որևէ մեկի թույլտվության և իմացության, բարձել է Սյունիք բնակավայրի հարակից տարածքից՝ […] ...

Լա լիգայի տարվա թիմը

16:04 25.12.2024

Լա լիգայի տարվա թիմը

Whoscored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Իսպանիայի Լա լիգայի 2024 թ-ի թիմերը։ Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են անցնող տարում ամենաբարձր միջին գնահատական ունեցող ֆուտբոլիստները։ Իսպանիայի Լա լիգայի տարվա թիմը․ Դարպասապահ. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն – 6,77 («Բարսելոնա»)։ Պաշտպաններ. Ժյուլ Կունդե – 6,82 («Բարսելոնա»), Անտոնիո Ռաիլո – 6,9 («Մալյորկա»), Էրիկ Գարսիա – 6,86 («Բարսելոնա»), Միգել Գուտյերես – 6,87 («Ժիրոնա»)։ […] ...

Քովիդ թեսթս կրկին դրական է․ Փաշինյան

15:57 25.12.2024

Քովիդ թեսթս կրկին դրական է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Քովիդ թեստը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչեւ առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP