10:50 24.12.2024
«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:
Նախաքննության ընթացքում կատարված մեծաքանակ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն Ի.Մ-ն և ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ն, «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները, մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումները, սարքին վիճակում պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, չեն կատարել դրանք:
Ի.Մ-ի և Վ.Մ-ի կողմից թույլ տրված խախտումների հետևանքով 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի վթարային ռեժիմի պատճառով առաջացել է հրդեհ, որի հետևանքով վնասվել և ոչնչացվել են ՓԲԸ-ին պատկանող 46 մլն 279 հզր ՀՀ դրամ, առևտրի կենտրոնում տեղակայված թվով 17 տաղավարների սեփականատերերի՝ 15 մլն 880 հզր ՀՀ դրամ և տնտեսվարող ԱՁ-ների ընդհանուր՝ 504 մլն 170 հզր 823 ՀՀ դրամ արժողության գույքերը:
Բացի այդ, Ի.Մ-ի և Վ.Մ-ի կողմից թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների հետևանքով հնարավոր չի եղել մարել նույն պահեստում 2022 թվականի օգոստոսի 14֊ին բռնկված հրդեհը, կանխել դրա տարածումը, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, որն անզգուշությամբ առաջացրել է 18 անձի մահ, իսկ բազմաթիվ անձինք ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ:
Պայթյունի հետևանքով փլուզվել են առևտրի կենտրոնի և հարակից շինությունները, ոչնչացվել կամ վնասվել են առևտրի կենտրոնում առևտրային գործունեություն ծավալած բազմաթիվ անձանց պատկանող տարբեր տեսակի ապրանքներ, վնասվել կամ շահագործման համար ոչ պիտանի են դարձել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ: Արդյունքում, ընդհանուր՝ 3 մլրդ 579 մլն 230 հզր 495 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել 89 ֆիզիկական և 16 իրավաբանական անձի:
Հսկող դատախազը Ի.Մ.-ի և Վ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք):
Ի.Մ-ի և Վ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
16:52 25.12.2024
Ինչպե՞ս է Ռոնալդուն Սուրբ Ծնունդն անցկացրել ընտանիքի հետ16:39 25.12.2024
Ալբանիան պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը 2028 թվականին16:18 25.12.2024
Ադրբեջանում մեկօրյա սուգ է հայտարարվել16:12 25.12.2024
Անհայտ ծագման փայտանյութի գողություն16:04 25.12.2024
Լա լիգայի տարվա թիմը15:57 25.12.2024
Քովիդ թեսթս կրկին դրական է․ Փաշինյան15:47 25.12.2024
NHL-ի ամենաթանկարժեք ակումբները՝ ըստ Forbes-ի15:32 25.12.2024
Ուկրաինան մեկ տարով արգելել է գազի, ոսկու և աղի արտահանումը15:25 25.12.2024
Վարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող15:05 25.12.2024
Դրամանենգության դեպք Արթիկում. կեղծ թղթադրամները հայտնաբերվել են14:25 25.12.2024
Թուրքիան հյուպատոսություն կբացի Հալեպում13:54 25.12.2024
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է13:31 25.12.2024
Հրապարակվել են Ղազախստանում ինքնաթիռի կործանման նոր կադրեր17:00 25.12.2024
Արմավիրի պարեկները մեքենայում գողացված մալուխներ և սարքավորումներ են հայտնաբերելԱրմավիրի մարզի պարեկները Էջմիածին քաղաքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում պարեկները նկատել են, որ մեքենայում մալուխներ և հովացման սարքավորումներ կան։ Վարորդն ու ուղևորը հայտնել են, որ մալուխներն ու սարքավորումները գողացել են Մասիս քաղաքի գործարաններից մեկի տարածքից։ Նրանք ձերբակալվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները […] ...
16:52 25.12.2024
Ինչպե՞ս է Ռոնալդուն Սուրբ Ծնունդն անցկացրել ընտանիքի հետՍաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում սուրբծննդյան լուսանկար է հրապարակել: «Սուրբ Ծնունդի ամենակարևոր հատվածը»,- լուսանկարի տակ գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը: Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, դարձել է 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: View this post on Instagram A […] ...
16:45 25.12.2024
Հռոմի պապը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման կոչ է արելՀռոմի Ֆրանցիսկոս պապը չորեքշաբթի օրն իր ուղերձում անդրադարձել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորմանը: «Անհրաժեշտ է հետևում թողնել հակամարտություններն ու պառակտումները»,- ասել է Պոնտիֆիկոսը՝ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող հավատացյալներին։ Նա մասնավորապես կոչ է արել դադարեցնել ուկրաինական ճգնաժամը բանակցությունների և երկխոսության միջոցով։ Բացի այդ, նրա խոսքով, անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում։ Հռոմի […] ...
16:39 25.12.2024
Ալբանիան պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը 2028 թվականինԱլբանիան պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը 2028 թվականին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Էդի Ռաման։ «Տեխնիկապես մենք պատրաստ կլինենք միանալ ԵՄ-ին 2028 թվականին»,- ասել է նա ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում։ Միաժամանակ նա ասել է, որ չգիտի՝ Եվրոպական խորհուրդը կասի՞ այո, թե՞ ոչ։ Հոկտեմբերին Եվրամիությունը բանակցություններ սկսեց Ալբանիայի հետ համայնքին նրա անդամակցության հետ կապված հարցերի […] ...
16:30 25.12.2024
30 անգամ պարտադրել եմ աշխարհին ու Եվրոպային լսել մեր հիմնը․ Փաշիկ Ալավերդյանը դժգոհ է «Լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքներիցԾանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է անցնող տարվա արդյունքները։ Ալավերդյանը ինչպես միշտ ասուլիսին մասնակցել է միայնակ, առանց այլ մարզիչների և մարզիկների։ Այս անգամ էլ նա մեղադրել է լրագրողներին, դժգոհ լինելով «Լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքներից։ Տարվա բոլոր ձեռքբերումները Ալավերդյնաը վերագրել է իրեն։ «Այս տարի ունեցել ենք 136 մեդալ՝ […] ...
16:24 25.12.2024
Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարի մի քանի դրվագԱրմավիրի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունները, այցելել են Ակնալիճ գյուղի մի բնակչի տուն։ 68-ամյա տղամարդը բակում կայանած անսարք ավտոմեքենայի հետնամասից ներկայացրել է չորացրած կանեփանման զանգվածով ապակյա տարա։ Նա հայտնել է, որ կանեփն ինքն է մշակել և թմրանյութ պատրաստել` անձնական օգտագործման համար։ Նույն նպատակով Արմավիրի համայնքային ոստիկաններն այցելել են Մրգաշատ գյուղի 35-ամյա մի բնակչի տուն։ Տղամարդը […] ...