ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
+8.09 oC

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:11 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումը

17:10 25.12.2024

Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումը

Մարդկանց թրաֆիքինգի ոլորտում գործունեություն իրականացնող շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումը․ ամփոփվել են 2024 թ․ իրականացված աշխատանքները։ Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը և Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև […] ...

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

17:06 25.12.2024

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Լևոն Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ […] ...

Արմավիրի պարեկները մեքենայում գողացված մալուխներ և սարքավորումներ են հայտնաբերել

17:00 25.12.2024

Արմավիրի պարեկները մեքենայում գողացված մալուխներ և սարքավորումներ են հայտնաբերել

Արմավիրի մարզի պարեկները Էջմիածին քաղաքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում պարեկները նկատել են, որ մեքենայում մալուխներ և հովացման սարքավորումներ կան։ Վարորդն ու ուղևորը հայտնել են, որ մալուխներն ու սարքավորումները գողացել են Մասիս քաղաքի գործարաններից մեկի տարածքից։ Նրանք ձերբակալվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները […] ...

Ինչպե՞ս է Ռոնալդուն Սուրբ Ծնունդն անցկացրել ընտանիքի հետ

16:52 25.12.2024

Ինչպե՞ս է Ռոնալդուն Սուրբ Ծնունդն անցկացրել ընտանիքի հետ

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում սուրբծննդյան լուսանկար է հրապարակել: «Սուրբ Ծնունդի ամենակարևոր հատվածը»,- լուսանկարի տակ գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը: Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, դարձել է 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:   View this post on Instagram   A […] ...

Հռոմի պապը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման կոչ է արել

16:45 25.12.2024

Հռոմի պապը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չորեքշաբթի օրն իր ուղերձում անդրադարձել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորմանը: «Անհրաժեշտ է հետևում թողնել հակամարտություններն ու պառակտումները»,- ասել է Պոնտիֆիկոսը՝ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող հավատացյալներին։ Նա մասնավորապես կոչ է արել դադարեցնել ուկրաինական ճգնաժամը բանակցությունների և երկխոսության միջոցով։ Բացի այդ, նրա խոսքով, անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում։ Հռոմի […] ...

Ալբանիան պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը 2028 թվականին

16:39 25.12.2024

Ալբանիան պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը 2028 թվականին

Ալբանիան պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը 2028 թվականին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Էդի Ռաման։ «Տեխնիկապես մենք պատրաստ կլինենք միանալ ԵՄ-ին 2028 թվականին»,- ասել է նա ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում։ Միաժամանակ նա ասել է, որ չգիտի՝ Եվրոպական խորհուրդը կասի՞ այո, թե՞ ոչ։ Հոկտեմբերին Եվրամիությունը բանակցություններ սկսեց Ալբանիայի հետ համայնքին նրա անդամակցության հետ կապված հարցերի […] ...

BACK_TO_TOP