Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 15-րդ փաթեթին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
+1.09 oC

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 15-րդ փաթեթին

23:40 23.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շվեյցարիայի իշխանությունները որոշել են միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ դեկտեմբերի 16-ին ԵՄ կողմից ընդունված պատժամիջոցների 15-րդ փաթեթին, ինչպես նաև Բելառուսի դեմ ուղղված միջոցառումներին, երկուշաբթի հաղորդում է շվեյցարական կառավարության կայքը։

«Շվեյցարիայի էկոնոմիկայի, կրթության և գիտության նախարարությունն իր պատժամիջոցների շրջանակներում ընդլայնել է պատժամիջոցների ցուցակները Ռուսաստանի և Բելառուսի համար։ Այսպիսով, Շվեյցարիան ընդունել է ԵՄ նոր պատժամիջոցները։

Շվեյցարիայի իշխանությունների որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 24-ից։

«Բացի այդ, նախարարությունն ընդունել է անհատական ֆինանսական պատժամիջոցները, որոնք ԵՄ-ն սահմանել է Բելառուսի դեմ՝ որպես բելառուսական ռեժիմի դեմ այդ երկրում տիրող իրավիճակի հետ կապված իր միջոցների մաս»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Եվրամիությունն անցած երկուշաբթի հրապարակեց պատժամիջոցների 15-րդ փաթեթը։ Մասնավորապես, այն սահմանափակող միջոցներ է նախատեսում նավթ և LNG փոխադրող մի շարք լցանավերի նկատմամբ։ Բացի այդ, ԵՄ-ն թարմացրել է իր պատժամիջոցների ցուցակները՝ ավելացնելով տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի մարմնամարզիկները 5 մեդալ են նվաճել Christmas Cup առցանց մրցաշարում

20:40 24.12.2024

Հայաստանի մարմնամարզիկները 5 մեդալ են նվաճել Christmas Cup առցանց մրցաշարում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել Christmas Cup առցանց մրցաշարում: Օղակների վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, բրոնզն էլ բաժին է հասել 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանին: Նժույգ թափերում ոսկե մեդալակիր է դարձել երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանը, արծաթե մեդալ է նվաճել Գագիկ Խաչիկյանը, բրոնզե` Մամիկոն Խաչատրյանը: ...

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը

20:34 24.12.2024

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Նաթիա Նացվլիշվիլին նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և հաջողություններ մաղթել։ Նա ընդգծել է ձևավորված բազմաշերտ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու գործընկերության ուղղությունները։ ՆԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման […] ...

Մյունխենի ծերանոցում հրդեհ է բռնկվել

20:30 24.12.2024

Մյունխենի ծերանոցում հրդեհ է բռնկվել

Մյունխենի ծերանոցում բռնկված հրդեհի պատճառով յոթ մարդ վիրավորվել է, իսկ շենքի մի մասը փլուզվել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Անգլիական այգու մոտ գտնվող Վինսենտինի ծերանոցի վերջին հարկն ու տանիքը բռնկվել են ամբողջությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հրշեջները շենքից տարհանել են 60 հոգու։ Փրկարարներն օգտագործել են նաև անօդաչու թռչող սարքեր։ ...

Չինաստանի ԱԳՆ-ը հավատարիմ է Հարավային Կորեայի քաղաքականությանը չմիջամտելուն

20:20 24.12.2024

Չինաստանի ԱԳՆ-ը հավատարիմ է Հարավային Կորեայի քաղաքականությանը չմիջամտելուն

Չինաստանը հավատարիմ է Կորեայի Հանրապետությունում տիրող իրավիճակին չմիջամտելու քաղաքականությանը և կարծում է, որ իր ժողովուրդն ինքնուրույն կհաղթահարի ներքաղաքական դժվարությունները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Հարավային Կորեայի ԱԳ նախարար Չո Թաե Յոլի հետ հեռախոսազրույցում։ «Չինաստանը նշել է Կորեայի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակի վերջին փոփոխությունները: Չինաստանը հավատարիմ է այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և […] ...

Զիդանը շարունակում է մերժել խոշոր ակումբների առաջարկները

20:10 24.12.2024

Զիդանը շարունակում է մերժել խոշոր ակումբների առաջարկները

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակում է մերժել խոշոր ակումբների առաջարկները: Marca-ն գրում է, որ ֆրանսիացին առաջարկներ է ստացել «Բավարիայից», «Մանչեսթեր Յունայթեդից», «Յուվենտուսից», ՊՍԺ-ից ու մի քանի թոփ հավաքականներից, բայց բոլորին բացասական պատասխան է տվել: Զիդանը նախընտրում է աշխատել «Ռեալում» կամ Ֆրանսիայի հավաքականում, բայց երկու թիմերում էլ առաջիկայում մարզչի փոփոխություն չի նախատեսվում: Բացի […] ...

Դադարեցվել են փորձաքննական պահանջների խախտումներով իրականացվող մետաղաձուլման աշխատանքները

20:05 24.12.2024

Դադարեցվել են փորձաքննական պահանջների խախտումներով իրականացվող մետաղաձուլման աշխատանքները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի վերաբերյալ, հայտնում են ԲԸՏՄ-ից։ «ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ «ՋՄԵՏԱԼ ԹՐԵՅԴԻՆԳ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ին պատկանող Արարատի մարզի Մասիս համայնքի արդյունաբերական գոտում գործող մետաղաձուլման գործարանը ձուլման աշխատանքներն իրականացնում է փորձաքննական պահանջների խախտմամբ։ Խախտումներով իրականացվող […] ...

BACK_TO_TOP