22:45 23.12.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը արտաքին առևտրի հետաքննություն է սկսել մեքենաների, կենցաղային տեխնիկայի, կապի ցանցերում և զենքերում օգտագործվող չինական համակարգչային չիպերի նախորդ սերունդների առնչությամբ, գրում է The New York Times-ը։
Հետաքննության արդյունքը կարող է լինել մաքսատուրքերի կամ այլ միջոցների ներդրումը, որոնք ուղղված են չինական չիպերի ներմուծումն արգելակելուն։ Միաժամանակ, հարցի լուծումը կմնա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, որի երդմնակալությունը տեղի կունենա հունվարին։
Նման հետաքննությունները թույլ են տալիս ԱՄՆ իշխանություններին գործողություններ ձեռնարկել՝ ի պատասխան ամերիկյան ապրանքների նկատմամբ օտար երկրների խտրական քաղաքականության, նշում է թերթը։ Փորձագետներն ասում են, որ դրանք սովորաբար տևում են վեց ամսից մինչև մեկ տարի:
21:18 24.12.2024
2024 թվականը՝ Նորք-Մարաշում․ քաղաքապետարանի տեսանյութը21:11 24.12.2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալինՔրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ Գուրգեն Սարգսյանին: Գրիգորյանը շնորհավորել է Գուրգեն Սարգսյանին, մաղթել բարի ծառայություն՝ հույս հայտնելով, որ վերջինս բավականին արագ կներգրավվի համակարգ և իր մասնագիտական գիտելիքներն ամբողջապես կներդնի ոլորտի զարգացման գործում: Գուրգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարին՝ իրեն այս պաշտոնը վստահելու […] ...
21:05 24.12.2024
Ինչպի՞սի ռիսկերի առջև է կանգնած Հայաստանը. ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հարցազրույցըԻ՞նչ մարտահրավերներ ունի Հայաստանը այսօրվա աշխարհաքաղաքական բարդ միջավայրում, ի՞նչ լուծումներ են հնարավոր, ինչի՞ վրա է հիմնված երկրի շահերի պաշտպանությունը։ Այս և այլ հարցերի է անդրադարձել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
20:59 24.12.2024
Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսպիսով, 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այսինքն՝ բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ: Մենք սա չենք արել եւ ի սկզբանե բանակցային գործընթացի վերոնշյալ շրջանակը կանխորոշած միջազգային […] ...
20:50 24.12.2024
Կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման. ԿԳՄՍՆ«Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման։ Կազմակերպվող հաջորդ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու կամ սահմանված ժամկետում ատեստավորմանը չմասնակցելու դեպքում ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ նույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և […] ...
20:40 24.12.2024
Հայաստանի մարմնամարզիկները 5 մեդալ են նվաճել Christmas Cup առցանց մրցաշարումՍպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել Christmas Cup առցանց մրցաշարում: Օղակների վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, բրոնզն էլ բաժին է հասել 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանին: Նժույգ թափերում ոսկե մեդալակիր է դարձել երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանը, արծաթե մեդալ է նվաճել Գագիկ Խաչիկյանը, բրոնզե` Մամիկոն Խաչատրյանը: ...
20:34 24.12.2024
Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանըՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Նաթիա Նացվլիշվիլին նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և հաջողություններ մաղթել։ Նա ընդգծել է ձևավորված բազմաշերտ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու գործընկերության ուղղությունները։ ՆԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման […] ...