23:26 23.12.2024
Թուրքիան կշարունակի թիրախային գործողություններ իրականացնել հարևան Սիրիայի հյուսիսում, որտեղ տեղակայված են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված) և նրա տեղական ճյուղի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի (SDF) ուժերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Անկարայում իր նախագահությամբ տեղի ունեցած կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։
«Մենք մտադիր ենք շարունակել թիրախավորված գործողությունները Սիրիայում ահաբեկչական խմբավորումների տարրերի դեմ՝ վիրաբույժի ճշգրտությամբ՝ առանց խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու։ Սիրիայի և մեր տարածաշրջանի ապագայում տեղ չկա որևէ ահաբեկչական կազմակերպության, այդ թվում՝ ԻՊ-ի և PKK-SDF-ի համար։ Նրանք կա՛մ իրենք իրենց կլուծարեն, կա՛մ կկործանվեն։ Քրդական աշխատավորական կուսակցության և նրա կամակատարների ժամանակը մոտենում է ավարտին, նրանց ճանապարհի վերջն արդեն երևում է»,- ասել է Էրդողանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ իր երկիրը չի զիջի իր դիրքորոշումը, որը հանգում է Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության պաշտպանության անհրաժեշտությանը։
«Սա Թուրքիայի անփոփոխ գիծն է, և մենք երբեք չենք շեղվի դրանից»,- ասել է Էրդողանը։
20:30 24.12.2024
Մյունխենի ծերանոցում հրդեհ է բռնկվելՄյունխենի ծերանոցում բռնկված հրդեհի պատճառով յոթ մարդ վիրավորվել է, իսկ շենքի մի մասը փլուզվել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Անգլիական այգու մոտ գտնվող Վինսենտինի ծերանոցի վերջին հարկն ու տանիքը բռնկվել են ամբողջությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հրշեջները շենքից տարհանել են 60 հոգու։ Փրկարարներն օգտագործել են նաև անօդաչու թռչող սարքեր։ ...
20:20 24.12.2024
Չինաստանի ԱԳՆ-ը հավատարիմ է Հարավային Կորեայի քաղաքականությանը չմիջամտելունՉինաստանը հավատարիմ է Կորեայի Հանրապետությունում տիրող իրավիճակին չմիջամտելու քաղաքականությանը և կարծում է, որ իր ժողովուրդն ինքնուրույն կհաղթահարի ներքաղաքական դժվարությունները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Հարավային Կորեայի ԱԳ նախարար Չո Թաե Յոլի հետ հեռախոսազրույցում։ «Չինաստանը նշել է Կորեայի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակի վերջին փոփոխությունները: Չինաստանը հավատարիմ է այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և […] ...
20:10 24.12.2024
Զիդանը շարունակում է մերժել խոշոր ակումբների առաջարկներըՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակում է մերժել խոշոր ակումբների առաջարկները: Marca-ն գրում է, որ ֆրանսիացին առաջարկներ է ստացել «Բավարիայից», «Մանչեսթեր Յունայթեդից», «Յուվենտուսից», ՊՍԺ-ից ու մի քանի թոփ հավաքականներից, բայց բոլորին բացասական պատասխան է տվել: Զիդանը նախընտրում է աշխատել «Ռեալում» կամ Ֆրանսիայի հավաքականում, բայց երկու թիմերում էլ առաջիկայում մարզչի փոփոխություն չի նախատեսվում: Բացի […] ...
19:51 24.12.2024
Թուրքիան Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելու հարցում չի ստացելԹուրքական կողմը դեռևս կողմերից կոնկրետ խնդրանքներ չի ստացել՝ Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական իրազեկ աղբյուրը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կրկին հնարավոր են խաղաղ բանակցություններ Ստամբուլում, Թուրքիան պատրաստ է աջակցել դրանց մեկնարկին, երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «Մենք բազմիցս հայտարարել ենք ամենաբարձր մակարդակով […] ...
19:42 24.12.2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...