Գործարկվել են Երևանում կառուցված ջրի մաքրման նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
+8.09 oC

Գործարկվել են Երևանում կառուցված ջրի մաքրման նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը

22:20 23.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանում կառուցված նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը կկանխեն աղբի մուտքն ու կուտակումը Գետառ և Հրազդան գետերում: Դրանց գործարկմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ջրի նախնական կենսաբանական մաքրման կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբը այլևս չի կուտակվելու. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում է նաև հոտի խնդիրը:

Աղբաորսիչ սարքերը տեղադրվել են Շենգավիթ վարչական շրջանում ու Դավթաշենի և Կիևյան կամուրջների միջանկյալ հատվածում: Մաքրման կայանի ու աղբաորսիչ երկու սարքերի կառուցման համար պետական ու համայնքային բյուջեից ընդհանուր առմամբ 368 մլն դրամ է հատկացվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանավանցի տղամարդը ավտոտնակում ապօրինի շշալցնում և իրացնում էր օղի. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:07 24.12.2024

Ստեփանավանցի տղամարդը ավտոտնակում ապօրինի շշալցնում և իրացնում էր օղի. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի և ԱԱԾ Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 23-ին հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Ստեփանավանի բնակիչ 50-ամյա տղամարդը Բաղրամյան փողոցում գտնվող իր ավտոտնակում ապօրինի շշալցնում է օղիներ և իրացնում Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերում: Դեպքի վայրում պահպանություն իրականացնող ոստիկանները նկատել են, որ 50-ամյա տղամարդու որդին փորձում է շշալցված […] ...

Պորտուգալիայի ափերի մոտ գանձերով բեռնված մոտ 250 խորտակված նավ կա․ գիտնական

16:00 24.12.2024

Պորտուգալիայի ափերի մոտ գանձերով բեռնված մոտ 250 խորտակված նավ կա․ գիտնական

Պորտուգալիայի ափերի մոտ շարունակում է մնալ գանձերով մոտ 250 նավ, որոնցից միայն մեկում կարող է լինել մինչև 22 տոննա ոսկի և արծաթ։ Բացահայտման մասին հայտնել է պորտուգալացի հնագետ Ալեքսանդրի Մոնտեյրոն։ «Մենք գիտենք, որ այնտեղ գանձերով 250 նավ կա»,- նրա խոսքերն է մեջբերում տեղական Observador թերթը։ Գիտնականի խոսքով, ինքը կարողացել է ստեղծել տվյալների բազա, որը թույլ […] ...

«Daily Mirror». Տարեսկզբից ի վեր Շրի Լանկայում սատկել է առնվազն 350 վայրի փիղ՝ մարդկային գործոնով պայմանավորված

15:48 24.12.2024

«Daily Mirror». Տարեսկզբից ի վեր Շրի Լանկայում սատկել է առնվազն 350 վայրի փիղ՝ մարդկային գործոնով պայմանավորված

Առնվազն 350 վայրի փիղ Շրի Լանկայում 2024 թվականի 11 ամիսների ընթացքում դարձել է մարդկանց զոհ։ Ինչպես հայտնում է Daily Mirror- ը՝ վկայակոչելով վայրի բնության վարչությունը, 74 փղի վրա կրակել են, 53-ը հոսանքահարվել են, 49-ին վերացրել են պայթուցիկ սարքերով։ Բացի այդ, 10 փղի հարվածել են գնացքները, նույնքան փիղ էլ սատկել է մեքենաների հետ բախման հետևանքով։ Մնացած […] ...

Մանրէաբանական շեղումներ․ Արգավանդում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը

15:37 24.12.2024

Մանրէաբանական շեղումներ․ Արգավանդում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Եփրեմ Ոսկանյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Արգավանդ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը […] ...

Գեղեցկության սրահից բջջային հեռախոս գողացած տղամարդը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

15:26 24.12.2024

Գեղեցկության սրահից բջջային հեռախոս գողացած տղամարդը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Դեկտեմբերի 23-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում գտնվող գեղեցկության սրահից գողացել են իր բջջային հեռախոսը՝ պատճառելով 300 հազար դրամի վնաս: Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Կոշ գյուղի […] ...

Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից

15:18 24.12.2024

Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից

Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը հասանելի չի լինի Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։ Այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական հաշվի քարտի […] ...

BACK_TO_TOP