23:00 23.12.2024
Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Թեոդորոս Սկիլաակիսը միջկառավարական համաձայնագիր է ստորագրել Իսրայելի էներգետիկայի նախարարության ղեկավար Էլի Կոենի հետ՝ տարածաշրջանային էներգետիկ կայունությունը խթանելու համար։ Այս մասին հայտնում է Naftemporiki թերթը։
Նրա խոսքով՝ «երկու նախարարությունների ղեկավարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել՝ խթանելու տարածաշրջանային էներգետիկ կայունությունը և Արևելյան Միջերկրական ծովի և ամբողջ Եվրամիությանը վերաբերող նորարարական էներգետիկ նախագծերը»։ Փաստաթուղթը ստորագրվել է դեկտեմբերի 23-ին Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարությունում՝ Կոենի՝ այդ երկիր ծրագրված այցի շրջանակներում։
Սկիլաակիսը արարողության ժամանակ ասել է, որ ստորագրվել է ռազմավարական համաձայնագիր, որը ամրապնդում է Հունաստանի և Իսրայելի միջև երկարաժամկետ հարաբերություններն ու համագործակցությունը։
«Իսրայելի հետ համաձայնագիրը կարևոր հանգրվան է երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում և ունի պայծառ ապագա, քանի որ և՛ Հունաստանը, և՛ Իսրայելը բախվում են կլիմայական ճգնաժամի հետևանքների հետ։ Այս համատեքստում Իսրայելից Հունաստանի տարածքով դեպի ԵՄ կանաչ էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծ կլինի Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանի համար»,- ասել է նախարարը։
Նախկինում Հունաստանը և Կիպրոսը պայմանավորվել էին իրենց էներգետիկ համակարգերը փոխկապակցելու նախագծի շուրջ, որը Իսրայելի, Կիպրոսի և Հունաստանի էներգահամակարգերը փոխկապակցելու ավելի մեծ նախագծի մի մասն է:
19:51 24.12.2024
Թուրքիան Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելու հարցում չի ստացելԹուրքական կողմը դեռևս կողմերից կոնկրետ խնդրանքներ չի ստացել՝ Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական իրազեկ աղբյուրը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կրկին հնարավոր են խաղաղ բանակցություններ Ստամբուլում, Թուրքիան պատրաստ է աջակցել դրանց մեկնարկին, երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «Մենք բազմիցս հայտարարել ենք ամենաբարձր մակարդակով […] ...
19:42 24.12.2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
19:37 24.12.2024
NBA-ի աստղը հեռացվել է խաղից մրցավարի վրա բղավելու համարԲասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացել է «Ֆիլադելֆիա»-«Սան Անտոնիո» հանդիպումը: Երկրորդ քառորդի վերջնամաում մրցավար Ջենա Շրյոդերը խախտում է գրանցել երկու թիմերի կենտրոնականներ Ջոել Էմբիդի ու Վիկտոր Վեմբանյամայի պայքարում: Մրցավարի սուլիչը հյուրերի օգտին է եղել, ինչը դուր չի եկել Էմբիդին: NBA-ի 2022-2023 մրցաշրջանի ամենաարժեքավոր բասկետբոլիստը մոտեցել է մրցավարին, դժգոհություն հայտնել, ինչի համար տեխնիկական զգուշացում է ստացել, իսկ […] ...
19:31 24.12.2024
Թուրքիան մտադիր է աջակցել Սիրիային էլեկտրաէներգիայի հարցումԹուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներում ուսումնասիրություններ անելու նպատակով առաջիկայում կմեկնի Սիրիա, հայտնում է ermenihaber-ը։ Ըստ նրա՝ այցի ընթացքում քննարկվելու են էլէներգետիկայի ոլորտում Սիրիայի հետ համագործակցելու և այդ երկրին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր: «Սիրիայում էներգետիկայի հետ կապված առաջին խնդիրը էլեկտրականությունն է: Այն ապահովելու համար մեխանիզմ է մշակվելու»,- պարզաբանել […] ...
19:23 24.12.2024
Թուրքիան ծրագրում է համաձայնագիր ստորագրել Սիրիայի հետ ծովային սահմանի սահմանազատման վերաբերյալԹուրքիան ծրագրում է ապագայում ստորագրել Սիրիայի հետ ծովային սահմանի սահմանազատման պայմանագիր՝ Արևելյան Միջերկրական ծովում Անկարայի շահերը պաշտպանելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդյուլքադիր Ուրալօղլուն։ «Հավանական է, որ ապագայում ծովային սահմանների մասին պայմանագիր կստորագրվի, և մեր շահերը Արևելյան Միջերկրական ծովում կպաշտպանվեն: Նման համաձայնագիրը կընդլայնի և՛ Սիրիայի իշխանություններն այդ տարածաշրջանում, և՛ […] ...