Հութիները հայտարարել են Աշքելոնի և Թել Ավիվի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
+8.09 oC

Հութիները հայտարարել են Աշքելոնի և Թել Ավիվի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին

22:08 23.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Թել Ավիվի և Աշկելոնի շրջանի ռազմական օբյեկտների վրա: Այս մասին հայտնել է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։

Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ ապստամբ օդուժը երկու գործողություն է իրականացրել Իսրայելի դեմ։ Առաջինի ժամանակ նրանք անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել են «իսրայելական թշնամու ռազմական թիրախի» վրա Աշքելոնում։ «Եվս մեկ գործողություն է իրականացվել իսրայելական թշնամու ռազմական թիրախի դեմ օկուպացված Յաֆֆայի տարածքում՝ օգտագործելով անօդաչու թռչող սարք»: Ապստամբների ներկայացուցչի խոսքով՝ գործողությունները հաջողությամբ հասել են իրենց նպատակներին:

Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահը» նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է Իսրայելը և թույլ չի տա հարակից նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով, մինչև պաղեստինյան անկլավում գործողությունների դադարեցումը: Անցյալ տարվա նոյեմբերից հութիները հարձակվել են Կարմիր ծովում և Ադենի ծոցում տասնյակ քաղաքացիական նավերի վրա։

Ի պատասխան Անսար Ալլահի գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին միջազգային կոալիցիայի ստեղծման և Prosperity Guardian օպերացիայի մեկնարկի մասին՝ ապահովելու նավարկության ազատությունը և պաշտպանելու նավերը Կարմիր ծովում: Այնուհետև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսեցին կանոնավոր հարվածներ հասցնել Եմենի տարբեր նահանգներում ապստամբների ռազմական օբյեկտներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

16:40 24.12.2024

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

«Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մի հրաշք հյուր ունեի այսօր` մեկուկես ամսական Արենը: Փոքրիկը նորից է ապրեցնում 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Լեռնիկին ու Մարիային: «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից […] ...

Նկուղում հայտնաբերվել է 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ

16:31 24.12.2024

Նկուղում հայտնաբերվել է 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել: Ըստ տեղեկությունների՝ հետախուզվողը տվյալ պահին գտնվում էր Ճոճկան բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի մոտ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ վարչության և Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները մեկնել են Ճոճկան: Նշված տան մուտքի մոտ կանգնած տղամարդը, ներկայանալով որպես տանտիրոջ ազգական, ոստիկաններին հայտնել […] ...

Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն

16:24 24.12.2024

Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն

Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Լճից դուրս է բերվել 168 ձկնորսական ցանց, 119 խեցգետնաորսիչ, առգրավվել է 280 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 83 կգ։ Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային կարգախմբերի կողմից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի արգելման դեմ տարվող միջոցառումների ընթացքում կատարվել […] ...

ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել

16:17 24.12.2024

ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել

ՀՀ ԱԺ խորհուրդը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ դեկտեմբերի 24-ին գումարել է արտահերթ նիստ: Քննարկման արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից թեկնածուների առաջարկներ չեն եղել: ...

Գառնի գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած

16:12 24.12.2024

Գառնի գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան զոհեր և տուժած. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարորդ՝ Ա․ […] ...

Ստեփանավանցի տղամարդը ավտոտնակում ապօրինի շշալցնում և իրացնում էր օղի. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:07 24.12.2024

Ստեփանավանցի տղամարդը ավտոտնակում ապօրինի շշալցնում և իրացնում էր օղի. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի և ԱԱԾ Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 23-ին հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Ստեփանավանի բնակիչ 50-ամյա տղամարդը Բաղրամյան փողոցում գտնվող իր ավտոտնակում ապօրինի շշալցնում է օղիներ և իրացնում Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերում: Դեպքի վայրում պահպանություն իրականացնող ոստիկանները նկատել են, որ 50-ամյա տղամարդու որդին փորձում է շշալցված […] ...

BACK_TO_TOP