ՄԱԿ. Իսրայելը պետք է արագացնի զորքերի դուրսբերումը Լիբանանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
+3.09 oC

ՄԱԿ. Իսրայելը պետք է արագացնի զորքերի դուրսբերումը Լիբանանից

22:36 23.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) Իսրայելին կոչ են արել արագացնել իր զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից: Այս մասին ասվում է կազմակերպության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«UNIFIL-ը կոչ է անում արագացնել Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերման գործընթացը և Լիբանանի զինված ուժերի տեղակայումը հարավային Լիբանանում: UNIFIL-ը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը խախտելուց, և ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել ներկայումս տիրող փխրուն կայունությունը: Խաղաղապահները կշարունակեն վերահսկել և զեկուցել 1701 բանաձևի խախտումների մասին և աջակցել ռազմական գործողությունների դադարեցմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նոյեմբերի 27-ին ամերիկա-ֆրանսիական նախաձեռնության համաձայն ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի տեղակայումը հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իր հերթին Իսրայելը պետք է 60 օրվա ընթացքում դուրս բերի իր զորքերը Լիբանանի տարածքից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 24.12.2024

SHANTNEWS

Թուրքիան Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելու հարցում չի ստացել

19:51 24.12.2024

Թուրքիան Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելու հարցում չի ստացել

Թուրքական կողմը դեռևս կողմերից կոնկրետ խնդրանքներ չի ստացել՝ Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական ​​իրազեկ աղբյուրը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կրկին հնարավոր են խաղաղ բանակցություններ Ստամբուլում, Թուրքիան պատրաստ է աջակցել դրանց մեկնարկին, երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «Մենք բազմիցս հայտարարել ենք ամենաբարձր մակարդակով […] ...

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

19:42 24.12.2024

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

NBA-ի աստղը  հեռացվել է խաղից մրցավարի վրա բղավելու համար

19:37 24.12.2024

NBA-ի աստղը հեռացվել է խաղից մրցավարի վրա բղավելու համար

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացել է «Ֆիլադելֆիա»-«Սան Անտոնիո» հանդիպումը: Երկրորդ քառորդի վերջնամաում մրցավար Ջենա Շրյոդերը խախտում է գրանցել երկու թիմերի կենտրոնականներ Ջոել Էմբիդի ու Վիկտոր Վեմբանյամայի պայքարում: Մրցավարի սուլիչը հյուրերի օգտին է եղել, ինչը դուր չի եկել Էմբիդին: NBA-ի 2022-2023 մրցաշրջանի ամենաարժեքավոր բասկետբոլիստը մոտեցել է մրցավարին, դժգոհություն հայտնել, ինչի համար տեխնիկական զգուշացում է ստացել, իսկ […] ...

Թուրքիան մտադիր է աջակցել Սիրիային էլեկտրաէներգիայի հարցում

19:31 24.12.2024

Թուրքիան մտադիր է աջակցել Սիրիային էլեկտրաէներգիայի հարցում

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներում ուսումնասիրություններ անելու նպատակով առաջիկայում կմեկնի Սիրիա, հայտնում է ermenihaber-ը։ Ըստ նրա՝ այցի ընթացքում քննարկվելու են էլէներգետիկայի ոլորտում Սիրիայի հետ համագործակցելու և այդ երկրին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր: «Սիրիայում էներգետիկայի հետ կապված առաջին խնդիրը էլեկտրականությունն է: Այն ապահովելու համար մեխանիզմ է մշակվելու»,- պարզաբանել […] ...

Թուրքիան ծրագրում է համաձայնագիր ստորագրել Սիրիայի հետ ծովային սահմանի սահմանազատման վերաբերյալ

19:23 24.12.2024

Թուրքիան ծրագրում է համաձայնագիր ստորագրել Սիրիայի հետ ծովային սահմանի սահմանազատման վերաբերյալ

Թուրքիան ծրագրում է ապագայում ստորագրել Սիրիայի հետ ծովային սահմանի սահմանազատման պայմանագիր՝ Արևելյան Միջերկրական ծովում Անկարայի շահերը պաշտպանելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդյուլքադիր Ուրալօղլուն։ «Հավանական է, որ ապագայում ծովային սահմանների մասին պայմանագիր կստորագրվի, և մեր շահերը Արևելյան Միջերկրական ծովում կպաշտպանվեն: Նման համաձայնագիրը կընդլայնի և՛ Սիրիայի իշխանություններն այդ տարածաշրջանում, և՛ […] ...

BACK_TO_TOP