21:24 23.12.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է խորհրդարան ստեղծել, որը կկազմակերպի կրկնակի խորհրդարանական ընտրություններ, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չհամաձայնի դրանք անցկացնել։ Այս մասին նա հայտնել է իր տեսաուղերձում։
Ինչպես ասել է Զուրաբիշվիլին, ինքը սպասում է, որ իշխող կուսակցության ղեկավարությունը համաձայնության գա կրկնակի ընտրությունների ժամկետների շուրջ, որոնք, նրա կարծիքով, քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքն են։ Ընտրությունների ժամկետը համաձայնեցնելու համար, ըստ նրա, «Վրացական երազանքը» ժամանակ ունի մինչև դեկտեմբերի 29-ը, այսինքն՝ մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը։ Զուրաբիշվիլին հայտարարում է, որ եթե իշխող կուսակցությունը չգնա զիջումների, ապա կմնա երկրորդ սցենարը՝ «ռեժիմի փլուզումը»։ Միաժամանակ նա մտադիր է մնալ երկրի նախագահ՝ չնայած ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությանը, որը նախատեսված է դեկտեմբերի 29-ին։
«Այս ժամանակաշրջանը տնօրինելու համար ստեղծվելու է խորհուրդ, այս խորհրդի մանդատը լինելու է մի բան՝ նոր ընտրությունների փաստաթղթի նախապատրաստվում, որը, հավանաբար, կորոշվի ընտրությունների համար բոլոր նվազագույն պայմանները, որպեսզի դրանք արագ անցկացվեն»,-ասել է Զուրաբիշվիլին։
Ըստ նրա՝ ռեժիմի տապալումը տեղի կունենա հենց իշխանության ձեռքով, որը ժամանակին չի տեսել «ինչպես վարվել այս երկրի հետ և վստահություն պահպանել իր նկատմամբ»։ Զուրաբիշվիլին կոչ է արել համախոհներին պատրաստ լինել «երկրորդ փուլին», եթե իշխող կուսակցությունը հրաժարվի կրկնակի ընտրություններ անցկացնելուց։
Դեկտեմբերի 22-ին Զուրաբիշվիլին, ելույթ ունենալով Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ, իշխող կուսակցությունից պահանջել է համաձայնեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ մինչև դեկտեմբերի 29-ը։ Նա հայտարարել է, որ պատրաստ է նստել «Վրացական երազանքի» ցանկացած ներկայացուցչի հետ բանակցությունների սեղանի շուրջ, այդ թվում՝ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն զգուշացրել էր Զուրաբիշվիլիին նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու մտադրության մհետևանքների մասին, որը Զուրաբիշվիլիի համար քրեական պատասխանատվություն կառաջացնի։
16:00 24.12.2024
Պորտուգալիայի ափերի մոտ գանձերով բեռնված մոտ 250 խորտակված նավ կա․ գիտնականՊորտուգալիայի ափերի մոտ շարունակում է մնալ գանձերով մոտ 250 նավ, որոնցից միայն մեկում կարող է լինել մինչև 22 տոննա ոսկի և արծաթ։ Բացահայտման մասին հայտնել է պորտուգալացի հնագետ Ալեքսանդրի Մոնտեյրոն։ «Մենք գիտենք, որ այնտեղ գանձերով 250 նավ կա»,- նրա խոսքերն է մեջբերում տեղական Observador թերթը։ Գիտնականի խոսքով, ինքը կարողացել է ստեղծել տվյալների բազա, որը թույլ […] ...
15:48 24.12.2024
«Daily Mirror». Տարեսկզբից ի վեր Շրի Լանկայում սատկել է առնվազն 350 վայրի փիղ՝ մարդկային գործոնով պայմանավորվածԱռնվազն 350 վայրի փիղ Շրի Լանկայում 2024 թվականի 11 ամիսների ընթացքում դարձել է մարդկանց զոհ։ Ինչպես հայտնում է Daily Mirror- ը՝ վկայակոչելով վայրի բնության վարչությունը, 74 փղի վրա կրակել են, 53-ը հոսանքահարվել են, 49-ին վերացրել են պայթուցիկ սարքերով։ Բացի այդ, 10 փղի հարվածել են գնացքները, նույնքան փիղ էլ սատկել է մեքենաների հետ բախման հետևանքով։ Մնացած […] ...
15:37 24.12.2024
Մանրէաբանական շեղումներ․ Արգավանդում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Եփրեմ Ոսկանյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Արգավանդ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը […] ...
15:26 24.12.2024
Գեղեցկության սրահից բջջային հեռախոս գողացած տղամարդը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթԴեկտեմբերի 23-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում գտնվող գեղեցկության սրահից գողացել են իր բջջային հեռախոսը՝ պատճառելով 300 հազար դրամի վնաս: Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Կոշ գյուղի […] ...
15:18 24.12.2024
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-իցՊետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը հասանելի չի լինի Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։ Այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական հաշվի քարտի […] ...
15:08 24.12.2024
Իրանը մինչև հունվարի 22-ը դադարեցրել է բոլոր չվերթները դեպի ՍիրիաԻրանական ընկերությունները մինչև հունվարի 22-ը չեղարկել են բոլոր չվերթները դեպի Սիրիա, քանի որ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը համաձայնեցված չէ Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Հոսեյն Փուրֆարզանեն։ «Ներկայումս դեպի Սիրիա թռիչքներն արգելված են մինչև հունվարի 22-ը, սակայն Լիբանանի հետ կապված սահմանափակումներ չկան»,- Փուրֆարզանեի խոսքերն է մեջբերում […] ...